
Lusine
Արշակ Միրզոյան
Բարձրագույն կրթություն՝ |
Երևանի պետական բժշկական համալսարան |
Հետդիպլոմային մասնագիտացում՝ |
|
1980թ. օգոստոսից 1981թ. դեկտեմբեր՝ |
ինտերնատուրա, Համամիութենական գիտահետազոտա-կան վերականգնողական օրթեպեդիայի և վնասվածքների կենտրոնի (ՀԳՎՕՎԿ) բաց վնասվածքների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1982թ. մարտից 1985թ. մարտ՝ |
կրտսեր գիտ. աշխատող, ՀԳՎՕՎԿ-ի մեծահասակների օրթոպեդիկ պաթոլոգիաների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1985թ. մարտից 1988թ. դեկտեմբեր՝ |
ավագ գիտ. աշխատող, ՀԳՎՕՎԿ-ի ոսկրային դեֆեկտների բուժման բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1993թ. հուլիսց 1995թ, հունիս՝ |
գիտ. աշխատող, Shriners Hospital for Crippled Children, ք. Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ |
Աշխատանքային ստաժ՝ |
|
1981թ. դեկտեմբերից 1982թ. դեկտեմբեր՝ |
կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ամբուլատոր բուժման և ռեաբիլիտացիայի բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1982թ. դեկտեմբերից 1985թ. մարտ՝ |
կրտսեր վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի մեծահասակների օրթոպեդիկ պաթոլոգիաների բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1985թ. մարտից 1988թ. դեկտեմբեր՝ |
ավագ վիրաբույժ, ՀԳՎՕՎԿ-ի ոսկրային դեֆեկտների բուժման բաժանմունք, ք. Կուրգան, Ռուսաստան |
1988թ. դեկտեմբերից 1992թ. հոկտեմբեր՝ |
Միքայելյանի անվ. վիրաբուժության ինստիտուտի վերականգնողական օրթոպեդիայի բաժանմունքի վարիչ, ք. Երևան, ՀՀ |
1996թ. մարտից 1998թ. օգոստոս՝ |
ավագ վիրաբույժ, Ալբորգի հիվանդանոցի օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունք, ք. Ալբորգ, Դանիա |
1998 սեպտեմբերից 1998թ. դեկտեմբեր |
Օրթոպեդիկ և ռեաբիլիտացիոն մասնավոր պրակտիկա: New Millenium բժշկական խումբ, ք. Երևան, ՀՀ |
1998թ. դեկտեմբերից առ այսօր |
Երևանի՝ վերջույթների վերակառուցման և երկարացման կենտրոնի հիմնադիր-տնօրեն, ք. Երևան, ՀՀ |
2000թ. առ այսօր |
«Արմավենի» բարեգործական հիմնադրամի նախագահ, ք. Երան, ՀՀ |
Գիտական կոչում՝ |
|
1987 մայիս |
Բժշկական գիտությունների թեկնածու, ք. Մոսկվա, Ռուսաստան |
Գիտական պաշտոն՝ |
|
1993թ. սեպտեմբերից 1995թ. հունիս՝ |
օրթոպեդիայի կլինկական պրոֆեսոր, Օրեգոնի բժշկագիտության համլսարանի օրթոպեդիայի և ռեաբիլիտացիայի բաժանմունք, ք. Փորթլենդ, Օրեգոն, ԱՄՆ |
Լիցենզավորում՝ |
|
01.06.92- 01.09.96 |
Օրեգոն նահանգի բժշկական լիցենզիա, Visiting Professor limited license # LL05014 |
Սրբուհի Պետրոսի Բաբաջանյան
Ակնաբույժ
Կրթություն
1992 - 1998
Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
1998-2001
Կլինիկական օրդինատուրա Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան, Աչքի հիվանդություններ
Վերապատրաստումներ
2014
Վրապատրաստման կուրս՝ «Լազերային վիրահատություն և ֆլյուորեսցենտային անգիոգրաֆիայի ներմուծում» թեմայով, Ս. Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրաբուժություն» գիտատեխնիկական համալիր-ինստիտուտ, Մոսկվա, ՌԴ
2009
Կատարելագործման դասընթաց՝ ակնաբուժություն մասնագիտությամբ, ԵՊԲՀ
2004
Վերապատրաստման դասընթաց ‹‹Ակնաբուժության արդիական խնդիրները» թեմայով, ԵՊԲՀ
2016
Իրանի Իսլամական Հանրապետություն NOOR EYE Complex, Թեհրանի ակնաբուժական կլինիկա
2017
Վերապատրաստման կուրս ,,կատարակտի ֆակոէմուլսիֆիկացիա ,, ծրագրով Ս. Ֆյոդորովի անվան «Աչքի միկրովիրաբուժություն» գիտատեխնիկական համալիր-ինստիտուտ , Մոսկվա ՌԴ
2017
Վերապատրաստման կուրս ,, ֆակոէմուլսիֆիկացիա ,,լրացուցիչ պրոֆեսիոնալ ծրագիր Դաշնային պետական բյուջետային հիմնարկի հետդիպլոմային կրթության ակադեմիա
Պարգևատրումներ
Երկրապահ կամավորական միության պատվոգիր
,,Առաջատար և հոգատար բժիշկ-ակնաբույժ,, AAD
,,Իմ սրտի բժիշկը ,, մրցանակ AAD
ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ
<<Մենք ունենք փայլուն երիտասարդներ…>>
Բոլորիս հայտնի է, որ քաղցկեղը դարձել է ամենաարդիական խնդիրներից մեկը ամբողջ աշխարհում, և Հայաստանը ևս հետ չի մնում միջազգային ստանդարտներից: Մեր բժշկությունը առողջապահության ոլորտի ամենայն նորն արագ յուրացնելու, այն պրակտիկորեն կիրառելու մեծ փորձ և ներուժ ունի, և մեր բժիշկները լիարժեք տիրապետում են քաղցկեղի բուժման նորագույն մեթոդներին: Եվ ահա թե ինչու քաղցկեղին պետք է վերաբերվել որպես հանդիպող բազմաթիվ հիվանդություններից մեկը, որի դեմ պետք է պայքարել, ինչպես ցանկացած հիվանդության դեմ: Բժշկությունը մեր ժամանակներում այդ հարցին շատ ընդգրկուն, շատ գրագետ պատասխանը է տվել: Քաղցկեղն իր բնույթով բազմապատճառային հիվանդություն է՝ մի քանի տասնյակ կամ միգուցե հարյուրավոր պատճառներ օրգանիզմում բերում են թիրախային օրգանում քաղցկեղային բջիջների ձևավորման:
Քաղցկեղը ճակատագիր է: Եվ մշտապես առկա է, և կանխատեսվում է այս հիվանդության շարունակական աճ, և դա արդիականացնում է քաղցկեղի խնդիրը: Գլխավոր ուղերձը, որը միշտ բժիշկները հնչեցնում են, այն է, որ քաղցկեղը բուժելի է: Եթե ախտորոշվել է քաղցկեղ, դա չի նշանակում, որ այն լուծում չունի: Եվ մասնագետները, առաջնորդվելով <<քաղցկեղն այլևս դատավճիռ չէ կարգախոսով>>, բնակչությանն հորդորում են տարեկան գոնե մեկ անգամ հետազոտվել:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է վիրաբույժ-ուռուցքաբան, բժշկական գիտությունների դոկտոր, «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկայի ղեկավար ԳԱԳԻԿ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԸ: Արհեստավարժ մասնագետը կարևորում է բժշկության տարբեր ճյուղերի իր գործընկերների հետ թիմային աշխատանքը՝ մշտապես առաջնորդվելով նորագույն ուղեցույցներով: Յուրաքանչյուր բուժառուի ախտորոշման և բուժման մարտավարությունն ընտրելիս ցուցաբերում է անհատական մոտեցում՝ քննարկելով այն նաև մասնագիտական խմբում: Մարդկային ու մասնագիտական բարձր արժեքներով օժտված առաքինի ու բարեկիրթ անձնավորություն է: Մարդկային կյանքերի համար պայքարելը, իր գիտելիքները մարդու առողջությանը առավելագույնս ծառայեցնելը նրա համար բարձր նպատակ է:
-Պարոն Համբարձումյան, Հայաստանը քաղցկեղի տարածվածությամբ բավականին բարձր ցուցանիշներ ունի: Քաղցկեղի բուժումը Հայաստանում բարելավելու համար ի՞նչ նախադրյալներ կան:
-Այսօր ամբողջ աշխարհում դիտվում են քաղցկեղի ախտորոշման դեպքերի ավելացման միտումներ, որոնց պատճառները տարբեր են: Դա կարող է կապված լինել տնտեսության զարգացման, նաև ախտորոշիչ նորագույն մեթոդների հետ: Եթե նախկինում կարող էր ինչ-որ ախտորոշում բաց թողնվել, ներկայումս դա կատարվում է նորագույն մեթոդներով: Արտաքին միջավայրի աղտոտվածությունը, վնասակար սովորույթները՝ ծխելը, խմելը, նստակյաց կյանքը, սթրեսածին գործոնները, ինչպես նաև տարբեր հավելումներով սնունդը բացասաբար են անդրադառնում օրգանիզմի առողջական վիճակի վրա։ Մասնավորապես, վերը նշված գործոնները աղեստամոքսային համակարգում կարող են առաջացնել ախտաբանական փոփոխություններ, որոնք տարբեր խրոնիկ հիվանդությունների զարգացման և ժառանգական նախատրամադրվածության դեպքում ուռուցքային գործընթացների ակտիվացման խթան են հանդիսանում։
Երիտասարդացում են ապրել ուռուցքային շատ հիվանդություններ՝ արյան հեմոբլաստոզները, ստամոքսաղիքային տրակտի և կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները: Փառք Աստծո, փոքր տարիքային խմբերում ուռուցքային հիվանդացությունները քիչ են հանդիպում: Ուռուցքային ախտահարումը հայտնաբերելուց հետո անհրաժեշտ է բուժառուի և նրա հարազատների հետ մանրամասն քննարկել հիվանդության ու նրա դեմ պայքարի միջոցների մասին։ Մեր խորին համոզմամբ, հիվանդը պետք է տեղյակ լինի, թե ինչ խնդրի առաջ է կանգնած, և որո՞նք են լուծման տարբերակները։ Բուժառուն պետք է վստահի և հավատա իր բժշկին, նա պետք է քաջ գիտակցի, որ իր բժշկի հետ միասին պետք է անցնի այդ ճանապարհը:
-Ինչպե՞ս կգնահատեք աշխատանքային միջավայրի, թիմային աշխատանքի կարևորությունը բուժման արդյունավետության գործընթացում:
-Ցանկացած աշխատանքի մեջ որակը պայմանավորված է այն միջավայրով, որում կատարվում է տվյալ աշխատանքը: Աշխատանքային կոլեկտիվը պետք է հիմնված լինի փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի վրա։ Բուժօգնության ցուցաբերման գործընթացում թիմային աշխատանքը շատ կարևոր է։ Կարևոր է բոլոր օղակների՝ ախտորոշման, վիրահատարանի, վերակենդանացման բաժանմունքների դերը, ինչպես նաև բուն վիրահատության ընթացքում վիրաբուժական թիմի կազմում յուրաքանչյուրի՝ վիրաբույժի, անեսթեզիոլոգի, վիրաբույժ-օգնականի, բուժքույրերի անձնուրաց աշխատանքը։
-Բժիշկ, հասարակության մեջ թյուր կարծիք կա, թե ուռուցքին դիպչելիս այն արագորեն տարածվում է: Ասացեք, խնդրեմ, ինչո՞վ է պայմանավորված նման ընկալումը:
-Այս կարծիքը կազմվում է բժշկին դիմելու պահին ուռուցքի տարածվածության աստիճանից։ Այն թյուր կարծիքը, որ բիոպսիան նպաստում է գործընթացների արագացմանը, միանգամայն սխալ է: Այդ դեպքերում, մինչ բիոպսիան, մետաստազներն արդեն առկա են լինում, և արմատական բուժման հնարավորությունները փոքր են լինում։ Նման կացություն հանդիպում է հիվանդության չորրորդ աստիճանի ժամանակ:
-Որքանո՞վ է հիվանդի տրամադրվածությունը ազդում բուժման արդյունքի վրա,
կա՞ հոգեբանական գործոն:
-Կարծում եմ, հիվանդի լավատեսությունը և իր բժշկին վստահելը շատ կարևոր հանգամանք է և նպաստում է բուժման գործընթացին։ Դա գործնականում էլ ենք տեսնում. բարդությունները հաղթահարելը ավելի հեշտանում է դրական տրամադրվածության պարագայում: Այն հիվանդը, ով հավատքով կանգնած է իր բժշկի /և ոչ հիվանդության/ կողքին, բուժվում է:
-Որքանո՞վ եք ճիշտ համարում քաղցկեղով հիվանդին հիվանդության մասին տեղեկացնելը,
ո՞ր դեպքում է առավել արդյունավետ բուժումը:
-Կարծում եմ, որ ցանկացած մարդ պետք է իմանա իր խնդրի մասին, և որոշում կայացնելու մեջ մեծ դերը իրենը պետք է լինի, այլ ոչ հարազատներինը: Մարդն ունի մեկ կյանք, և ինքը պետք է տնօրինի այն։ Կոնկրետ Հայաստանում այդ հարցը դեռևս վերջնականորեն հստակեցված չէ: Բոլոր զարգացած երկրներում, երբ ախտորոշվում է հիվանդությունը, բժիշկն այդ մասին հայտնում է հիվանդին՝ քննարկելով ամեն ինչ՝ հիվանդության ընթացքը, բուժման ուղղություններն ու միջոցները, հնարավոր բարդությունները։ Հիվանդը պետք է իմանա իր առողջական վիճակի մասին ողջ տեղեկությունը՝ առանց մեղմելու իրավիճակը, որպեսզի նա ինքը ինքնուրույն որոշում կայացնի: Հաճախ են հանդիպում դեպքեր, երբ հասուն մարդու փոխարեն որոշում են կայացնում ընտանիքի անդամները: Նման դեպքերում բուժում իրականացնելիս մեզ խանգարում է հիվանդի անտեղյակությունը, քանի որ հնարավոր չի լինում նրա հետ խոսել դեղորայքային և ճառագայթային բուժման անհրաժեշտության մասին, իսկ լիարժեք բուժման համար այդ դժվարին ճանապարհն անցնել պետք է լինում ոչ հազվադեպ։
-Ի՞նչ կասեք առողջապահության առաջնային օղակի մասին:
-Առաջնային օղակը մեծ դեր ունի հիվանդությունների կանխարգելման և վաղ ախտորոշման գործում, և ներկայումս մեծ աշխատանք է տարվում այդ օղակի դերի է՛լ ավելի բարձրացման ուղղությամբ: Իրականում վաղ հայտնաբերված հիվանդության բուժումն ավելի լիարժեք և արդյունավետ է։
-Մարդկանց մեջ կա կարծրատիպ, որ քաղցկեղը դատավճիռ է, ինչպե՞ս փոխել այդ արմատացած կարծիքը:
-Ավելի շատ այդ կարծրատիպը կա ոչ զարգացած երկրներում, քանի որ զարգացած երկրներում մարդիկ չեն խուսափում ախտորոշումից: Քաղցկեղը ոչ մի կերպ դատավճիռ չէ, շատ-շատ տեսակներ, որոնք ժամանակին հայտնաբերվում են, լիարժեք բուժվող են: Այստեղ խնդիրը բժշկի դիմելու վախն է: Լինում են դեպքեր, երբ դիմում են մարդիկ, որոնք գոյացությունը զգացել են բավականին երկար ժամանակ, բայց միայն անհանգստություն պատճառելուց հետո են դիմել բժշկի: Հաճախ շատ ուշացած փուլերում դիմելիս առաջանում է այն միտքը, որ հիվանդությունը դատավճիռ է: Կա նաև մեկ այլ իրողություն. հաճախ մենք ընկալում ենք վատ ինֆորմացիան, այսինքն տեղեկանում ենք, որ այս կամ այն մարդը մահացել է ուռուցքից, իսկ բուժված մարդկանց մասին շատերը չեն բարձրաձայնում միայն այն պատճառով, որ մարդիկ իրենց հիվանդության մասին խոսելու բարդույթներ են ունենում, և հազարավոր բուժված մարդկանց մասին տեղեկություն չի տարածվում: Ահա այսպես, մարդկանց մոտ առաջանում է կարծրատիպ, որ քաղցկեղն անբուժելի է:
-Ի՞նչ կասեք առողջապահության ոլորտի երիտասարդ կադրերի մասին, Ձեր դիտարկմամբ, մեր բժշկությունը ապահո՞վ ձեռքերում է:
-Մենք ունենք փայլուն երիտասարդներ, որոնք գերազանց տիրապետում են օտար լեզուների, համացանցից ստանում են իրենց հետաքրքրող տեղեկությունը, որը ժամանակի հրամայականն է։ Ցանկացած մասնագետ պետք է մշտապես լինի որոնողի կարգավիճակում, որպեսզի չմնա նույն տեղում և չլճանա: Հուրախություն մեզ՝ ունենք փայլուն երիտասարդներ, որոնք նվիրված են իրենց մասնագիտությանը։
Ես ինձ լավ եմ զգում, երբ տեսնում եմ մեր խելացի ու տաղանդավոր երիտասարդներին: Համոզված եմ, որ նրանք համապատասխան կրթություն ստանալով՝ հաստատ մեզ կգերազանցեն:
-Զրույցի ավարտին ի՞նչ կցանկանայիք մաղթել մեր ընթերցողներին:
-Որպես ասելիքի ամփոփում, կցանկանայի դիմել մեր հասարակությանը խնդրանքով՝ գնահատեք Ձեր առողջությունը, պահպանեք այն, վարեք առողջ ապրելակերպ, վստահեք բժիշկներին և ժամանակին դիմեք նրանց: Ավելին կշահեք, քան կարծում եք:
Դիանա Ասլանյան
Մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ
Ամբողջ աշխարհում օրեցօր աճում է քաղցկեղային հիվանդությունների մասնաբաժինը: Բժշկության զարգացմանը զուգահեռ քաղցկեղի բուժման, շատ դեպքերում քաղցկեղ ունեցող մարդու լիակատար ապաքինման հնարավորությունները գնալով էլ ավելի են մեծանում:
Անգամ եթե այլեւս փրկության որեւէ հնարավորություն չկա, կարելի է տարբերակներ գտնել` հիվանդության հետ մնացյալ կյանքը հնարավորինս անցավ, երկար ու երջանիկ ապրելու համար:
Քաղցկեղի թիրախային բուժումն ամբողջ աշխարհում լայնորեն կիրառվող կենսաբանական բուժումն է, երբ դեղերն առավել նպատակային եւ զգալիորեն արդյունավետ ազդում են ուռուցքային բջիջների վրա։ Վերջին տասնամյակում թիրախային դեղերի կիրառումը հնարավորություն է տալիս բարելավել ագրեսիվ քաղցկեղով հիվանդների բուժման արդյունքները՝ պարգեւելով նրանց կյանքի լրացուցիչ տարինե Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքում անցկացվում է քիմիաթերապիայի և թիրախային թերապիայի ժամանակակից ուղեցույցներին և ապացուցողական բժշկության հիմունքներին համապատասխան բուժում: Կարևորվում է առանձնապես ուղեկցող թերապիայի ուղեցույցները, որոնց նպատակն է հնարավորինմեղմելթերապիայից առաջացած բարդությունները և կանխարգելել դրանց առաջացումը:
Քաղցկեղի բուժման ուղիներն են՝ քիմիաթիրախային թերապիան, ճառագայթային բուժում և վիրահատությունը: Բուժման այսպիսի համակցման շնորհիվ է միայն իրականալի դառնում քաղցկեղի հաղթահարումը:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի Դեղորայքային Ուռուցքաբանության բաժանմունքի ուռուցքաբան, քիմիաթերապևտ Դիանա Ասլանյանը։
Բժշկուհին ունի երկար տարիների մասնագիտական փորձ, վճռականություն, ուղղամտություն, խղճի թելադրանքով առաջնորդվելու հատկանիշ, հրաշալի պատկերացնում է իր մասնագիտության ամբողջ բարդությունն ու պատասխանատվությունը: Բժշկությունը՝ որպես մասնագիտություն, կամային հատկանիշների բացառիկ եւ յուրօրինակ դրսեւորումներ է պահանջում: Բժշկի բնավորության առանցքային գծերից պետք է լինեն համբերատարությունն ու զսպվածությունը, նվիրվածությունն իր սիրելի գործին, միեւնույն ժամանակ, նա պետք է կարողանա լինել վճռական եւ հաստատակամ, ունենա անընդհատ կատարելագործվելու անսպառ ձգտում: Բժշկի մասնագիտության առանձնահատկություններից է նաեւ մարդկային ճիշտ հարաբերությունների ձեւավորումը: Նա գործ ունի հասարակության ամենազգայուն խմբի հետ, ուստի առաջին իսկ պահից պետք է հոգեբանական ճիշտ մոտեցում ցուցաբերի: Մնալով բժշկի համար սահմանված շրջանակներում` նա պետք է կարողանա ամենից վեր դասել վստահության եւ հոգատարության մթնոլորտը:
-Բժշկուհի, որո՞նք են ամենատարածված ուռուցքային հիվանդությունները և դրանց ռիսկային գործոնները։
- Կանանց մոտ ամենատարածված ուռուցքային հիվանդությունների շարքում առաջին տեղում են կրծքագեղձի ուռուցքային հիվանդությունները, որոնց հաջորդում են կանանց օրգանների, այնուհետև՝ մնացյալ օրգան-համակարգերի ուռուցքները։ Տղամարդկանց մոտ առաջին տեղում է թոքերի, ապա ստամոքսի, շագանակագեղձի և այլ օրգան- համակարգերի քաղցկեղը։
Ուռուցքային հիվանդությունների ռիսկային գործոնների պատճառագիտությունը բավականին տարբեր է: Կրծքագեղձի ուռուցքի պարագայում պատկերն այսպիսին է. քանի որ կրծքագեղձի ուռուցքի առաջացման պատճառները թերևս երեք է․ առաջնային կարող ենք համարել հորմոնալ ֆոնի խաթարման արդյունք, մյուս դեպքերում՝ սթրեսը, գենետիկ գործոնը, երբ հիվանդի մայրը, մորաքույրը կամ տատիկը ուռուցքային հիվանդության կրող են: Այս պարագայում բարձր է հիվանդության հայտնաբերման հավանականությունը և մինչև իսկ կարող է նաև ի հայտ գալ առանց պատճառագիտության: Կանացի օրգանների հետ կապված՝ իհարկե, կա նաև պապիլոմա վիրուսի առկայությունը: Ինչ վերաբերում է թոքի քաղցկեղին, բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ առաջնային ռիսկային գործոնը ծխախոտի կիրառումն է, աղտոտված օդը, ինչպես նաև այն, թե բուժառուն ինչ աշխատանք է կատարում։
Սամոքսաաղիքային, միզապարկի և շագանակագեղձի ուռուցքային հիվանդությունների դեպքում բացասական ռիսկի գործոնը կրկին ծխախոտն է, սխալ սննդակարգը: Եվ առհասարակ՝ ուռուցքային հիվանդությունները հիմնականում կարող են ախտահարել բոլոր օրգան-համակարգերը:
-Ի՞նչ է օնկոմարկերը և ինչի՞ ցուցիչ է այն։
-Օնկոմարկերները հատուկ նյութեր են, հաճախ` սպիտակուցներ, որոնք տարբերակում են ուռուցքային բջիջները վերջիններիս կենսագործունեության և քայքայման ժամանակ: Այս նյութերն ընկնում են արյան մեջ, և դրանց պարունակությամբ կարելի է որոշել օրգանիզմում ուռուցքի առկայությունը, չափերը և ագրեսիվությունը (որքան արագ է այն աճում):
Ոչ բոլոր ուռուցքային հիվանդություններն ունեն օնկոմարկերներ. Կրծքագեղձի քաղցկեղի համար դա CA-15,3 է, ձվարանների քաղցկեղի համար՝ CA-125 , թոքերի քաղցկեղը, այսպես թե այնպես չունի հատուկ օնկոմարկեր, կա տափակ բջջային տարբերակը, որի օնկոմարկերը SCC-ն է, ստամոքսաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունների օնկոմարկերներն են CA-19,9, CEA: Կան ուռուցքներ, որոնց դեմքում օնկոմարկերները շատ զգայուն չեն: Օնկամարկերը ցույց է տալիս հիվանդության կրկնողությունը կամ առաջընթաց ապրած լինի վաղ փուլում:
-Ի՞նչ նորարարական մեթոդներ են կիրառվում այսօր Ձեր կենտրոնում։
-Մեր կենտրոնում, իհարկե, ունենք հետազոտման մի շարք նորարարական մեթոդներ, սոնորագրաֆայի հսկողությամբ մասնագետները կատարում են պունկցիոն բիոպսիաներ, իսկ կոլոնոսկոպիան, հիստերոսկապիան, բնականաբար, արդեն վաղուց կիրառության մեջ են: Շուտով ձեռք ենք բերելու ՄՌՏ-ի սարք, որը նույնպես առավել արդյունավետ բուժական մոտեցումների հնարավորություն կընձեռի։
Մեր կենտրոնում գործում է նորաբաց պալիատիվ բաժանմունք, որտեղ բարձր մակարդակով իրականացվում է հակացավային և սիմպտոմատիկ բուժում, ինչպես նաև հիվանդին ցուցաբերվում է հոգեբանական օգնություն։ Հակացավային և սիմպտոմատիկ բուժումն իրականացվում է արդի սարքավորումներով և մեթոդներով արտերկրում վերապատրաստված մասնագետների կողմից։
Մեր նպատակն է ուռուցքային հիվանդության վերջին փուլում գտնվող հիվանդների համար ապահովել հնարավորինս բարձր կյանքի որակ, ինչը, իհարկե, բավականին հեշտացնում է մեր բոլորի աշխատանքը, ծանր հիվանդներ կան, որոնց հետ մենք ենք աշխատել, և այժմ արդեն նրանք հնարավորություն կունենան շատ լավ պայմաններում ստանալ իրենց բուժումն ու հսկողությունը: Մյուս կողմից՝ դա թեթևացնում է նաև հիվանդների հարազատների հոգսը։ Ուռուցքով հիվանդներն, իհարկե, պետության կողմից աջակցություն ունեն, հնարավորության սահմաններում նրանց նաև դեղորայք է հատկացվում: Անշուշտ, խոսքը թիրախային կամ իմունոթերապիաների մասին չէ, որոնք բավականին թանկ արժեն: Իսկ հիմնական քիմիադեղորայքը պետության աջակցության շնորհիվ մեր առօրյա բուժման ընթացքում հասանելի է բոլորին։
-Ո՞ր ուռուցքային հիվանդություններն են երիտասարդացում ապրում, նկատվո՞ւմ է նման միտում, թե՞ բոլորն ընթանում են գրեթե նույն տեմպով։
-Ցավոք սրտի, նոր թափ են ստացել կրծքագեղձի, ստամոքսաաղիքային տրակտի ուռուցքային հիվանդությունները, արգանդի պարանոցի, ոսկրային և փափուկ հյուսվածքային հիվանդությունները, որոնք, իհարկե, միշտ արդիական են և բավականին հաճախ հանդիպողը նաև երիտասարդների շրջանում։ Ահա թե ինչու ոչ միայն ցանկալի է, այլև ցուցվում է, որ գոնե տարին երկու անգամ կանայք անցնեն կանխարգելիչ հետազոտություններ: Չպետք է չմոռանալ, որ ուռուցքի վաղ հայտնաբերումը կդյուրացնի բուժումը, կօգնի ունենալու լավագույն արդյունք։
Այսօր ասպարեզ մտած նորարարական մեթոդները, որ կիրառելի են ամբողջ աշխարհում, ինչպես նաև մեզ մոտ, նոր հյուսվածաբանական հետազոտություններ են, ինչպիսին է, օրինակ, մուտացիաների ռեցեպտորային ստատուսները որոշելը (NGS), գենոմային պրոֆիլավորումը: Ցավոք սրտի, դրանք պարզապես ոչ բոլոր հիվանդներին են հասանելի, քանզի թանկարժոք են: Այս հետազոտությունը բավականին հեշտացնում եմ բժշկի աշխատանքը, կողմնորոշում նրան դեղորայք նշանակելու հարցում, մենք միշտ հիվանդին առաջարկում ենք անցնել այդ հետազոտությունը, սակայն, ավաղ, ոչ բոլոր հիվանդների հնարավորություններն են ներում անել դա։
-Ի՞նչ կասեք հիվանդ - բժիշկ հարաբերության մասին, Դուք ինքներդ որքանո՞վ եք կարևորում դրա դերը բուժման գործընթացում: Արդյո՞ք այսօր այն բավարար մակարդակի վրա է։
-Բժշկից բավականին շատ բան է կախված, ինչպես կտրամադրի իր հիվանդին հիվանդության հանդեպ, որպեսզի միասին հեշտագույնս անցնեն այդ իսկապես դժվար ճանապարհը։ Հիվանդների մեծ մասը լավ էլ գիտակցում է իր առողջական խնդրի լրջությունը, նրանք հիմնականում բավականին տեղեկացված են լինում իրենց հիվանդության պատմությանը: Պետք չէ վախեցնել հիվանդին, նրան պետք է հոգեբանորեն դրական տրամադրել բուժման ելքերին, հուսադրել, հավատ ներշնչել իր ուժերի նկատմամբ՝ հաղթահարելու հիվանդությունը: Հիվանդի հարազատների հետ պետք է պարզ խոսել, քանզի հարազատներով կարծես խնայում են մեկը մյուսին՝ երբեմն միմյանցից իրականությունը թաքցնելով։ Կան հիվանդներ, որոնք ինքնուրույն են անցնում այդ ճանապարհը: Իհարկե, կան բացառություններ, դժվար բնավորության մարդիկ են, ինտերնետ պորտալը բավականին օգնում է նրանց այդ հարցում: Մենք էլ ունենք մասնագիտական գրքեր, ցանկության դեպքում տրամադրում ենք՝ հիվանդության մասին հանգամանորեն տեղեկանալու համար։
Արտերկրից դիմելիությունը բավականին շատ է, մանավանդ Ռուսաստանի Դաշնությունից, այնտեղ հետազոտվելով հանդերձ՝ ամեն դեպքում իրենց առողջությունը ցանկանում են վստահել հայ բժիշկներին։
-Որպես վերջաբան Ձեր մաղթանքը հայ հասարակությանը։
- Մեր հասարակությանը առաջնահերթ կմաղթեմ առողջություն, կհորդորեմ մեր հայրենակիցներին տեր կանգնել իրենց առողջությանը, գիտակցաբար հետևողական լինել այն պահպանելու հարցում, հետագա բարդություններից խուսափելու համար գոնե տարին մեկ անգամ անցնեն կանխարգելիչ հետազոտություններ։ Կասեմ նաև, որ յուրաքանչյուր ոք ունի երջանիկ լինելու իր բանաձևը: Իմ կարծիքով, մարդն այն ժամանակ է երջանիկ, երբ ինքն իր հետ ազնիվ է, ներքուստ ներդաշնակ, զբաղվում է իր սիրած գործով, ունի ամուր ընտանիք և շրջապատված է սիրելի մարդկանցով: Իսկ այդ ամենը լիարժեքորեն հնարավոր է վայելել, երբ մարդն առողջ է: Եվս մեկ անգամ բոլորին առողջություն եմ մաղթում: Ինչպես ժողովրդն է ասում՝ թող քիչ լինեն բժշկի դուռը գնացողները:
Նոնա Համլետի Մարտիրոսյան
Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է
Հայաստանում էնդոկրին համակարգի խնդիրները բավականին մեծ տարածում ունեն: Դրանք արդիական են ժամանակակից բժշկության մեջ հաճախադեպության, ժամանակին ախտորոշման և բուժման միասնական մոտեցմամբ:
Էնդոկրին համակարգը մասնակցում է ամբողջ օրգանիզմի հոմեոստատիկ կարգավորմանը, ուստի էնդոկրինոլոգը բուժում է ոչ միայն էնդոկրին հիվանդությունները, այլ նաև դրանց հետևանքով առաջացած բոլոր ախտաբանական խնդիրները՝ կապված սիրտ-անոթային նյարդային և այլ համակարգերի հետ:
Էնդոկրին հիվանդությունները դանդաղ և երկարատև, հաճախ ամբողջ կյանքի ընթացքում բուժում պահանջող հիվանդություններ են, քանի որ դրանք հիմնականում քրոնիկ ընթացք ունեն:
<<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիայի բաժանմունքի ծառայությունների շրջանակում իրականացվում են էնդոկրին գեղձերի հետազոտման ժամանակակից լաբորատոր հետազոտություններ (ճարպային և ածխաջրային փոխանակություն, հորմոնների խտության որոշման բարձր զգայնության եղանակներ) և գործիքային քննություններ (ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն, սցինտիգրաֆիա, բարակասեղային ասպիրացիոն բիոպսիա, դենսիտոմետրիա, համակարգչային և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա): Կիրառվում է ինչպես կոնսերվատիվ (դեղորայքային), այնպես էլ վիրահատական բուժում հետևյալ օրգանների ախտահարումների ժամանակ՝ վահանաձև և հարվահանաձև գեղձեր, մակերիկամներ, հիպոֆիզ, ենթաստամոքսային գեղձ, սեռական գեղձեր և այլն: Մասնագետները վիրահատության ժամանակ նախապատվությունը տալիս են օրգան-պահպանողական նվազ ինվազիվ վիրաբուժությանը, տեսաէնդոսկոպիկ վիրահատություններին, ուլտրաձայնային հսկողությամբ իրականացվող միջամտություններին։ Էնդոկրին ծառայությունը համագործակցում է Ռուսաստանի և Եվրոպայի առաջատար կլինիկաների հետ:
Էնդոկրին համակարգի խնդիրների շուրջ http://bestgroup.am/ կայքի զրույցը ծավալվեց բ.գ.թ,. դոցենտ, <<Նաիրի>> բժշկական կենտրոնի էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար, թերապևտիկ ծառայությունների գծով փոխտնօրեն Նոնա Մարտիրոսյանի հետ։ Բժշկուհին իր հաջողության բանալին գտել է ի սկզբանե. դա իր հիվանդների հանդեպ մարդասիրությունից ծնված սերն է: Լավագույն բժիշկ փնտրելիս ու ընտրելիս հիվանդը ոչ պակաս կարիք ունի նաև մարդկային վերաբերմունքի: Բուժմանն հավասար, հիվանդին իր առողջությամբ մտահոգ, իր մասին ոչ միայն մասնագիտորեն, այլ նաև մարդկայնորեն հոգ տանող բժիշկ է հարկավոր: Միայն այս երկուսի զուգակցությամբ կարող է ձևավորվել բժիշկ-հիվանդ անչափ կարևոր փոխադարձ կապը, որի առկայությունն ինքնին բուժման արդյունավետության գրավական է:
Բժշկի աշխատանքը, ըստ էության, սեփական կենսագրության վավերագիրն է, նրա հեղինակությունն ստեղծողն ու հանրության գնահատականին հանձնողը: Ահա այս ամենի մեջ է հստակ երևում բժշկի մասնագիտական որակը, արհեստավարժությունը, այս ամենին տեղեկանալով է, որ հանրությունը որոշում է, թե ում և ինչ հիմքով վստահի իր առողջությունը:
<<Մարդիկ, որոնք զբաղված են այլ մարդկանց առողջության վերականգնմամբ` ցուցաբերելով զարմանահրաշ վարպետություն ու մարդկայնություն, վեր են կանգնած երկրի վրա բոլոր մեծություններից>>. Վոլտերի այս խոսքերը ուղղակիորեն բնութագրում են մեր զրուցակցին։ Աշխատանքի հանդեպ սերն ու նվիրումը մշտապես թարմ են պահում բժշկուհու ուժն ու եռանդը: Աավածի առհավատչյան յուրովի մոտեցումն է յուրաքանչյուր հիվանդի նկատմամբ: Հիվանդը վստահում է բժշկուհի Մարտիրոսյանին, քանզի հավատում է նրա մասնագիտական ու մարդկային բարձր որակներին: Բժշկուհու կերպարն ամբողջանում է, երբ պարզվում է, որ բժշկի իր դերին զուգահեռ, ոչ պակաս փայլում է նաև կյանքի դերերում՝ ընտանիքի մայր և կին: Դարձյալ բարդ <<դերեր>>, որոնք նա կատարում է նույնքան մեծ նվիրումով ու պատասխանատվությամբ՝ փորձելով այստեղ նույնպես լինել լավագույնը: Հեշտ չէ, բայցև հեշտ է, երբ սիրում ես մասնագիտությունդ և զգում ես ընտանիքիդ անվերապահ աջակցությունը, որ քեզ նոր լիցքեր է հաղորդում, դառնում խթան՝ առաջ շարժվելու, հասնելու ավելիին, ձգտելու առավելագույնին:
-Բժշկուհի, խոսենք դարի հիվանդություններից մեկի՝ լայն տարածում ունեցող շաքարային դիաբետի մասին։ Ի՞նչ ասել է շաքարային դիաբետ, և արդյո՞ք կարելի է այն համարել դատավճիռ։
-Շաքարային դիաբետը քրոնիկ հիվանդություն է, որի ժամանակ ինսուլինի բացարձակ կամ հարաբերական անբավարարության արդյունքում զարգանում է քրոնիկ հիպերգլիկեմիա, ուղեկցվում է նյութափոխանակության բոլոր օղակների ախտահարումով և դրանից բխող տարատեսակ բարդությունների զարգացմամբ: Շաքարային դիաբետը դատավճիռ չէ, շաքարային դիաբետով տառապողները պետք է գիտակցեն ճիշտ ապրելակերպ վարելու և հստակ պահպանելու կարևորությունը: Եթե հիվանդը պահպանի սննդակարգն ու հետևի ճիշտ ապրելակերպի կանոններին, բուժումը բավականին արդյունավետ կլինի:
Շաքարային դիաբետը վտանգավոր է, եթե չի վերահսկվում: Այն կարող է առաջացնել միկրոմակրոանգիոպաթիաներ՝ սրտի, երիկամների, աչքերի, նյարդային համակարգի, պերիֆերիկ անոթների ախտահարումներ:
Ցավոք, երիտասարդացում է ապրել տիպ 2 շաքարային դիաբետը։ Եթե նախկինում շաքարային դիաբետի այս տեսակը հանդիպում էր 30 տարեկանից հետո, ապա այսօր կարող է ի հայտ գալ նաև պատանեկան տարիքից։
Մեզանում բավականին շատացել են մետաբոլիկ ճարպակալմամբ տառապողները, և դա բավականին վտանգավոր ահազանգ է: Պետք է խստագույնս հետևողական լինել, որպեսզի շաքարային դիաբետ չզարգանա։ Դեռահասներին հնարավորության սահմաններում պետք է հեռու պահել հեռախոսային կախվածությունից, նստակյաց կյանք վարողներին՝ <<արագ սնունդ>> ասվածի գերակայությունից. Երևույթներ, որոնք էլ իրենց հերթին հանգեցնում են ճարպակալման և մետաբոլիկ համախտանիշին։ Ճարպակալումն ինքնին բարձր ռիսկի գործոն է շաքարային դիաբետի և սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման համար։
Այսօր բավականին արդիական խնդիր է նաև D վիտամինի անբավարարությունը օրգանիզմում: D վիտամինը կարգավորում է կալցիումի և ֆոսֆորի յուրացումը, լավացնում իմունային համակարգը, այն նաև շատ կարևոր է մկանների, ատամների և ոսկորների համար:
Որոշ հետազոտություններ վկայում են այն մասին, որ D վիտամինը շատ կարևոր դեր է կատարում մի շարք հիվանդությունների առաջացման հավանականությունը նվազեցնելու գործում: Այդ հիվանդություններին են դասվում ցրված սկլերոզը, սրտանոթային, վարակային հիվանդությունները, շաքարային դիաբետը, նույնիսկ որոշ չարորակ նորագոյացությունները և այլն:
Առանց արյան քննություն հանձնելու և բժշկի ցուցման, D վիտամին ընդունելը վտանգավոր է, քանի որ կարող է տեղի ունենալ գերդոզավորում, իսկ գերդոզավորումը կարող է հյուսվածքներում կալցիումի ավելցուկի պատճառ դառնալ, ինչն էլ ժամանակի ընթացքում կնպաստի աթերոսկլերոզի, տոքսիկ հեպատիտի, քարերի կուտակման, գլխացավերի առաջացմանը և այլն:
- Բժշկուհի, ի՞նչ հիվանդություններ են առաջանում վահանաձև գեղձի ախտաբանության ժամանակ:
- Վահանաձև գեղձի հիվանդություններից ներկայումս առավել տարածված են աուտոիմուն թիրեոիդիտը և հանգուցավոր խպիպը։ Յուրաքանչյուր դեպքում գեղձի ֆունկցիան կարող է փոփոխվել /գերֆունկցիա կամ թերֆունկցիա/ կամ մնալ առանց ֆունկցիայի խանգարման։ Մասնավորապես խոսենք վահանաձև գեղձի հանգուցավոր գոյացությունների մասին, որոնք մոտ 95 տոկոս դեպքերում բարորակ են, և միայն 5 տոկոս դեպքերում են հայտնաբերվում չարորակ նորագոյացություններ: Վահանաձև գեղձի չարորակ նորագոյացություններն իրենց հերթին դասակարգվում են դիֆերենցված և չդիֆերենցված քաղցկեղների։ Դիֆերենցված՝ պապիլյար և ֆուլիկուլյար ձևերի բուժման արդյունավետությունը հասնում է 95-100%-ի: Բարեբախտաբար, քիչ են ոչ դիֆերենցված ձևերը, այսպես կոչված անապլաստիկ քաղցկեղը, որն ամենաագրեսիվ տեսակն է, այն շատ արագ է աճում և չի ենթարկվում բուժմանը: Առանձնացվում է նաև մեդուլյար քաղցկեղը, որն առաջանում է վահանաձև գեղձի C բջիջներից, որոնք արտադրում են կալցիոտոնին։ Մեդուլյար քաղցկեղի բուժման արդյունավետությունը շուրջ 75-85 % է:
Երբ բուժառուն դիմում է ներզատաբանի, առաջին հերթին իրականացվում է անամնեստիկ տվյալների հավաքագրում. Ճշգրտվում է վահանագեղձի քաղցկեղի հետ կապված ժառանգական նախատրամադրվածության առկայությունը: Ավելի մեծ ուշադրության են արժանանում և բարձր ռիսկային են համարվում այն անձինք, ովքեր պարանոցի շրջանում ենթարկվել են ճառագայթային որևէ ազդեցության:
Հաջորդ փուլը սոնոգրաֆիկ հետազոտությունն է, որը վահանաձև գեղձի հետազոտման ոսկե ստանդարտն է և օգնում է հայտնաբերելու առկա հանգույցները: Կարևորվում են նաև լաբորատոր քննությունները, որոնք կատարվում են վահանաձև գեղձի հորմոնալ գործունեությունը, աուտոիմուն ֆոնը գնահատելու համար: Լաբորատոր քննությամբ որոշվում են նաև օնկոմարկերներ ինչպես հիվանդության ախտորոշման սկզբում, այնպես էլ հետվիրահատական շրջանում, եթե այն իրականացվում է։ Գեղձի ֆունկցիայի խանգարման դեպքում նշանակվում է համապատասխան բուժում։
Հետագա հետազոտությունը շարունակվում է այն բուժառուների մոտ, որոնց վահանագեղձի հանգույցները ուլտրաձայնային հետազոտությամբ՝ ըստ միջազգային ուղեցույցների, առավել ռիսկային են: Բուժառուն ուղղորդվում է հանգույցի բարակասեղային պունկցիոն բիոպսիայի: Մենք հաճախ բախվում ենք այն դեպքերին, երբ բուժառուները խուսափում են պունկցիոն բիոպսիայից, քանի որ կա թյուր կարծիք, որ այս հետազոտությունը կարող է արագացնել չարորակ գոյացությունների առաջացումը: Այն միանշանակ անվտանգ հետազոտություն է և որևէ կերպ չի կարող վնասել գեղձը։ Այն բավականին ինֆորմատիվ հետազոտություն է, որից հետո էնդոկրինոլոգն ու վիրաբույժը դասակարգում են, թե ինչպես վարել բուժման հետագա գրագետ ընթացքը:
Բիոպսիայի արդյունքից ելնելով՝ բուժառուին կամ առաջարկվում է վիրահատական բուժում, կամ նա շարունակում է մնալ ներզատաբանի հսկողության ներքո: Վիրահատական բուժման ցուցման դեպքում վիրաբույժը` կախված ախտորոշումից, կատարում է տարբեր ծավալների վիրահատություն: Հետվիրահատական շրջանում, ըստ ցուցումի, իրականացվում է ռադիոյոդթերապիա: Հարկ է նշել, որ վահանաձև գեղձի քաղցկեղը դատավճիռ չէ, և հիմնականում կարողանում ենք հասնել կայուն ռեմիսիայի կամ լիիրավ առողջացման: Կարևոր է հիվանդության վաղաժամ հայտնաբերումը և վաղաժամ միջամտությունը, որից հետո հիվանդները կարող են անցնել իրենց առօրյա կյանքին՝ ուղղակի շարունակելով գտնվել ներզատաբանի մշտական հսկողության տակ: Մեզ մոտ հազարավոր հիվանդների բուժման փորձը ցույց է տալիս, որ վահանաձև գեղձի քաղցկեղի ախտորոշման դեպքում հիվանդության ելքը բարվոք է, եթե, իհարկե, փուլ առ փուլ կատարվում են բժշկի ցուցումները. այց էնդոկրինոլոգին, ՈՒՁՀ, բիոպսիա, վիրաբույժի կողմից արդյունավետ վիրահատություն, այնուհետև` հսկողություն ներզատաբանի կողմից: Այս ամենի ճիշտ կազմակերպմամբ հիվանդները շարունակում են իրենց առօրյա, լիարժեք, առողջ կյանքը:
Ես մշտապես կրկնում եմ, որ բոլոր չարորակ գոյացությունների մեջ վահանաձև գեղձի չարորակ գոյացությունները <<ամենաբարորակն>> են, քանի որ վահանաձև գեղձի քաղցկեղի ամենատարածված տեսակը, բարեբախտաբար, պապիլյարն է, որի բուժման արդյունավետությունը հասնում է մոտ 95-100%-ի:
-Ձեր զրույցում հնչեցրիք մետաբոլիզմ տերմինը: Կմանրամասնե՞ք, թե ինչի՞ մասին է խոսքը։
-Մետաբոլիզմը՝ նյութափոխանակությունը, կենսական կարևոր գործընթաց է՝ քիմիական ռեակցիաների հաջորդականություն, որոնք ապահովում են օրգանիզմի նորմալ գործունեությունը։ Ունի երեք հիմնական ուղղություններ. սննդանյութերի փոխակերպումն էներգիայի՝ բջջային գործընթացների իրականացման համար, սննդանյութերի փոխարկումը սպիտակուցների, լիպիդների, նուկլեինաթթուների և ածխաջրերի
կառուցվածքային միավորների, և ազոտային արգասիքների հեռացումը:
Մետաբոլիզմ ասվածը յուրաքանչյուրիս օրգանիզմի շարժիչ ուժն է: Նրա յուրաքանչյուր ճյուղը կարող է առանձին խաթարվել, և յուրաքանչյուրի խաթարումը անդրադառնում է մյուս օղակների վրա: Մետաբոլիզմ բառը կարող է վերաբերել նաև կենդանի օրգանիզմներում տեղի ունեցող բոլոր քիմիական ռեակցիաներին, այդ թվում՝ մարսողությանը, ինչպես նաև տարբեր բջիջների միջև նյութերի փոխադրմանը, որոնց դեպքում բջջում տեղի ունեցող ռեակցիաների ամբողջությունն անվանում են միջանկյալ կամ միջնորդավորված մետաբոլիզմ:
-Բժշկուհի, այժմ էլ խոսենք, խնդրեմ,Կուշինգի սինդրոմ/համախտանիշից։
- Կուշինգի համախտանիշ կամ Կուշինգի հիվանդություն. դա մակերիկամների հորմոնների գերարտադրությունն է, որը կարող է ի հայտ գալ հենց մակերիկամի կողմից /համախտանիշ/ կամ հիպոֆիզի /հիվանդություն/՝ կենտրոնական էնդոկրին վերահսկիչ գեղձի կարգավորիչ արտադրվող հորմոնի գերարտադրության հետևանքով։ Շատ կարևոր է ժամանակին ախտորոշումը, ճիշտ կատարված փորձերի կատարումը, քանի որ համապատախան հորմոնի, մասնավորապես, կորտիզոլի ավելցուկի դեպքում նրանք իրենց արտահայտման ձևով տարբերվում են՝ ունենում են զարկերակային ճնշման բարձրացում, ածխաջրատային փոխանակության խանգարում, ճարպի ավելցուկի անհամաչափ կուտակում՝ հիմնականում մարմնի վերին հատվածում, Բուժառուներն ունենում են լուսնաձև դեմք, վերջույթները՝ բարակ, իսկ որովայնի վրա բավականին հստակ լինում են մանուշակագույն ստրիաներ՝ մաշկի ձգվածություն, այսինքն՝ տուժում է ամբողջ օրգանիզմը:
Այս պարագայում շատ կարևոր է ժամանակին հետազոտվել: Բուժմոտեցումները կարող են լինել թե՛ դեղորայքային, թե՛ վիրահատական: Վիրահատությունից հետո որոշ դեպքերում, ըստ ցուցումի, իրականացվում է նաև ճառագայթային բուժում: Ունենք բավականին արդյունավետ դեղամիջոցներ, հստակ միջազգային ուղեցույցներով՝ բուժական նորագույն մոտեցումներ: Իհարկե, այս հիվանդությունը սակավադեպ է ի հայտ գալիս, սակայն հանդիպելու դեպքում էլ Կուշինգի հիվանդությունը պետք է տարբերակել Կուշինգի համախտանիշից, ճարպակալումից, ճարպասեռային դիստրոֆիայից, պատանեկան դիսպիտուիտարիզմից և այլն։
-Բժշկուհի, խոսենք նաև այն մասին, թե ի՞նչ դեր ունի երկաթը մեր օրգանիզմում։
-Երկաթը կարևորագույն դեր է խաղում մեր օրգանիզմի բնականոն աշխատանքի մեջ։ Մասնակցում է հեմոգլոբինի կազմավորմանը, այն անհրաժեշտ է լիմֆոցիտների առաջացման, իմունային համակարգի ձևավորման և աշխատանքի համար։ Մասնակցում է տարատեսակ ֆերմենտների առաջացմանը։ Երկաթի անբավարարությունը հաճախ հանդիպող երևույթ է։ Կարող է առաջանալ սննդում երկաթով հարուստ մթերքների պակասից, հորմոնային խանգարման, ստամոքսաղիքային համակարգի խնդիրների, արյունահոսությունների հետևանքով։ Երկաթի պակասն օրգանիզմում հանգեցնում է անեմիայի (սակավարյունություն), իմունիտետի թուլացման, վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարման և այլ հիվանդությունների, և կլինիկորեն դրսևորվում է արագ հոգնելիությամբ, թուլությամբ, գլխապտույտով, սրտխփոցով, մազաթափությամբ։ Սովորաբար, օրգանիզմում հազվադեպ է երկաթի ավելցուկ դիտվում։ Առաջանում է ենթաստամոքսային գեղձի, լյարդի, լեղապարկի և ներքին այլ օրգանների հիվանդությունների պատճառով, ինչպես նաև օրգանիզմում երկաթի յուրացման խանգարման դեպքում։ Կարող է արտահայտվել գլխապտույտով, գլխացավով, թուլությամբ, սրտխառնոցով և փսխմամբ, ախորժակի անկմամբ, մարսողական համակարգի խանգարումներով, մաշկի պիգմենտավորմամբ և այլ ախտանշաններով։
-Շփվելով երիտասարդ կադրերի հետ` ինչպիսի՞ն եք պատկերացնում, բժշկության ապագան։
-Մեզանում բժշկության ապագան ինձ պատկերանում է բավականին խոստումնալից դիրքերում և հուսալի ձեռքերում: Անժխտելի է, որ ասպարեզն համալրվում է բանիմաց, խորագետ երիտասարդ մասնագետներով, որոնք աչքի են ընկնում նորն ու արդիականն ըմբռնելու ունակությամբ, մասնագիտական լայն հետաքրքրություններով, ձգտում հետամուտ լինել միջազգային առողջապահական առաջընթացին, սիրում են իրենց գործը և ունեն շատ մեծ ներուժ՝ տիրապետելու բուժման ժամանակակից մեթոդներին:
-Մեր զրույցը մոտենում է ավարտին: Փորձենք այն ամփոփել, որպես վերջաբան, հայ հասարակությանը Ձեր մաղթանք-ուղերձով:
- Ուղերձս սեփական առողջությանը հետևելն է, խնամքով վերաբերվելը: Հազարավոր անգամ ասված խոսք է, որը, սակայն, անվերջ կրկնելու կարիք ունի. հիվանդությունը որքան վաղ ախտորոշվի, այնքան հետագա բուժումն անհամեմատ ավելի հեշտ կլինի: Ուստի խորհուրդ կտայի փոքր իսկ խնդրի ի հայտ գալու դեպքում անմիջապես դիմել բժշկի: Շատ կարևոր է վարել առողջ ապրելակերպ, հետևել քնի ռեժիմին, փորձել բարձր բարձր տրամադրություն ունենալ:
Որպես իմ երկրի մի մասնիկը և որպես իմ երկրի վաղվա օրով մտահոգ քաղաքացի, ես երկրիս խաղաղություն եմ մաղթում: Մենք արարող ազգ ենք, ունակ՝ կորցրածը վերականգնելու, ավերվածը վերակառուցելու: Մեր ժողովուրդը շատ փորձությունների միջով է անցել, բայց միշտ փառքով է դուրս եկել անհաղթահարելի թվացող դժվարություններից: Եթե յուրաքանչյուր հայ գիտակցի, որ ինքն է իր երկիրը շենացնողը, և իր ավանդը բերի այդ գործին, անտարակույս, ապագայում կունենանք մեր երազած երկիրը:
Ասելիքս ամփոփեմ՝ նորից գալով բժշկությանը և ցիտելով փիլիսոփաներից մեկի խոսքը. «Առողջությունը, թերևս, ամեն ինչ չէ, սակայն առանց առողջության ամեն ինչ ոչինչ է»։
Վարսենիկ Հովհաննիսյան
Մասնագիտություն՝ քիթ-կոկորդ-ականջաբան
1985-1995 Արզականի միջն. դպրոց
1996-2002 Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
2002-2005 ԵՊԲՀ քիթ-կոկորդ-ականջաբանության օրդինատուրա
2005թ.-ից առ այսօր <<Էրեբունի>> ԲԿ-ում որպես քիթ-կոկորդ-ականջաբան
2021թ.-ից նաև <<Ստեփանավան>> ԲԿ-ում որպես քիթ-կոկորդ-ականջաբան
Սերտիֆիկատները`
2019թ.-ի մարտ- Կատարելագործման դասընթաց <<ԼՕՌ օրգանների վնասվածքներ և
ապրիլ անհետաձգելի իրավիճակներ>> թեմայով
2019թ.-ի ապրիլ- Կատարելագործման դասընթաց << Մանկական քրթ-կոկորդ-
մայիս ականջաբանության արդի հարցեր>> թեմայով
2016թ.-ի փետրվար- Կատարելագործման դասընթաց <<Քթի պլաստիկայի բաց և փակ
ապրիլ եղանակները, առաջնային և երկրորդային ռինոպլաստիկա>> թեմայով
2010թ.-ի հունիս- Բժշկական վկայական` Ավստրիայի Ֆելդկիրխի համալսարանական
Հուլիս կլինիկայում որպես հյուր-բժիշկ
2021 դեկտեմբեր <<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
10-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2021 հոկտեմբեր <<Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրները>> թեմայով
միջազգային կոնֆերանս, Երևան
2020 դեկտեմբեր <<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
9-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2020 հոկտեմբեր <<Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրները>> թեմայով
միջազգային կոնֆերանս, Երևան
2019 դեկտեմբեր <<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
8-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2019 դեկտեմբեր Ռինոպլաստիկայի հեղինակային մաստեր-կլաս (Ժոլտիկով Վ.Վ.)
<<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
8-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2019 հոկտեմբեր <<Օտորինոլարինգոլոգիայի արդիական խնդիրները>> թեմայով
միջազգային կոնֆերանս, Երևան
2019 ապրիլ <<Ռուսաստանի օտոլարինգոլոգների պետերբուրգյան 8-րդ միջազգային
Ֆորում, Սանկտ-Պետերբուրգ
2019 ապրիլ <<Ցավի ակադեմիա համար 3>>, Երևան
2019 մարտ <<Ցավի ակադեմիա համար 1>>, Երևան
2018 դեկտեմբեր <<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
7-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2018 դեկտեմբեր Ռինոպլաստիկայի հեղինակային մաստեր-կլաս (Ժոլտիկով Վ.Վ.)
<<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
8-րդ միջազգային կոնգրես, Մոսկվա
2018 դեկտեմբեր Ռինոպլաստիկայի հեղինակային մաստեր-կլաս (Գուբիշ Վ.)
<<Պլաստիկ վիրաբուժության, էսթետիկ բժշկության և կոսմետոլոգիայի>>
հիվանդությունների բուժման ժամանակակից ասպեկտները>> գիտա-
պրակտիկ կոնֆերանս , Երևան
2012 հոկտեմբեր <<Օտորինոլարինգոլոգների միջազգային կոնֆերանս>>, Երևան
2012 հունիս <<Բաց բժշկական համալսարանի սատելիտային սիմպոզիում`
նվիրված օտորինոլարինգոլոգիային>> , Երևան-Զալցբուրգ
2011 հոկտեմբեր <<Օտորինոլարինգոլոգիայի ընթացիկ թեմայով>> միջազգային
սիմպոզիում, Երևան
2010 ապրիլ <<Ռեսպիրատոր ինֆեկցիաների արդիական հարցերը>>, Երևան
2009 սեպտեմբեր <<Հայաստանի օտորինոլարինգոլոգների ասոցիացիայի 1-ին միջազգային
կոնֆերանս` նվիրված ԵՊԲՀ-ի ՔԿԱ-ի 70-րդ տարելիցին>>, Երևան
2008 նոյեմբեր Ամենաշատ տարածված հիվանդությունների ռացիոնալ բուժումը, Երևան
2008 հոկտեմբեր Վիրաբույժների համազգային կոնգրես, Երևան
2007 նոյեմբեր Հայաստանում պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբուժության
1-ին կոնգրես, Երևան
2007 մայիս Քնի բժշկությանն նվիրված տարածաշրջանային սիմպոզիում, Երևան
2006 մայիս Ռեկոնստրուկցիոն վիրաբուժության ինտենսիվ կուրս, Երևան
2006 ապրիլ Դեմքի պլաստիկ վիրաբուժության ինտենսիվ կուրս, Երևան
2005 սեպտեմբեր Երիտասարդ բժիշկների 3-րդ միջազգային կոնֆերանս, Երևան
2005 ապրիլ Մանկական օտորինոլարինգոլոգիայի ինտենսիվ կուրս, Երևան
2003 հոկտեմբեր Համահայկական Միջազգային վիրաբուժական կոնգրես, Երևան
2002 նոյեմբեր <<Վերին շնչուղիների ինֆեկցիոն հիվանդությունների տեղային թերապիա>>
գիտական կոնֆերանս, Երևան
Վարսենիկ Հովհաննիսյան
Թող խաղաղություն լինի բոլորիս հոգիներում, թող միշտ ակնդիր լինենք լավին ու բարուն
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը ինչպես բոլոր ասպարեզներում, այնպես էլ առողջապահության ոլորտում պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակը: Մեր այս հրապարակումը քիթ-կոկորդ-ականջաբանության` ԼՕՌ հիվանդությունների շուրջ է, որոնք, ցավոք սրտի, բավականին մեծ տարածում ունեն Հայաստանում: Թույլ դիմադրողականությունը, նստակյաց կյանքը, գունանյութերով ու կոնսերվանտներով հարուստ սնունդը, հակաբիոտիկների չարաշահումը, ինչպես նաև հարբուխը, գրիպը և տարբեր վիրուսները կարող են նպաստել քթի, կոկորդի ու ականջի հիվանդությունների առաջացմանը: Շնչառական համակարգի տարաբնույթ հիվանդությունները եղանակային ու տարածաշրջանային սահմանափակումներ չունեն, կարևորվում են բոլոր երկրներում, իսկ այս ճյուղը այսօր համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ ու պահանջված ուղղություններից մեկը:
Ընդունված է համարել, որ քիթ-կոկորդ-ականջային հիվանդություններն ու ալերգիաները բնորոշ են փոփոխական եղանակներին: Միևնույն ժամանակ, ռինոսինուսիտները պատուհասում են՝ անկախ տարիքային ու սեռային սահմանափակումից: Արդյունքում առաջանում են բորբոքային վիճակներ, որոնք կարող են ուղեկցվել բարձր ջերմությամբ, ընդհանուր թուլությամբ, տկարությամբ (անլիարժեք ու հիվանդ զգալով): Մասնագետները հորդորում են՝ երբեք անուշադրության չմատնել LOR խնդիրները և դրանց առկայության դեպքում դիմել մասնագետի:
Քիթ-կոկորդ-ականջաբանություն, տարածված հիվանդություններ և բուժական մեթոդներ. մասնագիտական գործունեությունից http://bestgroup.am/ կայքին մանրամասներ է ներկայացնում <<Էրեբունի>> բժշկական կենտրոնի քիթ-կոկորդ-ականջաբան Վարսենիկ Հովհաննիսյանը:
Հաճելի մարդ է և հետաքրքիր զրուցակից, փնտրված մասնագետ՝ ճանաչված իր բազմավաստակ աշխատանքային փորձով ու գիտելիքներով, իր կատարած մի շարք բարդագույն վիրահատություններով, որի շնորհիվ բարի համբավ է վաստակել: Ասում են՝ բժշկությունը արվեստ է: Եվ ուրեմն, այս մասնագիտության տեր ամեն ոք պիտի ամենայն հմտությամբ տիրապետի ու ամենայն սիրով նվիրվի իր գործին՝ այն իսկապես վերածելով արվեստի: Իսկ դա նշանակում է շարունակական ուսում՝ ժամանակին համընթաց, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում, ամենօրյա վազք եւ անթիվ անքուն գիշերներ: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն հաջողությունն անվիճարկելի է:
Լսենք այս ճանապարհը անցած և շարունակաբար անցնող բժշկուհուն:
-Բժշկուհի, կներկայացրեք, թե՞ ինչ է իրենից ներկայացնում անգինան, և որոն՞ք են անգինայի բուժման ժամանակակից մեթոդները:
-Անգինան ամենատարածված հիվանդություններից է, որով ավելի հաճախ՝ 75% դեպքերում հիվանդանում են երեխաները, իսկ մինչև 30 տարեկան` մեծերը: Հիվանդությունը կրում է սեզոնային բնույթ և վերելք ապրում աշնանն ու գարնանը: Անգինայի հարուցիչն է A խմբի բետա հեմոլիտիկ ստրեպտոկոկը կամ ստաֆիլոկոկը: Հարուցիչներ կարող են հանդիսանալ նաև պնևմոկոկերը, վիրուսները, անաէրոբ հարուցիչներ, կանդիդա խմբի սնկերը, բերանի խոռոչի սպիրոխետաները: Նախատրամադրող ֆակտորներ կարող են հանդիսանալ օրգանիզմի սառեցումը, մթնոլորտի ախտոտվածությունը, տեղային և ընդհանուր իմունիտետի իջեցումը, երբեմն նաև՝ նշիկների մեխանիկական վնասվածքները: Ախտահարումը կարող է լինել էկզոգեն (ավելի հաճախ) և էնդոգեն (աուտոինֆեկցիա): Ինֆեկցիան փոխանցվում է օդ-կաթիլային և ալիմենտար ճանապարհներով: Էկզոգեն ախտահարման դեպքում ինֆեկցիայի աղբյուր է հանդիսանում հիվանդ մարդը: Էնդոգեն ախտահարումը կատարվում է բերանի խոռոչից կամ ըմպանից (խրոնիկ տոնզիլիտ, ատամների կարիես, լնդերի հիվանդություններ): Ինֆեկցիայի աղբյուր կարող են հանդիսանալ նաև քթի և հարքթային խոռոչների թարախային հիվադությունները: Ելնելով հիվանդության ծանրությունից և քմային նշիկներում մորֆոլոգիական փոփոխություններից՝ տարբերում ենք առաջնային (սովորական, պարզ, բանալ) - կատառալ, լակունար, ֆոլիկուլյար, խառը և երկրորդային (սիմպտոմատիկ) – անգինաներ, որոնք առաջանում են սուր ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ (կարմրուկ, քութեշ, դիֆթերիա) և անգինաներ, որոնք առաջանում են արյան հիվանդությունների ժամանակ (սուր լեյկոզ, ինֆեկցիոն մոնոնուկլեոզ, ագրանուլոցիտոզ) և սպեցիֆիկ անգինաներ, որոնց հարուցիչներն են հանդիսանում սպեցիֆիկ ինֆեկցիաները (Սիմանովսկի-Պլաուտ-Վենսանի անգինա, սնկային անգինա):
-Խրոնիկական տոնզիլիտ․ կմանրամասնե՞ք։
-Խրոնիկ տոնզիլիտը հիմնականում հանդիպում է երիտասարդների մոտ՝ առաջացնելով աշխատունակության երկարատև կորուստ, հաճախակի ռեցիդիվների և ներքին օրգանների կողմից զարգացող բազմաթիվ բարդությունների պատճառով:
Այսպիսով, խրոնիկական տոնզիլիտը քմային նշիկների ավշային հյուսվածքի զուտ քրոնիկական բորբոքում չէ. այն տեղային և ընդհանուր ախտանիշների բարդ համակցություն է, որն ընթանում է սրացումներով և ռեմիսիայի փուլերովէ հիվանդի աուտոսենսիբիլիզացիայի առկայության պայմաններում:
Խրոնիկական տոնզիլիտը կարող է լինել՝
1. ոչ սպեցիֆիկ
ա/ կոմպենսացված ձև
բ/ դեկոմպենսացված ձև
2.սպեցիֆիկ` ինֆեկցիոն հիվանդությունների ժամանակ / տուբերկուլյոզ, սիֆիլիս, սկլերոմա/
Քրոնիկական տոնզիլիտի տեղային և ընդհանուր կապակցված հիվանդություններն են`
․ Տեղային կապակցված հիվանդություններ.
--պարատոնզիլիտ,
— պարաֆարինգիտ,
— խրոնիկական ֆարինգիտ և այլն
․ Ընդհանուր կապակցված հիվանդություններ.
— տոնզիլոգեն սեպսիս,
— ռևմատիզմ,
— ինֆեկցիոն պոլիարթրիտ,
— սրտի ձեռքբերովի հիվանդություններ,
— միզարտադրողական համակարգի ձեռքբերավի հիվանդություններ
— հոդերի ձեռքբերովի հիվանդություններ,
— այլ օրգան համակարգերի` ինֆեկցիոն-ալերգիկ ծագման, ձեռքբերովի հիվանդություններ :
Քմային նշիկների յուրահատուկ կառուցվածքը (նշիկի պարենխիման թափանցող խորանիստ ճյուղավորված կրիպտաների առկայությունը) պայմաններ են ստեղծում սննդի կամ ներշնչվող օդի հետ բերանի խոռոչ թափանցող բազմաթիվ միկրոօրգանիզմների կողմից արտազատվող օտարածին սպիտակուցների և թույների ներծծման համար: Ալերգիկ վիճակն այսպիսով հարաճում է: Վերջինիս առկայության պայմաններում բորբոքային հիվանդությունը զարգանում է ի պատասխան ոչ-սպեցիֆիկ գրգռմանը: Նման դեպքերում օրգանիզմի տեղային կամ ընդհանուր գերսառեցումը, հանդիսանալով ոչ-սպեցիֆիկ գրգռիչ, առաջացնում է քմային նշիկների կամ հեռադիր օրգաններիª երիկամների, սրտամկանի և հոդերի բորբոքում (օրգանիզմի սենսիբիլիզացիայի հետևանքով): Տոնզիլիտն անբարենպաստ պայմաններ է ստեղծում կրիպտաների դրենավորման համար, քանի որ վերքային մակերեսները ձևավորվում են էպիթելի շերտազատման պատճառով, ինչը հանգեցնում է կրիպտաներում կպումների զարգացման: Դա տևականորեն դժվարացնում է կրիպտաների դրենավորումը, որտեղ կուտակվող սննդի մնացորդները, շերտազատված էպիթելը և միկրոօրգանիզմները պայմաններ են ստեղծում նշիկի դանդաղընթաց բորբոքման համար` հիվանդի սենսիբիլիզացիայի հետ մեկտեղ:
Կլինիկական պատկերը ոչ միշտ է արտահայտված: Կան բազմաթիվ ախտանիշներ, որոնց զուգակցումը կարող է օգնել ախտորոշմանը:
Քրոնիկ տոնզիլիտը՝ նշաբորբը, տարածվածությունը և տոնզիլոգեն բարդությունների զարգացման հավանականությունն այդ ախտաբանությունը դարձնում են շատ ակտուալ պրակտիկ օտոլարինգոլոգիայում: Քմային նշիկների տվյալ ախտաբանությունը պրոֆեսիոնալ հետաքրքրություն է առաջացնում ոչ միայն օտոլարինգոլոգների, այլ նաև մանկաբարձների, սրտաբանների, ռևմատոլոգների, ալերգոլոգների և այլ մասնագետների մոտ, քանի որ քրոնիկ տոնզիլիտը նպաստում է մի շարք հիվանդությունների առաջացմանը կամ ուղեկցում է դրանք:
Քրոնիկ տոնզիլիտը սրացումներով ընթացող քմային նշիկների քրոնիկ բորբոքումն է՝ հաճախակի անգինաների հետևանքով: Քմային նշիկները՝ ըմպանային օղակի մյուս լիմֆոիդ գոյացումների հետ պաշտպանում են օրգանիզմը սննդի, ջրի և օդի հետ թափանցող ախտածին միկրոբներից: Հիվանդության ժամանակ նշիկները վարակի տարածման պատնեշ լինելուց վերածվում են մեծաքանակ ախտածին միկրոբներ և նրանց կենսագործունեության արգասիքներ պարունակող պահեստարանի:
Քրոնիկ տոնզիլիտի առաջացմանը նպաստում է քթային շնչառության դժվարացումը (քթի միջնապատի թեքում, քրոնիկ ռինիտ, ադենոիդներ): Տեղային ռիսկային գործոններից են ադենոիդիտը, հայմորիտը, ատամների կարիեսը: Հիվանդությունն ախտորոշվում է անամնեզի (հաճախակի անգինաներ), օբյեկտիվ զննման և լրացուցիչ հետազոտությունների հիման վրա: Քրոնիկական տոնզիլիտի տեղային բարդություններից է պարատոնզիլյար աբսցեսը, իսկ ընդհանուր բարդություններից են միոկարդիտը, ռևմատիզմը, գլոմերուլոնեֆրիտը և այլն:
Հիվանդությունն ազդում է նաև իմունային համակարգի վրա և նպաստում է մի շարք հիվանդությունների զարգացմանը՝ դերմատոմիոզիտ, սկլերոդերմիա, սիստեմային կարմիր գայլախտ, էկզեմա, փսորիազ, պերիֆերիկ նյարդերի ախտահարում (ռադիկուլիտ, պլեքսիտ):
Բուժման վիրաբուժական մեթոդներից կիրառվում է երկկողմանի էքստրակապսուլյար տոնզիլէկտոմիան (նշիկների հեռացումը կապսուլայով) և քմային նշիկների ռադիոալիքային թերմոռեդուկցիան: Վերջինս նշիկները պահպանելու տարբերակն է, և դա ուղղակի փրկություն է: Բոլորս էլ լավ գիտակցում ենք, որ նշիկները կատարում են կարևորագույն ֆունկցիա՝ պայքարում են ինֆեկցիայի դեմ: Մեթոդը հնարավորություն է տալիս օրգանը պահպանել:
Կոնսերվատիվ բուժումը կիրառվում է քրոնիկ տոնզիլիտի կոմպենսացված ձևի և դեկոմպենսացված ձևի առաջին տեսակի բուժման համար: Դեկոմպենսացված ձևի երկրորդ տեսակի և բարդությունների առկայության դեպքում կիրառվում է վիրահատական բուժում:
Կոնսերվատիվ բուժումը հիմնականում ժամանակավոր է, և լավացումը վերջնական չէ. գանգատները և ախտանշանները շարունակվելու դեպքում առաջանում է վիրահատական միջամտության անհրաժեշտություն:
-Ի՞նչ է իրենից ներկայանում քնի ապնոեն:
-Քնի ապնոեն քնի ժամանակ շնչառության կանգն է: Այն հիմնականում լինում է գեր մարդկանց մոտ՝ կարճ պարանոցով, մեծ փորով, քթի միջնապատի դեֆորմացիա, քթի խեցիների գերաճ, պոլիպներ, մեծ լեզու, մեծ նշիկներ, փափուկ քիմքի և լեզվակի գերաճի դեպքում: Ունի երեք աստիճան. թեթև, միջին, ծանր: Մեր կլինիկան նշված խնդիրների բուժմոտեցումների մեջ բավականին զարգացած է, համագործակցում ենք քնի կենտրոնի հետ, պացիենտները անցնում են հետազոտություններ, թեթև և միջին աստիճանների ժամանակ, անհրաժեշտության դեպքում՝ անմիջապես վիրահատվում, իսկ եթե բախվում ենք ծանր աստիճանի հետ, ապա էնդոկրինոլոգի խորհրդակցության և ավելորդ քաշի դեմ պայքարելու անհրաժեշտություն կա: Կան հատուկ դիմակներ, որոնց կրմամբ պացինետի մոտ որոշակի ճնշում է ապահովվում, և պառկած դիրքում շնչառությունը չի փակվում, չի կախվում փափուկ քիմքը, շնչուղին մշտապես բաց վիճակում է լինում, որը հնարավորություն է տալիս կարգավորել քունը: Իսկ երբ շնչառական կանգ չի լինում, նյութափոխանակությունն աստիճանաբար կարգավորվում է, և մարդը ավելի հեշտ է նիհարում: Շնորհիվ այս ամենի՝ արդյունքում այդ խնդիրն ունեցողներն գիշերը լավ են քնում, ցերեկն՝ ավելի առույգ են լինում, հետևաբար՝ ձերբազատվում նաև նյարդային համակարգի ախտահարումներից:
-Իսկ ի՞նչ է խռմփոց ասվածը:
-Մեր օրգանիզմն ունի այնպիսի մի մեխանիզմ, երբ որ <<պահում>> են շնչառությունը, արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի մակարդակը, որն էլ խթանով ուղեղը, արթնացնում է այն: Ավելի հաճախ գիշերային խռմփոցի պատճառ կարող են հանդիսանալ դեմքի անատոմիական կառուցվածքի առանձնահատկությունները՝ օրինակ, ստորին ծնոտի թեթևակի տեղաշարժը, երկարավուն ծնոտը կամ՝ կեռ, մեծ քիթը։ Ճարպային շերտը, ընդգրկելով ըմպանը, նեղացնում է լուսանցքը։ Քնի ժամանակ թուլանում են քիմքն ու լեզուն։ Նեղացած կոկորդի և ըմպանի փափուկ հյուսվածքների թրթռոցի հետևանքով առաջանում է խռմփոց։ Ավելորդ քաշը շնչառական դժվարություններ է առաջացնում: Բարձր աստիճանի ճարպակալման դեպքում, քնած ժամանակ, անգամ կարող է գրանցվել շնչառական կանգ։ Այդ երևույթն անվանում են քնի ապնոէ։ Երբ վահանաձև գեղձի հետ կապված խնդիրներ են զարգանում, զուգահեռ կարող է նկատվել քաշի ավելացում և հյուսվածքների այտուցվածություն։ Դա վերաբերում է նաև լեզվին, շնչառական ուղիների անցանելիությանը։ Այդ գործոնները մեծացնում են խռմփոցի առաջացման հավանականությունը։
Քթային շնչառության խնդիրները․ Խռմփոց և շնչառական կանգ ունեցող մարդկանց մոտավորապես 25 տոկոսի մոտ ախտորոշվել են քթային շնչառության խանգարումներ։ Քնի ժամանակ շնչառության խանգարման պատճառ կարող են լինել քթի խոռոչի բորբոքումները, քթի միջնապատի ծռվածությունը, պոլիպները և այլն։
Նշագեղձերի մեծացումը, այտուցվածությունը. Նշագեղձերը հաճախ մեծանում են բորբոքային գործընթացների հետևանքով՝ առաջացնելով շնչառական դժվարություններ։ Երբեմն դրանք գրեթե դիպչում են իրար՝ շատ նեղ անցք թողնելով, ինչն էլ կարող է դառնալ խռմփոցի առաջացման պատճառ:
Արդի բժշկության մեջ՝ քթի վիրահատությունների ժամանակ կիրառվում են սիլիկոնե տամպոններ, որի վրա առկա խողովակը անմիջապես վիրահատությունից հետո պացինետին հնարավորություն է տալիս քթով շնչել: Իսկ նախկինում կիրառվող մեծ քանակությամբ տամպոնները պացիենտի մոտ տհաճ զգացողություն էին առաջացնում:
-Ինչի՞ պատճառի հետևանք կարող է հանդիսանալ աղմուկը ականջներում:
-Առհասարակ աղմուկը լինում է լսողական նյարդի ախտահարման և թմկաթաղանթների պերֆորացիաների ժամանակ, որոնք էլ, կախված իրենց տեմբրից, մարդկանց մոտ տարբեր նյարդային վիճակներ են առաջացնում: Եվ անգամ փոքր աղմուկի և լսողության թեթևակի խանգարման դեպքում անմիջապես պետք է դիմել բժշկի, քանի որ ժամանակին դիմելու դեպքում չենք առնչվում բարդացած վիճակների հետ, և ավելի արդյունավետ բուժումն ավելի երաշխավորված է լինում:
- Ո՞ր տարիքում է ցուցված կատարել խխունջային ներպատվաստման վիրահատություն:
- Ցանկալի է կատարել վաղ՝ 6 ամսականից-1 տարեկան հասաում: Խլության բուժման մեթոդը կոնխլար իմպլանտացիան է, երբ վիրահատության միջոցով վերականգնվում է լսողությունը, հետականջային հատվածում կտրվածքով բացվում է փոքր ոսկրային հատված, իմպլանտի էլեկտրոդը տեղադրվում է խխունջի մեջ:
Նախապես կատարվում է համակարգչային տոմոգրաֆիա՝ պարզելու խխունջի վիճակը: Առողջ և զարգացած լինելու դեպքում նոր միայն դիմում են իմպլանտացիայի, և իմպլանտը փոխարինում է խխունջի մեջ լսողական նյարդին, իսկ դրա միջոցով իմպուլսը փոխանցվում է ուղեղին: Վիրահատությունից մեկ ամիս անց արդեն կատարվում է ծրագրավորում, պացիենտին սարք է միացվում, և արդյունքում ապահովվում է լսողություն:
-Լսողական սարքեր կրելը, արդյո՞ք, ունի հակացուցումներ:
-Ո՛չ: Լսողական սարքերի կրումով մենք օրգանը պահպանում ենք, եթե խնդիրը երկկողմանի է, ցանկալի է երկու ականջներում էլ կրել սարքը, որն ապահովում է տարածության մեջ ձայնի կողմնորոշումը, քանի որ մեկ ականջով չեն կարող կողմնորոշվել դեպի ձայնի ուղղությանը, ինչն, օրինակ, կարևոր է հատկապես վրաերթերից խուսափելու համար:
-Բոլորն էլ կյանքում ունեն իրենց ուսուցիչը: Ու՞մ կարող եք համարել Ձեր ուսուցիչը:
-Ես իմ կյանքում ունեցել եմ ուսուցիչներ, որոնց մինչ օրս երախտապարտ եմ, առանց նրանց ես չէի կարող հասնել այսօրվա արդյունքին: Քիթ-կոկորդ-ականջաբանության մեջ իմ ուսուցիչը պրոֆեսոր Արթուր Կիմի Շուքուրյանն է: Ուսուցիչ կարող եմ համարել դոկտոր Էլզեսերին և Մյունստին՝ Ավստրիայից, իսկ պլաստիկ վիրաբուժության մեջ իմ ուսուցիչը Վիտալի Ժոլտիկովն է: Իհարկե, վերապատաստումների ժամանակ շատ եմ շփվել լավագույն մասնագետների հետ, ներգրավվել եմ իրենց աշխատանքներում, ինչպես նաև մասնակցել վիրահատությունների, ինչն իմ տարերքն է եղել:
-Շնորհակալություն տեղեկություններով հարուստ ու հագեցած զրույցի համար: Որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեիք մեր հասարակությանը:
-Կցանկանայի մեր հայրենակիցներին հորդորել ու խնդրել, որ ժամանակին դիմեն բժշկի: Ցավալին այն է, որ մարդիկ ամեն ինչի համար գումար կարողանում են հայթայթել, իսկ առողջության դեպքում խնայում են, մինչդեռ առողջությունը ամենաթանկ բանն է: Երբեմն լինում են դեպքեր, երբ բժշկությունն անզոր է արդեն անդառնալի փոփոխությունների առջև: Բոլորս էլ հասկանում ենք, որ ամեն ինչի հիմքում սոցիալական վիճակն է, սակայն երբ առողջությունը կորցնում են, միևնույն է, պետք է վաղ թե ուշ դիմեն բժշկի: Ավելի լավ է՝ վաղ դիմել, այսինքն՝ ժամանակին, և բժշկին հնարավորություն տալ կանխել հիվանդության սրացումը; Այդուհանդերձ, բոլորին մաղթում եմ առողջություն: Թող ամեն մեկը կարողանա խաղաղություն գտնել թե՛ աշխատավայրում, թե՛ ընտանիքում: Կցանկանամ, որ լինենք ավելի համբերատար, ուժեղ, դիմացկուն, լավատես: Երբ ամեն ինչի մեջ լավն ենք տեսնում, մեր դրական էներգիան վերև է բարձրանում, միանում տիեզերական էներգիային ու մեզ է վերադառնում: Թող խաղաղություն լինի բոլորիս հոգիներում, թող միշտ ակնդիր լինենք լավին ու բարուն: Աստված բարի աչքով նայի բոլորիս:
Նոնա Համլետի Մարտիրոսյան
Մասնագիտություն՝ Էնդոկրինոլոգ
Կոչում՝ Բժշկական գիտությունների թեկնածու , դոցենտ
Պաշտոն՝ Բժիշկ-էնդոկրինոլոգ, էնդոկրինոլոգիական ծառայության ղեկավար,
գլխավոր տնօրենի թերապևտիկ ծառայության գծով
տեղակալ «Նաիրի» բժշկական կենտրոնում,
ԵՊԲՀ ներքին հիվանդությունների ամբիոնի դոցենտ
Երևանի Մ.Հերացու անվ. Պետական բժշկական համալսարան
Կրթություն
1994-2000թթ․ Երևանի պետական բժշկական համալսարան, ընդհանուր
բժշկության ֆակուլտետ, գերազանցության դիպլոմ,
անվանական կրթաթոշակառու
2000-2002թթ. Կլինիկական Օրդինատուրա
Էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ Երևանի պետական
բժշկական համալսարան
Մասնագիտական Գործունեություն
2015-ից առ այսօր բժիշկ-էնդոկրինոլոգ «Նաիրի» ԲԿ
2003-2015թթ․ բժիշկ-էնդոկրինոլոգ «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ
2003-ից առ այսօր ԵՊԲՀ թերապիայի ապա ներք․ հիվ․ ամբիոն,դոցենտ
2011-2016թթ. ԵՊԲՀ, ԸԲՖ գիտական քարտուղար
2009-2011թ. Գիտ․ բազային ծրագրի ավագ գիտաշխատող, ԵՊԲՀ
Գիտական աշխատանք Թեկնածուական թեզի պաշտպանություն “Մակերիկամի
կեղևի միներալոկորտիկոիդային ֆունկցիան
պարբերական հիվանդության զարգացման
դինամիկայում” թեմայով:
Զեկույցներ և ստենդային ելույթներ միջազգային մի շարք
համաժողովներում
1996-2022թթ մոտ 50 գիտական հրապարակումներ,
ԵՊԲՀ ուսումնական ձեռնարկների համահեղինակ
Մի շաքր բանավոր զեկույցներ տեղային և միջազգային
կոնգրեսներում
Անդամակցություն ասոցիացիաներին`
Հայկական թիրեոիդ ասոցիացիայի համահիմնադիռ, փոխնախագահ
Հայկական էնդոկրինոլոգների ասոցիացիայի անդամ
Շաքարախտի հայկական ասոցիացիայի անդամ
Եվրոպական թիրեոիդելոգիական ասոցիացիայի անդամ, (ETA)
Եվրոպական էնդոկրին ասոցիացիայի անդամ (ESE)
ՌԴ Բժշկա-Տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, (АМТН РФ)
Պարգևատրումներ 2022թ․ Համազգային վստահության խորհրդի կողմից Վստահելի բժիշկ
անվանակարգում արժանացել է Ոսկե Դափնի մրցանակին։
2020թ. Որակի նշանի կողմից արժանացել է «Տարվա էնդոկրինոլոգ»
անվանակոչմանը:
2020թ․ Համազգային վստահության խորհրդի կողմից «Տարվա բժիշկ»
անվանակոչմանը:
2019թ. սոցիոլոգիական հարցումների և փորձագիտական
գնահատման արդյունքներով համազգային վստահության
խորհրդի կողմից արժանացել «Տարվա էնդոկրինոլոգ»
անվանակոչմանը:
2019թ. Որակի նշանի կողմից արժանացել է «Տարվա բժիշկ»
անվանակոչմանը:
Մասնագիտական վերապատրաստում
2021 01.10. – 2022 31.05., Course Certificate, successfully completed the 120 hours
online Course on Thyroid and Neck ultrasound /Pappillon Course on Thyroid
Ultrasound, Division of endocrinology, Faculty of Medicine, University of
Debrecen/
2019, 22.04-24.05, Երևան, Կատարելագործման դասընթաց
«Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր», ԵՊԲՀ
2018 19.03-24.03 , Սիենա, Իտալիա, Կատարելագործման կուրս
Սիենայի Համալսարանական կլինիկայում, Էնդոկրինոլոգիայի
բաժանմունքում
2017, 06.04-08.04, Երևան, EASD Postgraduate Course on clinical
Diabetes and its Complications,Yerevan, Armenia
2016,11.04-23.04 Աթենք, Հունաստան,“Advanced training in
Endocrinology” Աթենքի Մետրոպոլիտան հոսպիտալում
2015, 28.05-30.05, Թբիլիսի, Վրաստան, EASD Postgraduate Course on
Clinical Diabetes, Tbilisi, Georgia
2014, 29.01.2014-14.03. Երևան, Կատարելագործման դասընթաց
«Կլինիկական էնդոկրինոլոգիայի ժամանակակից հարցեր», ԵՊԲՀ
2012թ, 5.07.2012-29.07., Վիեննա, Ավստրիա, Ստաժավորում
Էնդոկրինոլոգիա մասնագիտությամբ Ներքին հիվանդությունների
թիվ 3 բաժանմունք/էնդոկրինոլոգիա գծով,Վիեննայի
համալսարանական հիվանդանոց (AKH),
2012թ. , 1.06 -3.06 Մոսկվա, սեմինար “Diabetes, priority and efficacy of
treatment”
2010թ.,01.03.2010-02.04. - կատարելագործում`
«Բնակչության բժշկական օգնության կազմակերպումը խաղաղ և
ռազմական արտակարգ իրավիճակներում» ԱԱԻ
2009թ., 26.10.2009թ.-06.11. կատարելագործում`
«Շաքարախտաբանության ժամանակակից ասպեկտները» ԱԱԻ
2008թ., 11.05.2008-17.05., Զալցբուրգ, Ավստրիա
Դյուկ Ընտանեկան բժշկության սեմինար
2008թ. , 10.11.2008թ.-21.11. կատարելագործում`
«Վահանաձև և հարհավանաձև գեղձի հիվանդություններ», ԱԱԻ
2005թ, 01.11.2005-30.11- վերապատրաստում
«Մանկավարժություն» և «Հոգեբանություն» թեմայով
Երևանի Պետական Բժշկական Համալսարան
Մասնակցություն գիտաժողովներին, սեմինարներին, դասընթացներին
2022 10.09-13.09 The 44th Annual meeting of the European Thyroid
Association, Brussels, Belgium
2022 21.05-24.05 The 24th European Congress of Endocrinology , Milan, Italy
2022 09.08 Թիրեոիդ օֆթալմոպաթիայի էնդոկրինոլոգիական
և օֆթալմոլոգիական ասպեկտները, բուժման
ժամանակակից մոտեցումները, Երևան
2021 24.12 Նեյրոէնդոկրին ուռուցքների և ակրոմեգալիայի
բուժման արդի մոտեցումները, Երևան
2021 08.12-09.12 Workshop, Medtronic Diabetes Technology /Minimed
640G System and CGM/, Երևան
2021 11.11-13.11 AACEME Hybrid Conference, 2021, Dubai, UAE
2021 27.09-01.10 EASD 2021 virtual meeting,
2020 21.09-25.09 EASD 2020 virtual meeting,
2020 06.03 Նյարդաբանության և նյարդավիրաբուժաության արդի
Խնդիրները թեմայով կոնֆերանս, Երևան
2019 02.12-06.12 IDF 2019 Busan, South Korea
2019 07.09-10.09 42nd Annual Meeting of the European Thyroid
Association, Budapest, Hungary
2019 18.05-21.05 21st European Congress of Endocrinology (ECE),
May 2019, Lyon, France
2019 09.10 Օստեոպոռոզի 13-րդ միջազգային գիտաժողով, Երևան
2019 29.04 Շաքարային ոտնաթաթի համախտանիշի ախտորոշման
և բուժման ժամանակակից մոտեցումները, Երևան
2018 01.11-03.11 The 6th Annual Clinical Congress of the Gulf Chapter
of the American Association of Clinical
Endocrinologists, Dubai, United Arabic Emirates
2018 01.10-05.10 54nd EASD Annual Meeting, Berlin, Germany
2018 15.09-18.09 41th Annual meeting of the European Thyroid
Association, New Castle, England
2018 19.03-24.03 Training course at the University Hospital of Siena,
Department of Endocrinology
2018 21.11-22.11 Ժամանակակից ձեռքբերումները ներզատաբանության
ոլորտում, Երևան
2017, 09.09-12.09 40th Annual meeting of the European Thyroid
Association, Belgrade, Serbia
2017, 11.09-15.09 53nd EASD Annual Meeting, Lisbon, Portugal
2017, 21.04-22.04 2017 InternationalForum for the Advancementof
Diabetes Research and Care, Barcelona,Spain
2017, 06.04-08.04 EASD Postgraduate Course on clinical Diabetes and its
Complications,Yerevan, Armenia
2017, 23.03-26.03 World Congress on Osteoporosis, Osteoarthritis and
Musculoskeletal Diseases in Florence, ITALY
2017, 07.10 Շաքարային դիաբետի դպրոցի ուսուցում, Երևան
2017, 06.10 Շաքարային դիաբետով հիվանդների բուժման արդի
հիմնախնդիրները և ինքնահսկման ուսուցում, Երևան
2016, 03.09-06.09 39th Annual meeting of the European Thyroid
Association, Copenhagen, Germany
2016, 12.09-16.09 52nd EASD Annual Meeting, Munich, Germany
2016, 11.04-23.04 “Advanced training in Endocrinology” in
Metropolitan Hospital, Athens, Greece
2016, 25.01-11.03 Improvement on "Modern aspects of Internal
Medicine", Yerevan State Medical University
2015, 14.09-18.09 51 st EASD Annual Meeting, Stockholm, Sweden
2015, 28.05-30.05 EASD Postgraduate Course on Clinical Diabetes,
Tbilisi, Georgia
2014, 29.01-14.03 Improvement on "Modern aspects of Clinical
Endocrinology", Yerevan State Medical University
2012, 1.06-3.06 “Diabetes, priority and efficacy of treatment” Moscow,
RF, Training course
2011 , July 5-29 Observership in Endocrinology, Department of
Internal Medicine N3/ Endocrinology, University
Hospital of Vienna, Austria
2011, July 19-21 Clinical Research at a Glance, Introduction to Good
Clinical Practice, Vienna School of clinical Research,
Vienna, Austria
2010, 01.03-02.04 Improvement on " Organization of medical help of
population in peaceful and military emergencies", NIH
2009, June12-16 19th European Meeting on Hypertension, Milan, MIC,
Milan Convention Centre
2009, 26.10-06.11 Increase Qualification in the specialization on
«Diabetes mellitus» National Institute of Health, RA
2008, November 10-21 Increase Qualification in the specialization on
«Diseases of thyroid and parathyroid glands»
National Institute of Health, RA
2008 April 4-8 5th International Congress on Familial Mediterranean
Fever and Systemic Autoinflammatory Disease at Grant
Hotel Carpegna, Rome, Italy
2008, May11-17 Salzburg Duke Seminar in Family Medicine, The
Duke University Medical Center
2008, May30-31 OMI Satellite Symposium, Maternal &Infant Health
for a total of 6 hours,Yerevan, Armenia
The Open Medical Institute &Fund For Armenian Relief
(FARFAA)
2007, April “Combination Therapy of Arterial Hypertension”,
Scientific Conference, Yerevan, Armenia
2006, May Recognition of attainment a score of 90% excellent on
the ESP evaluation examination in 2006, Department of
Foreign Languages of YSMU after M.Heratsi,
2005, November1-30 Increase Qualification in the specialization on
Pedagogics, Psychology and completed the assigned plan of
educational and methodical works in YSMU, Yerevan,RA
2005, May 24-26 “The Sixth Congress of Armenian Cardiologists” held
by Armenian Cardiologists Association, Yerevan,RA
2004, April 13 Course of lectures concerning HEART FAILURE held
by ArmenianCardiologists Association with help of Bristol-
Myers Squibb company,Yerevan, Armenia
2003, September “The Fourth Congress of Armenian Cardiologists” held
by Armenian Cardiologists Association, Yerevan,RA
2003, June 24 “Comprehensive Adrenoblockade in Cardiovascular
Diseases” Scientific Conference, Yerevan,RA
2003, April 3 Xenical in the Prevention and Treatment of Type 2
Diabetes in Obese Subjects” Scientific Conference,
Yerevan,RA
2002, October 4 “Prestarium-high effective ACE inhibitor in Arterial
Hypertension and Heart Failure Treatment”Scientific
Conference, Yerevan,RA
2002, April 2 Diabetic Heart” scientific conference, Yerevan,RA
2001,November13 “Diabeton MR –the first once-daily β–cell-selective
sulfonylurea providing global treatment for type 2
diabetes” Scientific Conference,Yerevan, RA
Լեզուների իմացություն՝ հայերեն
անգլերեն
ռուսերեն
գերմաներեն
Ընտանեկան դրություն՝ Ամուսնացած է, ունի 2 երեխա
Տիգրան Տոնականյան
ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների
Առողջությունը ֆիզիկական, հոգեկան և սոցիալական բարեկեցիկ վիճակ է, որին հասնելու համար չափազանց կարևոր են բուժառուի դրական տրամադրվածությունն ու հիվանդությանը հաղթելու հաստատակամ որոշումը:
Ցավոք սրտի, այսօր ԼՕՌ հիվանդությունները մեզանում բավականին մեծ տարածում են գտել:
Արդի բժշկության մեջ անհատական և համալիր մոտեցման շնորհիվ մեր ԼՕՌ մասնագետները օգնում են լիարժեք հաղթահարել քիթ-կոկորդ-ականջաբանական խնդիրները: Բոլորս քաջ գիտակցում ենք, որ հիվանդությունը կանխարգելելն անհամեմատ ավելի հեշտ է, քան բուժելը:
«Նյու Մեդ» բժշկական կենտրոնի ԼՕՌ բաժանմունքը հագեցած է ժամանակակից բժշկական տեխնիկայով՝ այն, ինչ անհրաժեշտ է քիթ-կոկորդ-ականջ հիվանդությունների հետազոտության, ճիշտ ախտորոշման և արդյունավետ բուժման համար: ՔԿԱ բոլոր տեսակի հիվանդությունները հետազոտվում և բուժվում են «Նյու Մեդ» բժշկական կենտրոնի բարձրակարգ բժիշկների կողմից. լավագույն, իրենց գործին քաջ տիրապետող մասնագետներ, որոնք կօգնեն ազատվել ձեր առողջական խնդիրներից՝ կենտրոնին իր առողջությանը վստահած յուրաքանչյուր բուժառուի նկատմամբ ցուցաբերելով անհատական վերաբերմունք, հոգատարություն և խնամք:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Աշոցքի «Տիրամայր Նարեկ» և «Նյու Մեդ» բժշկական կենտրոնների քիթ-կոկորդ-ականջաբան, պլաստիկ վիրաբույժ Տիգրան Տոնականյանը։ Բժիշկ, որի համար տարիների փորձը մեծ նշանակություն ունի, և դա է, որ նրան դարձնում է առավել ճանաչված ու վստահելի: Բարդ իրավիճակներում բժշկի պրոֆեսիոնալիզմը հնարավորություն է տալիս որոշել, թե ինչպիսին կլինի ապաքինման ընթացքը, ինչպիսի բարդություններով կարող է այն ուղեկցվել, և որ դեպքում է անհրաժեշտ կիրառել նորագույն մոտեցումներ: Բժշկի աշխատանքն այնքան յուրահատուկ է, որ բժիշկն ինքն էլ պետք է յուրահատուկ լինի ու պատրաստ` այլոց տառապանքի, հույզերի կրողը դառնալուն: Նա ամեն օր տառապանքի ուղիով է անցնում, դռներից այս կողմ մի աշխարհ է, դռներից այն կողմ՝ բոլորովին այլ աշխարհ: Աշխատանքային գործունեության ժամանակ լինում են դժվարություններ, որոշ արգելքների հաղթահարում, հետվիրահատական բարդություններ, բարդ իրավիճակներ, որոնց հաղթահարումը ինքնըստինքյան բերում է կամային հատկանիշների և մասնագիտական պրոֆեսիոնալիզմի: Բժշկի հաջողության գրավականն են մասնագիտական ունակությունները, բժիշկ-հիվանդ փոխհարաբերությունները, ազնվությունը, գործին նվիրվածությունը:
Մեր զրույցն, ահա, այս հարցերի շուրջ է:
-Պարոն Տոնականյան, ի՞նչ գործառույթներ են իրականցվում ձեր բաժանմունքում:
-Հիմնականում զբաղվում ենք ԼՕՌ հիվանդությունների ամբուլատոր, վիրահատական և կոնսերվատիվ բուժմամբ, բացառությամբ կոխլեար իմպլանտացիաների և ականջի թմբկաթաղանթի վիրահատությունների: Մեր գործունեության առանցքային ուղղություններից է նաև քթի և ականջների պլաստիկ վիրահատությունները, որոնք ես հիմնականում համակցում եմ քթի միջնապատի ուղղման հետ, այսինքն՝ կամ կատարում ենք քթի միջնապատի ուղղում՝ համակցված քթի արտաքին դեֆորմացիաների հետ, կամ հակառակը՝ քթի արտաքին դեֆորմացիայի շտկում՝ համակցված միջնապատի ծռվածության հետ: Բաժանմունքում կիրառվող ժամանակակից սարքավորումներն ու բարձրակարգ նյութերը ապահովում են նաև այլ բուժման բարեհաջող ընթացքն ու կրճատում հետվիրահատական շրջանը: Քիթ-կոկորդ-ականջ օրգանները փոխհամակցված են, համարվում են մարդու ամենակարևորագույն օրգաններից, և հաճախ նրանցից մեկի հիվանդությունը կարող է ժամանակի ընթացքում բերել մյուս օրգանի ախտահարմանը։
-Որո՞նք են քիթ-կոկորդ-ականջի ամենատարածված հիվանդությունները:
-Քթի հիվանդություններից հիմնականում դիմում են քթի սուր և քրոնիկ հարբուխների, քթի հարակից խոռոչների բորբոքումների, քթային արյունահոսությունների, շնչառության դժվարացման, վիրուսային կամ ալերգիկ հիվանդությունների, որոշ բարորակ գոյացությունների կապակցությամբ:
Ականջի հիվանդություններից դիմում են սուր և քրոնիկ բորբոքումների, լսողության իջեցման, ականջներում աղմուկի առկայության, արտաքին լսողական անցուղու բորբոքումների կապակցությամբ: Բուժումն արդյունավետ չի կարող լինել, եթե այն տարվի միակողմանի: Պետք է վերացնել քրոնիկ վարակային օջախները, ապահովել ազատ շնչառությունը, բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը:
-Քթի պլաստիկ վիրահատությունն այսօր լայն տարածում ունի: Հատկապես ո՞ր դեպքերում են մարդիկ դիմում այս միջամտությանը։
-Ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում մեծ տարածում ունի քթի պլաստիկ վիրահատությունը, իսկ վերջին տարիներին այս ոլորտը մասնագետների պակաս գրեթե չունի։ Հայաստանում քթի վիրահատության ծավալները միշտ մեծ կլինեն թեկուզ և այն պատճառով, որովհետև ունենք գենետիկորեն մեծ՝ «հայկական» քիթ։
Ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկ վիրահատության մեջ կան փակ և բաց տեսակներ: Կախված մեզ սպասվող արդյունքից և բուժառուի քթի ձևից՝ վիրաբուժական մոտեցման եղանակները տարբեր են լինում։
Քթի ծավալի փոքրացմանը զուգահեռ պետք է անպայման կատարվի քթային շնչառությունը բարելավող այդ միջամտությունը, քանզի պլաստիկ վիրահատություն կատարելով՝ փաստացիորեն քթի ծավալների փոքրացում ենք կատարում: Իսկ հետազոտությունները ցույց են տալիս, որ պլաստիկ վիրահատություններից հետո օդի ներհոսքի ծավալի կրճատում է լինում, ու եթե պլաստիկայի ժամանակ միջնապատը չի ուղղվում, պլաստիկ վիրահատություններից հետո բուժառուն կարող է գանգատվել դժվարացած քթային շնչառությունից: Շնչառական խնդիրները կանխարգելելու համար, անկախ նրանից նախքան պլաստիկ վիրահատության դիմելը բուժառուն գանգատվել է քթային շնչառությունից, թե ոչ, եթե կա քթի միջնապատի անգամ թեթևակի ծռվածություն, որը մինչ այդ չի խանգարել մարդուն, այն պետք է անպայման ուղղել:
-Իսկ ո՞ր դեպքերում են դիմում կրկնակի ռինոպլաստիկայի օգնությանը։
-Կրկնակի ռինոպլաստիկայի դիմում են այն դեպքերում, երբ բուժառուն դժգոհ է սպասված արդյունքից՝ արտաքին տեսքից, շնչառությունից։ Հաճախ մեծ դեր է խաղում հոգեբանական տրամադրվածությունը: Հանդիպում են բուժառուներ, որոնք միշտ դժգոհ են լինում ստացված արդյունքից, մինչդեռ օբեկտիվորեն ակնհայտ խնդիր չկա:
Չենք վիրահատում նաև այն դեպքում, երբ տեսնում ենք, որ վիրահատության դիմում են հասարակության պահանջով կամ ուրիշի դրդմամբ: Իսկ եթե մարդն խելամտորեն է մոտենում խնդրին, պարզապես պլաստիկ կորեկցիա է անում, որովհետև բարդույթավորվում է, օրինակ, քթի ձևից ու վիրահատությունից հետո կհաղթահարի այդ բարդույթն ու ավելի անկաշկանդ կլինի, այդ դեպքում, իհարկե, օգնում ենք: Այդ առումով մեր գործում շատ կարևոր է խորհրդատվությունը, որի ժամանակ անպայման նաև հանգամանորեն քննարկվում են դրական ու բացասական հավանական հետևանքները:
Շատ հաճախ համացանցային պորտալը լրջորեն շեղում է նրանց, հայտնի է, որ այս հարթակը ողողված է հակասական տեղեկատվությամբ։
Մենք աշխատում ենք բուժառուին տալ լիարժեք տեղեկություն, և բոլոր հարցերի պատասխանները ստանալուց հետո միայն նա ինքնուրույն հանգում է իր սեփական վերջնական որոշմանը:
-Իսկ ի՞նչ խնդիրներ կարող են հանգեցնել միջնապատի ծռվածությունը:
-Դժվարաշնչության արդյունքում, երբ օրգանիզմը բավարար քանակությամբ թթվածին չի ստանում, սկսում են հաճախակի գլխացավեր, սրտխփոցներ, շուտ հոգնածություն, որի հետանքով նաև՝ հոդացավեր, ընդհանուր թուլություն, չբավարարված քնի զգացողություն, և վերջապես ուղեղի քրոնիկ թթվածնային քաղց, որի հետևանքով նաև հաճախ կյանքի հանդեպ անտարբեր ու դեպրեսիվ տրամադրվածություն: Ու հաճախ մարդիկ գլխի չեն ընկնում, որ պետք է այս դեպքում դիմել ԼՕՌ բժշկի: Դիմում են սրտաբանների, նյարդաբանների, ովքեր և հետազոտությունների արդյունքում չհայտնաբերելով որևէ այլ խնդիր՝ բացի դժվարաշնչությունից, նրանց ուղղորդում են ԼՕՌ մասնագետի մոտ:
Որպես կանոն, 80-90% դեպքերում քթի միջնապատի դեֆորմացիան համակցվում է ստորին քթային խեցիների հիպերտրոֆիայի՝ մեծացման հետ: Խեցիները շարակցական սպունգանման հյուսվածքներն են, որոնք այտուցվելու, ծավալի փոփոխման հատկություն ունեն: Դեֆորմացված միջնապատի դեպքում դրանք, որպես պաշտպանական մեխանիզմ, մեծանում են: Սովորաբար միջնապատի վիրահատությունները զուգորդվում են խեցիների պահպանողական վիրահատությամբ՝ ենթալորձային մասնահատումով, փոքրացումով: Դրանք լրիվ հեռացնել չի կարելի, ինչպես ընդունված է եղել տարիներ առաջ: Խեցիները կարևոր գործառույթ ունեն. ապահովում են ներշնչող օդի խոնավությունը և ունեն նաև տաքությունը ապահովող և փոշիներից մաքրող գործառույթ: Ժամանակակից բժշկությունը պարզել է, որ խեցիների հեռացումը հանգեցնում է մի քանի լուրջ խնդիրների՝ ինչպես, օրինակ, քթի խոռոչի քրոնիկական չորացում, կեղևների առաջացում: Այդ պատճառով էլ վիրահատական միջամտությամբ պետք է միայն փոքրացնել խեցիները՝ օդի ազատ հոսքը ապահովելու համար:
-Բժիշկ, իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում օտիտը։
-Օտիտը միջին ականջի բորբոքումն է: Առավել հաճախ հիվանդությունն սկսվում է վիրուսային վարակից, որի դեպքում ախտահարվում են վերին շնչուղիները: Վիրուսը վնասում է բերանի խոռոչի, կոկորդի ու քթի լորձաթաղանթներն ու «ուղի է հարթում» բակտերիաների համար, որոնք էլ և առաջացնում են ականջաբորբ: Որպես հետևանք՝ կարող է փոխվել միջին ականջի բարոֆունկցիան և հանգեցնել միջին ականջի բորբոքման:
Արտաքին օտիտները կարող են առաջանալ արտաքին լսողական անցուղու մաքրման, լսողական անցուղու կամ ականջի մաշկի վնասման պատճառով տարած ինֆեկցիայից, ինչպես նաև լողանալուց հետո կամ լողանալիս դեպի արտաքին լսողական անցուղի ջրի ներթափանցումից։ Միջին ականջի սուր բորբոքման հիմնական պատճառներ կարող են դառնալ քթըմպանի բորբոքային գործընթացները, քմային նշիկների հիպերտրոֆիան և քրոնիկ ադենոիդիտը, քթի և հարակից խոռոչների քրոնիկ պաթոլոգիան (սինուսիտ, ռինիտ),տեղային իմունիտետի թուլացումը զանազան հիվանդությունների ժամանակ (ռախիտ, քաշի դեֆիցիտ, անեմիա, էքսուդատիվ դիաթեզ, լեյկոզ, և այլն), հաճախակի կրկնվող ալերգիան, տրավմայի պատճառով դեպի ականջի խոռոչ վարակի ներթափանցումը: Ներքին օտիտը զարգանում է որպես բարդություն միջին ականջի սուր կամ քրոնիկ բորբոքման, որն արդյունք է վնասվածքների կամ ընդհանուր վարակիչ հիվանդության. վերջինի դեպքում հարուցիչը ներթափանցում է ներքին ականջ արյան կամ ուղեղի թաղանթների միջոցով (օրինակ՝ մենինգիտի ժամանակ): Հիվանդության ամենատարածված հետևանքներից մեկը լսողության վատացումն է ։ Հետևաբար գանգատների դեպքում անհրաժեշտ է անհապաղ դիմել համապատասխան մասնագետի։
-Ո՞ր դեպքերում է հանդիպում ծանրալսությունը։
-Ծանրալսության պատճառագիտությունը բավականին տարատեսակ է լինում։ Լսողությունը, ինչպես գիտենք, սկսվում է արտաքին ականջից։ Ծանրալսությունն առաջանում է ինչպես արտաքին եւ միջին, այնպես էլ ներքին ականջի հիվանդությունների դեպքում: Առաջին երկու դեպքում ծանրալսությունն ունի հաղորդչական բնույթ, այսինքն՝ խանգարվում է ձայնի հաղորդումը: Ներքին ականջի ախտահարումների դեպքում ախտահարվում է ձայնի ընկալումը (սենսոնևրալ ծանրալսություն): Այսպիսի ծանրալսությունը, եթե ունի սուր բնույթ, պահանջում է անհապաղ բուժական միջամտություն: Քրոնիկ սենսոնեևրալ ծանրալսության դեպքում հաճախ պահանջվում են լսողական սարքեր, իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ՝ կոխլեար իմպլանտացիա:
Արտաքին ականջի մի շարք ախտահարումների (անցուղու ստենոզ, օստեոմա, էկզոստոզ) և միջին ականջի ախտահարումների (քրոնիկ միջին օտիտների) դեպքում լսողության վերականգնումը հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ։
Այդ ամենը հնարավորություն է տալիս հետազոտել և ախտորոշել ԼՕՌ հիվանդությունների լայն սպեկտր, իսկ վիրահատությունները կատարել՝ չդիմելով արմատական վիրաբուժական մեթոդներին։
Ծանրալսության ախտորոշումը և բուժումը շարունակում է մնալ ժամանակակից օտորինոլարինգոլոգիայի առավել ակտուալ խնդիրներից մեկը, ինչպես բժշկական, այնպես էլ սոցիալական պլանում: Չնայած օտովիրաբուժության զգալի հաջողություններին և գիտատեխնիկական առաջընթացի նորագույն ձեռքբերումներին (ժամանակակից ախտորոշիչ սարքավորումներ, լսողական սարքերի նոր մոդելներ) լսողական խանգարումներով մարդկանց թիվը, հատկապես երեխաների և դեռահասների շրջանում, մնում է բավականին բարձր:
Լսողության խախտումների ախտորոշումը երեխաների մոտ անհրաժեշտ է սկսել ծնված օրվանից, ինչն էլ տալիս է հնարավորություն ժամանակին բացահայտել խանգարումները, սկսել վերականգնողական աշխատանքները և ներգրավել երեխային խոսակցական միջավայր:
Վաղ ախտորոշման առավել արդյունավետ մեթոդ է նորածնի սքրինինգը, որից հետո հնարավոր է դառնում ժամանակին և լիարժեք բուժման կազմակերպումը:
Լսողության խախտումներ ունեցող երեխաների վաղ ախտորոշումը հնարավորություն է տալիս ճիշտ կազմակերպել բուժումը (լսողապրոթեզավորում կամ կոխլեար իմպլանտացիա) և հետագա վերականգնողական աշխատանքները, որպեսզի երեխան լիարժեք ադապտացվի հասարակության մեջ, և կան հարյուրից ավել տարբեր տարիքային խմբի հիվանդներ, որոնցից առավել բարձր տոկոս են կազմում տարբեր տարիքի երեխաները: Հետվիրահատական շրջանն անցնում է բավարար, անցկացվում են վերականգնողական պարապմունքներ:
Հայաստանում ծնված 1000-2000 երեխաներից ընդամենը մեկն է ունենում բնածին խլություն: Կոխլեար իմպլանտացիան հիմնականում նախատեսված է այն երեխաների համար, ում մոտ դեռ չի ձևավորվել խոսքի կենտրոնը: Այս վիրահատությունը հնարավոր է անցկացնել կյանքի առաջին տարում, որն իր հերթին հանդիսանում է ունիվերսալ աուդիոսքրինինգի հիմնական պատճառ:
-Ձեր բնագավառում շփվելով երիտասարդ կադրերի հետ՝ ի՞նչ կասեք նրանց մասին:
-Մեր ապագա բժշկությունը տեսնում եմ բավականին խոստումնալից ու հեռանկարային դիրքերում և հուսալի ձեռքերում: Ակնհայտ է, որ ունենք հիանալի երիտասարդ մասնագետներ, որոնք աչքի են ընկնում ժամանակակից մտածելակերպով, գիտելիքների մեշ պաշարով, նվիրված են գործին, ավելիին են ձգտում, շատ մեծ ներուժ ունեն և սիրում են իրենց մասնագիտությունը: Երիտասարդներ, որոնք մասնագիտացել են իրենց ոլորտում՝ հաճախ առաջատար երկրներում անցնելով վերապատրաստման մի շարք դասընթացներ։ Այն ամենը, ինչ անհրաժեշտ է առողջապահական բարձրակարգ սպասարկում իրականացնելու և բուժառուին իրապես գոհացնելու համար:
-Ինչպե՞ս կուզեիք ավարտել մեր զրույցը, որպես վերջաբան, ի՞նչ կմաղթեք մեր հասարակությանը:
-Որպես այս երկրի քաղաքացի՝ մեր պետությանը մաղթում եմ խաղաղություն և բարգավաճում։
Որպես բժիշկ, մեր հասարակությանը առաջնահերթ մաղթում եմ առողջություն: Հարկ եմ համարում վերստին հնչեցնել, որ ինչպես մյուս, այնպես էլ ԼՕՌ շրջանի շատ հիվանդություններ ժամանակին ու ճիշտ բուժում չստանալու դեպքում կարող են հանգեցնել բավական լուրջ ու անդառնալի բարդությունների: Խորհուրդ եմ տալիս աչալուրջ ու հետևողական լինել ու խնամոսվ պահպանել ի վերուստ մարդուն տրված ամենամեծ պարգևը՝ առողջությունը: Չափազանց կարևոր է նաև գտնել այնպիսի մասնագետ, որին կվստահես անվերապահորեն: Բուժառու - բժիշկ փոխադարձ վստահությունը շատ մեծ նշանակություն ու կարևոր դեր ունի և չափազանց նպաստավոր է բուժման ամբողջ գործընթացի համար:
Առողջ եղեք, սիրեք Ձեզ և Ձեզ շրջապատող մարդկանց։
ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆ
Գլաուկոմա. վաղ եւ ճշգրիտ ախտորոշումը կուրությունից խուսափելու երաշխիք
Ս․ Վ․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը ժամանակակից սարքավորումներով հագեցած ամենամեծ բազմապրոֆիլային ակնաբուժական բուժհաստատությունն է: Կենտրոնը իրականացնում է միջազգային ստանդարտներին համապատասխան ախտորոշիչ, բուժիչ և գիտահետազոտական գործունեություն:
Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնը հանդիսանում է Առողջապահության Նախարարության Հանրապետական Ակնաբուժական հիվանդանոցի իրավահաջորդը և ստեղծվել է ՀՀ Առողջապահության Նախարարության տրախոմատոզ-գլաուկոմատոզ դիսպանսերի հիման վրա:
Այն կազմավորվել է 1978թ.-ին` կլինիկայի ղեկավար Սերգեյ Մալայանի անմիջական նախաձեռնությամբ և գլխավորությամբ, որի անունն էլ ներկա դրությամբ կրում է:
Կենտրոնում աշխատում են բարձրակարգ մասնագետներ, որոնց գերակշիռ մասը որակավորվել է արտասահմանում, մասնավորապես` ԱՄՆ-ում:
Կենտրոնի բազմաթիվ բժիշկներ ամեն տարի մասնակցում են տարբեր գիտաժողովների, կոնֆերանսների, կոնգրեսների` ինչպես ՀՀ-ում, այնպես էլ արտերկրում:
Այսօր Ս. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի նոր շունչ ստացած գլաուկոմայի բաժանմունքում, որը համալրված է նորագույն տեխհագեցվածությամբ և հարմարավետ բուզննման սենյակներով, մեծ հաջողությամբ կիրառվում են գլաուկոմայի առաջխաղացումը կանխարգելող հեղափոխական մեթոդներ։
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է բ.գ.թ., դոցենտ, ԵՊԲՀ ակնաբուժության ամբիոնի վարիչ, Ս.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի գլաուկոմայի բաժանմունքի ղեկավար ԼԻԼԻԹ ՈՍԿԱՆՅԱՆԸ։
Երկար տարիների վաստակ ունեցող եւ մեծ հեղինակություն վայելող բժշկուհին իր գործի գիտակն է։ Նա բժիշկ դառնալու թիվ մեկ պայմանը համարում է ընտրած մասնագիտությունը սիրելն ու դրան նվիրվելը: Իսկ նվիրում նշանակում է անթիվ անքուն գիշերներ, շարունակական ուսում, անվերջ ինքնակրթություն, փորձի փոխանակում եւ վազք` ժամանակին համընթաց: Եթե պատրաստ ես անվերապահորեն լծվել այս բեռին, ուրեմն ճիշտ ուղու վրա ես: Մարդու, առավել եւս, բժշկի համար մասնագիտությունն առաջին հերթին առաքելություն է: Լինել բժիշկ՝ նշանակում է աշխատել անձնվեր, հանդես գալ նախաձեռնությամբ, աչքի ընկնել խոհեմությամբ, պատասխանատվություն կրել յուրաքանչյուր արածի կամ չարածի համար:
Կարող ես լինել հոյակապ բժիշկ, սակայն, եթե հիվանդը մարդկային վերաբերմունք չտեսնի, չի ձեւավորվի բժիշկ-հիվանդ անչափ կարեւոր փոխադարձ կապը:
Վերջերս գլակոմայի բաժանմունքը վերազինվեց, կատարվեց հիմնային բարելավումներ։ Վերանորոգվեցին բոլոր բուժզննման սենյակներն և հիվանդասենյակները, փոփոխվեց թե հետազոտման սենյակների կարգավիճակը, թե դիրքը եւ թե հիվանդասենյակները։ Այժմ կա հետազոտման 9 սենյակ, նախկին՝ երկուսի փոխարեն։
Բժիշկները հետազոտությունները իրականացնում են վերջին սերնդի վերազինված սարքավորումներով։
Ակնաբուժական կենտրոնի «ԴիԷմ Այ» կոնսուլտատիվ ախտորոշման բաժինը համալրվել է YAG Laser ARCLASER Q գերմանական արտադրության գերժամանակակից նոր սարքավորմամբ։
Q-Laser-ը հնարավորություն է տալիս բուժել երկրորդային կատարակտը, նեղ և փակ անկյան գլաուկոման: Դինամիկ ֆոկուսի համակարգը հնարավորություն է տալիս ապահովել գերազանց ֆոկուսացում լազերի երեք կետիկների միջոցով։ Սարքը ունի կոաքսիալ լուսավորում, և հնարավոր է կոմբինացնել կլասիկ YAG Laser-ի հետ։
Լազերի ալիքի երկարությունը-1064nm է:
Հետազոտությունների համար ձեռք է բերվել ամենավերջին սերնդի նոր ճեղքային լամպեր, ներակնային ճնշման չափման ամենահարմարավետ ստուգման մեթոդներն են ներգավվել հետազոտությունների մեջ, և հետազոտման մեթոդներից հանվել են նախկինում կիրառվող այն մեթոդները, որոնք անհարմարություն էին ստեղծում պացինտների համար։
Ներակնային տարբեր ներարկումների համար ստեղծվել է ախտահարված սենյակ։ Լազերային սենյակը համալրվել է ամբողջությամբ նոր սարքավորումներով։ Կա գլակոմայի հետազոտման սպեցիֆիկ ստուգումների սենյակ, որի սարքավորումները միակն են տարածաշրջանում:
-Բժշկուհի, գլաուկոման, ըստ ծագման, քանի՞ տեսակի է լինում:
-Գլաուկոման, ըստ ծագման, լինում է առաջնային, երկրորդային եւ բնածին:
Բնածին գլաուկոման երեխաների մոտ զարգանում է ծնված օրվանից մինչեւ 35 տարեկանի շեմը, ինֆանտիլ գլաուկոմա, երբ 3-4 տարեկանից հետո երեխայի մոտ զարգանում է հիվանդությունը, եւ յուվենիլ` երիտասարդական, որը զարգանում է մինչեւ 35 տարեկանը:
Պացիենտներին հավանաբար ավելի շատ կհետաքրքրի առաջնային եւ երկրորդային գլաուկոման, մեկ բառով` սովորական գլաուկոման, որը զարգանում է 50 տարեկանից հետո եւ համարվում է առաջնային:
Կհետաքրքրի նաեւ առաջնային գլաուկոման, որը զարգանում է աչքում առանց որեւէ այլ ներակնային հիվանդության առկայության: Այսինքն՝ զարգանում է ինքն իրեն, քանի որ մարդն ունի այդ գենը, որը պատասխանատու է հիվանդության զարգացման համար։ Այս դեպքում տեսողական նյարդը սկսում է սպեցիֆիկ փոխվել, վնասվել:
Երկրորդային համարվում է այն գլաուկոման, որը զարգանում է աչքում` որպես այլ ներակնային հիվանդության, օրինակ, չբուժված կատարակտի, շաքարային դիաբետի հետեւանք: Երբ ոչ թե ընդհանուր, այլ շաքարային դիաբետը թերի է բուժված, բուժումը լիարժեք չէ, ապա աչքում զարգանում են տարբեր խնդիրներ, որոնք կարող են հանգեցնել գլաուկոմայի, օրինակ` ներակնային ուռուցքները, բորբոքումները: Եթե առաջնային գլաուկոման բուժելու համար արդի բժշկության մեջ բազմաթիվ մոտեցումներ ունենք, ապա երկրորդային գլաուկոմայի բարդությունն այն է, որ պետք է բուժվի նաեւ բուն հիվանդությունը, որպեսզի հիմնական պատճառը չզարգանա:
Գոյություն ունի գլաուկոմայի բուժման 3 եղանակ, որոնք ուղղված են ներակնային ճնշման իջեցմանը մինչեւ նպատակային ճնշման մակարդակ և եղած տեսողության հնարավորինս պահպանմանը:
Դրանք են՝ դեղորայքային, լազերային եւ վիրահատական: Լազերային բուժման տեսակներից լազերային իրիդէկտոմիայի դեպքում ներակնային հեղուկի արտահոսքը հետին խցիկից դեպի առաջային խցիկ հեշտացնելու նպատակով ծիածանաթաղանթի ծայրամասային հատվածում ձեւավորվում է փոքր անցք: Կատարվում է բբի ֆունկցիոնալ կամ օրգանական բլոկի ժամանակ, կանխարգելիչ նպատակով փականկյուն եւ նեղանկյուն գլաուկոմաների դեպքում։
Իսկ լազերային տրաբեկուլոպլաստիկայի ժամանակ տրաբեկուլյար ցանցի ներքին մակերեսին բազմաթիվ լազերային ազդակներով ազդելով՝ լավանում է ցանցի թափանցելիությունը ներակնային հեղուկի արտահոսքի համար: Կատարվում է բացանկյուն գլաուկոմայի դեպքում:
Եվ վերջապես, դիոդլազերային ցիկլոկոագուլյացիայի ժամանակ լազերով ազդելով թարթչային մարմնի ելունների վրա եւ առաջացնելով դրանց ատրոֆիա՝ նվազեցվում է հեղուկի արտադրությունը: Կիրառվում է ցավացող նեովասկուլյար գլաուկոմայի վերջին փուլում կամ գլաուկոմայի ուշ փուլերում:
Վիրահատությունները բազմազան են և ուղղված են արտահոսքի նոր ճանապարհ ստեղծելու եղանակով` հիմնականում ներակնային հեղուկի արտահոսքը լավացնելուն:
-Եթե աչքերից մեկը բնածին գլաուկոմայով է տառապում, հավանականությունը մե՞ծ է, որ մյուս աչքն էլ կկրի այդ հիվանդությունը:
-Բնածին գլաուկոմայի տեսակները տարբեր են: Կան դեպքեր, երբ ախտահարվում է միայն մեկ աչքը, եւ եթե բժիշկը հետազոտելիս հայտնաբերում է հենց այդ տեսակը, պացիենտին զգուշացնում է, որ երկրորդ աչքը վտանգված չէ: Բայց կա բնածին գլաուկոմայի տեսակ, երբ երկու աչքը միաժամանակ են ախտահարվում, ու նման դեպքերում մի աչքում հիվանդությունը հայտնաբերելուց հետո պացիենտին զգուշացնում ենք, որ մյուս աչքում էլ շուտով գլաուկոմա կլինի, քանի որ կան նախանշաններ, (օրինակ, տարբեր փոփոխություններ) աչքի կառուցվածքում:
Երբեմն հանդիպում են դեպքեր, երբ 14 տարեկանի մոտ է հայտնաբերվում զարգացած գլաուկոմա, քանի որ կարող է տեսողությունը նորմայում լինել, եւ չնկատվի, որ աչքում կան փոփոխություններ, որոնք կբերեն գլաուկոմայի զարգացման։
Այսօր բնածին գլակոման բավականին նահանջել և հետզարգացում է ապրել։ Պետության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրի շնորհիվ մեր մանկական բաժանմունքի և բոլոր բուժկենտրոնների հետ համատեղ անցկացվում է սկրինինգային ծրագրեր։
Մանկաբույժները, նինատոլոգները արդեն տեղեկացված են բնածին գլակոմայի նշաններից եւ առաջին իսկ կասկածելի նշանների դեպքում ուղղորդում են մեր կենտրոնի մանկական բաժանմունք, որտեղ էլ ցուցաբերում ենք անհրաժեշտ բուժօգնությունը։
Բնածին գլակոման դատավճիռ չէ, եւ վաղ կատարվող ցանկացած միջամտություն լավագույն գրավականն է երեխայի տեսողությունը բարձր սանդղակում պահպանելու համար:
-Գլաուկոմայի բուժման ոսկե միջինը Դուք ո՞րն եք համարում:
-Կատարյալ, լիարժեք եւ վերջնական բուժում հնարավոր է իրականացնել վիրաբուժական միջամտության միջոցով: Այն դեպքերում, երբ տեսողական նյարդը մեծ վնասվածք է ստացել, ինձ համար ոսկե միջինը միմիայն վիրահատական միջամտությունն է, իսկ եթե նյարդը դեռ պահպանված է, ապա կարող ենք դիմել դեղորայքային բուժման: Ավելի վաղ փուլում առավել արդյունավետ է շունտավորումը:
-Գլաուկոմայի դեպքում մե՞ծ է կրկնակի վիրահատության հավանականությունը:
-Մեծ չէ, բայց լինում են դեպքեր, որ պետք է կատարվի երկրորդ, երրորդ վիրահատական միջամտությունը: Առաջնային գլաուկոմայի դեպքում մեկ վիրահատությունը բավականին արդյունավետ է: Ընդհանրապես, վիրահատությունը պետք է կատարվի այն դեպքում, երբ մարդը տարիներ շարունակ դեղորայքային բուժում է ստանում, երբ վնասվում է լորձաթաղանթը, որի վրա հետագայում պետք է աշխատես: Կրկնակի վիրահատման կարիք լինում է գլակոմայի այն դեպքերում, երբ գլակոման ինքն իրենից ներկայացնում է խրոնիկ հիվանդություն, երբ ոչ մի ցավային սինդրոմ չեն ունենում, խրոնիկ է ընթացքը, բայց սուր տեսակների դեպքերում էլ ընթանում է սուր ցավերով։ Դրանց հանդիպման հավականությունը շատ նվազել է` կազմելով փոքր տոկոս, արդի լազերային միջամտությունների շնորհիվ։
Մարդիկ հիմնականում ցավային նոպաներ չեն ունենում։ Լինում են դեպքեր, երբ վիրահատված աչքը սպիանում է և պացիենտի` շաքարային դիաբետ, բորբոքային հիվանդություններ, ներակնային այլ բնույթի հիվանդություններ ունենալու դեպքում, դրանց բորբոքային պատճառագիտությունը այնպիսի պատկեր է ունենում, որը վիրահատված հատվածը խցանվում է, փակվում։ Այս դեպքում պահանջվում է կրկնակի վիրահատական միջամտության կարիք։
Բայց այսօր մենք գլակոմայի դեպքում ունենք մեծ ծավալով վիրահատությունների հնարավորություն։
Այսօր կիրառվում է զարգացած շունտավորումը, որը 15 տարի առաջ առաջին անգամ ներդրվեց մեր կենտրոնում։ Եվ այժմ ի ուրախություն մեզ ամբողջ աշխարհը կիրառում է մեր փորձը։ Կիրառվում է խողովակների տեղադրումը, կան լազերային այլ վիրահատություններ, ինչպես նաեւ ներարկումներ` բացարձակ չտեսնող աչքերի համար։
Սարքավորումի կիրառումը ինքնին շատ ավելի թանկարժեք է, ծախսաշատ։ Այն կիրառվում է այն դեպքերում, երբ պարզ վիրահատությունը չի տվել իր արդյունքը։ Այսինքն` սարքավորումը միանգամից տեղադրելն անիմաստ է, այդ իսկ պատճառով սկզբական փուլում կիրառում ենք ավելի օպտիմալ մեթոդները, հետո, եթե նախկինում կիրառվող մեթոդը չի տվել իր ցանկալի արդյունքը, նոր անցնում ենք սարքի տեղադրմանը:
-Ակնային վիրահատությունների համար պետության կողմից աջակցություն կա՞:
-Այո՛, սոցիալապես անապահով խավի, զինվորականների, ուժային կառույցների ներկայացուցիչների գլաուկոմայի վիրահատությունները Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում իրականացվում են անվճար հիմունքներով: Բացառություն են կազմում ամենաժամանակակից մեթոդներով արվող վիրահատությունները:
Այսօր պետությունը լիարժեք փոխհատուցում է գլակոմայի վիրահություններր(բացի իմպլանտներից), սոցփաթեթի շահառումերի համար:
Կարծում եմ` մոտ ապագայում իմպլանտերի ձեռքբերումն էլ կընդգրկվի պետպատվերի շրջանակներում։ Մեր կողմից կառավարությանն արդեն ներկայացվել է ծրագիր, որի շրջանակներում պետք է աջակցություն լինի նաև գլակոմայի փոխպատվաստման դեպքում: Հուսամ, որ այդ շրջանակներում էլ կհասնենք մեր նպատակների ի կատար ածմանը:
-Գլաուկոմայի բուժման համար կա՞ն գիտական արդի մոտեցումներ:
-Իհարկե, կան վիրահատական միջամտությունների ավելի արագ եւ արդյունավետ նորարարական մոտեցումներ:
Սովորական շունտավորմամբ բացվում է արտահոսքը։ Կան տարբեր շունտավորման ձեւեր, որոնք ուղղում են դեպի վնասված հատվածները։ Կան նաեւ դեղապատ շունտեր, որոնց օգնությամբ դեղն է ազդեցություն գործում: Բոլորն էլ գիտեն, որ գլաուկոման արդեն վաղուց չի համարվում անբուժելի հիվանդություն, գլաուկոման կատարակտայի հետ զուգորդվելու դեպքում էլ ավելի լավ արդյունքներ է տալիս միջամտությունից հետո:
Մարդիկ հարյուր տոկոսանոց տեսողությամբ ցանկանում են լազերային կորեկցիայի դիմել, բայց լավ կլինի, որ այդպես հանգիստ դիմեն նաեւ մինիմալ ինվազիվ ակնային վիրահատության:
Անընդմեջ կատարելագործվում են գիտական մոտեցումները եւ այն վերելքը, որ եղավ վերջին 10-15 տարվա ընթացքում, գլակոման չէր ապրել մեկ դարվա ընթացքում` թե դեղամիջոցների, թե վիրահատությունների տեսանկյունից։
Նորագույն մեթոդները ներկայացնում ենք կոնֆերանսների ԱՄՆ-ում, Միլանում, Եվրոպական կոնգրեսին։ Մեր ամենանորագույն միջամտությունների արդյունքները, որոնք կիրառում ենք մեր արտերկրի կոլեգաների հետ համատեղ, նորամուծություններ են, որոնց կիրառելիության եւ մոտեցումների մեջ մենք ևս ներգրավված ենք։
Այսօր ունենք մի շարք բարեգործական ծրագրեր, որոնց սկիզբը դրվել է դեռեւս 90-ականներից։
Այսօր մեր նորանշանակ ղեկավար Հովսեփ Միրոյանը կենտրոնն ավելի վերազինեց նոր և ժամանակակից սարքավորումներով, որոնց շնորհիվ էլ բարեգործական ծրագրերն ունեցան շարունակաան բնույթ։
-Բժշկուհի, այսօր գլակոման ապրու՞մ է երիտասարդացում։
-Այո, ցավոք սրտի, կտրուկ աճ է նկատվում։ Այն նույն տոկոսային հարաբերությամբ բավականին հաճախ հանդիպում է երիտասարդների մոտ եւ նույն էֆեկտիվությամբ էլ բուժվում։
Այսօր մեծ է ԶԼՄ-ների դերը, որոնց օգնությամբ առաջին իսկ նկատելի գանգատների դեպքում դիմում են բժշկի։ Բժիշկներն էլ բավականին գրագետ մոտեցում ցուցաբերելով`կիրառում են համապատասխան դեղամիջոցները և բարեհաջող ընթացք տալիս բուժմանը։
Մեզ բավականին հաճելի է, երբ հիվանդը հավատում է իր բժշկին եւ հետեւողական է բժշկի տված ցուցումներին`
եղած վիճակը նույն սանդղակի վրա պահելու կամ որոշ չափով բարելավելու համար։
-Բժշկուհի, ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին։ Ապագայում մեր բժշկությունը հուսալի ձեռքերում է:
-Նշեմ, որ սույն թվականի հունիս ամիս ես ստանձնում եմ Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ակնաբուժության ամբիոնի վարիչի պաշտոնը, որի արդյունքում էլ ուսանողները էլ ավելի ներգրավվեցին Մալայան կենտրոնում։
Բոլորս էլ քաջ գիտենք, որ մեր կենտրոնը մշտապես եղել է կադրերի պատրաստման դարբնոց։ Այն միշտ ձգտել է պատրաստել որակյալ կադրեր։ Ի ուրախություն մեզ` այսօր ակնաբուժական հիվանդանոցների ղեկավարների գրեթե 99 տոկոսը վերապատրաստում անցել է հենց մեր կենտրոնում։ Այս ավանդույթը կրում է շարունակական բնույթ եւ ավելի մեծ թափ է ստացել մեր նորանշանակ տնօրենի շնորհիվ։
Մեր ուսանողները ականատես են լինում վիրահատարանում անցկացվող վիրահատություններին, ուղիղ միացմամբ տեսնում են վիրահատության ընթացքը։
Տեսական պարապմունքների եւ հարցուպատասխանի շնորհիվ մենք ունենք մոտ 53 կլինիկական օրդիանատոր, 53 պատրատվող ակնաբույժ, ովքեր պետք է իրենց ուրույն ձեռագիրն ունենան ակնաբուժության մեջ:
-Որպես վերջաբան` Ձեր մաղթանքը եւ հորդորը մեր հասարակությանը:
-Կցանկանամ, որ մեր հասարակությունը զգոն լինի: Մենք դառը պարտություն ենք կրել, եւ մեր հիշողության մեջ այն դեռ երկար դաջված կմնա։
Ժամանակ է պետք, որպեսզի երկիրն ապաքինվի: Մենք դեռ պիտի հասնենք մեր երազանքների երկրին: Մենք այսօր բավականին լուրջ զարգացումներ ենք ապրում տարբեր ոլորտներում, բայց ունենք ցավոտ տեղ. դա պատերազմն է, որը կարծես թույլ չի տալիս լիարժեք ապրել։
Հույս ունեմ, որ այս կորուստները մեզ կմիավորեն, և մենք միահամուռ ուժերով կծաղկեցնենք մեր երկիրը, քանի որ մեր ազգը արժանի է լավագույնին: