Warning
JUser: :_load: Unable to load user with ID: 37498611166
JUser: :_load: Unable to load user with ID: 37496535462
JUser: :_load: Unable to load user with ID: 74955895444
«ԱՐՄԵՆԻԱ ՄԱՐԻՈԹ» ՀՅՈՒՐԱՆՈՑ
- Director: Ամի Միրոն
- Address: ՀՀ,ք. Երևան, Ամիրյան փող., 1 շենք
- Maps: www.marriott.com
- Phone: +374 10 599 000
- Schedule: Աշխատանքային օրեր- Երկուշաբթի-Կիրակի /24 ժամ/
- Email address: -
Երևանի սրտում` Հանրապետության հրապարակում է գտնվում միջազգային խոշոր "Մարիոթ" հյուրանոցային ցանցին պատկանող "Արմենիա Մարիոթ" հյուրանոցը, որն առաջարկում է բարձրակարգ սպասարկում և ջերմ հյուրընկալություն: Նրբաճաշակ կահավորված համարները համապատասխանում են միջազգային ընդունված ստանդարտներին: Շատերից բացվում է հիանալի տեսարան դեպի Արարատ լեռ և Հանրապետության Հրապարակ: Հյուրանոցն ունի սենյակներ չծխողների համար, կան հաշմանդամների համար նախատեսված սենյակներ և հարմարություրններ: Այստեղ հյուրերը կարող են մարզվել ամբողջովին կահավորված մարզասրահում և լիցքաթափվել ՍՊԱ կենտրոնում: Ճաշելու կամ ընթրելու համար կա լայն տեսականի` իտալական բազմազան ճաշացանկով: Անթերի սպասարկումը և հյուրանոցի անձնակազմի հոգատարությունը կապահովեն լիարժեք հանգիստ: Հյուրանոցը նաև առաջարկում է միջոցառումներ՝ ռոմանտիկ հարսանիք կամ գործնական հանդիպում անցկացնելու լայն հնարավորություններ: