«ՆԱԻՐԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
- Տնօրեն: Նարինե Ռաֆայելի Մամիկոնյան
- Հասցե: ՀՀ, ք․ Երևան, Պարոնյան 21
- Կայք: www.nairimed.com
- Հեռ․: +374-010-537-500
- Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-ուրբաթ` 09։00-18։00, շաբաթ` 09։00-13։00:
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Հիմնադրման տարի` 2005թ.
Հիմնադիր՝ Հարություն Քուշկյան
2014թ. «Նաիրի» բժշկական կենտրոնն սկսեց իր գործունեությունը՝ հիմնովին վերակառուցված և համալրված նոր սարքավորումներով: Կենտրոնի գործունեության հիմնական նպատակը միջազգային չափանիշներին համապատասխանող ախտորոշման և բուժման բարձր որակի ապահովումն է: Շնորհիվ կենտրոնի համագործակցությանը ամբողջ աշխարհի լավագույն կլինիկաների և միջազգային ընկերությունների հետ՝ կենտրոնը շարունակում է ընդլայնել իր հնարավորությունները միջազգային չափանիշներով ախտորոշման և բուժման հարցում, ինչը հնարավորություն է տալիս ապահովել բազմապրոֆիլային բժշկական ծառայությունը:
Կենտրոնն առաջարկում է մեկտեղանի, երկտեղանի և լյուքս հիվանդասենյակներ՝ համալրված կենտրոնական թթվածնային մատակարարմամբ և օդափոխանակիչ համակարգով՝ ապահովելով պացիենտների համար ամբողջական խնամք և բժշկական ծառայություն: Հիվանդասենյակները կահավորված են ֆունկցիոնալ մահճակալներով, հեռուստացույցով, սառնարանով և հեռախոսով: Բուժքրոջ շտապ կանչի համակարգը նույնպես գործում է: Ինչպես նաև ներկայացված է ախտորոշիչ հետազոտությունների լայն սպեկտր՝ ներառյալ Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան /ՄՌՏ/ և համակարգչային տոմոգրաֆիան /ՀՏ/, ռենգեն, գերձայնային, էնդոսկոպիկ հետազոտությունները, սիրտ-անոթային ֆունկցիոնալ ախտորոշումը, ինչպես նաև լաբորատոր անալիզներ:
Կենտրոնն առաջարկում ամբուլատոր ախտորոշիչ ծառայություններ հետևյալ ուղղություններով՝ թերապիա, կարդիոլոգիա, վնասվածքաբանություն, նեֆրոլոգիա, ալերգոլոգիա, էնդոկրինոլոգիա, գաստրոէնտորոլոգիա, նեվրոլոգիա, քիթ-կոկորդ-ականջ, ակնաբուժություն, գինեկոլոգիա, մանկաբուժություն, ուրոլոգիա և այլն:
«Նաիրի» բժշկական կենտրոնում գտնվող ակնաբուժական կենտրոնը Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղն է Հայաստանում և կարևոր դեր է խաղում կենտրոնի ակնաբուժական ծառայություններում: Կենտրոնը հագեցված է գերմանական, ամերիկյան, ճապոնական ժամանակակից բժշկական սարքավորումներով:
Ակնաբուժական բաժանմունքում գործում է նաև մանկական ակնաբուժության բաժանմունքը, որը ապահովում է 6-7 տարեկանից բարձր երեխաների ակնաբուժական հիվանդությունների բուժումը Ամբլիոկոր սարքավորումների կիրառմամբ: Ֆլյուորոմետրիայի շնորհիվ բաժանմունքում հնարավոր է ամենայն ճշգրտությամբ որոշել արյան հոսքի արագությունը աչքի ծիածանաթաղանթում, անոթային շերտում և տեսողական ներվում, ինչը հնարավորություն է տալիս որոշել գլաուկոմայի վաղ շրջանը և դրա բուժումը:
Կենտրոնի բժիշկները անցել են բարձր որակավորում, ակտիվորեն համագործակցում են և փորձի փոխանակում են կատարում Մոսկվայի գիտահետազոտական ակնաբուժական կենտրոնի առաջատար բժիշկների հետ:
Ուռուցքաբանության բաժանմունքը նույնպես հագեցած է նոր սերնդի անհրաժեշտ, ժամանակակից, ախտորոշիչ սարքավորումներով, դեղորայքներով և լաբորատորիայով: «Նաիրի» բժշկական կենտրոնում գործում է քիմիոթերապիայի բաժանմունքը, որը հիմնադրել է ֆրանսահայ բժիշկ-բարեգործ Գևորգ Աբգարյանը: Քիմիոթերապիայի բաժանմունքն իր գործունեության մեջ կիրառում է ժամանակակից, եվրոպական չափանիշներին համապատասխանող, չարորակ ուռուցքների դեղորայքային բուժման մեթոդներն ու սխեմաները:
«Նաիրի» բժշկական կենտրոնում բարձրակարգ վիրաբույժները իրականացնում են էքսպանսիվ վիրաբուժություն ուռուցքաբանության տարբեր բնագավառներում` օնկոգինեկոլոգիայում, մամոլոգիայում, որովայնային վիրաբուժության մեջ, ուրոլոգիայում, վնասվածքաբանության մեջ և այլն: Իրականացվում է այնպիսի ժամանակակից էնդոսկոպիկ վիրահատություն, ինչպես օրինակ՝ լապարասկոպիկ գինեկոէկտոմիան:
Կենտրոնում հատուկ տեղ է գրավում Ռադիոլոգիայի բաժանմունքը: «Նաիրի» ԲԿ-ում գործում է վերջին սերնդի հայտնագործությունը՝ 1.5 Tesla Siemens Avanto ՄՌՏ-ն մեծացված հաստատված պարամետրերով: Այդ սարքը կատարում է 0.9 մմ չափով հատում /շերտազատում/, ինչը հնարավորություն է տալիս կատարել ճշգրիտ ախտորոշում արատների զարգացման և բորբոքային փոփոխությունների ժամանակ: Դա հնարավորություն է տալիս հետազոտել ուղեղի, ողնաշարի, հենաշարժական ապարատի, հոդերի, որովայնի, կաթնագեղձերի և սիրտ-անոթային համակարգի տարբեր տեսակի հիվանդությունները և կատարել ճշգրիտ ախտորոշում: Սարքավորումն ունի մաքսիմալ հնարավորություն կատարել անգիոգրաֆիա և միելոգրաֆիա:
1.5 Tesla ՄՌՏ-ն դա մի սարք է՝ հիմնված բարձր տեխնոլոգիաների վրա, ինչը հնարավորություն է տալիս ստանալու պատկերի մաքսիմալ որակ և կատարել ճիշտ ախտորոշում:
Ռադիոլոգիայի բաժանմունքը հագեցված է երկու տարբեր սարքերով՝ Siemens MRI 0.35 և 1.5 Tesla, 64 շերտերով, Siemens ՀՏ, ռենգեն ապարատ:
Siemens Iconos R100, Siemens new generation գերձայնային սարքավորումներ Siemens-ից և միակը Հայաստանում՝ Siemens Acuson S3000 և Siemens Acuson CS2000: Կենտրոնը նաև հագեցված է Echosense Fbroscan 502 /Ֆրանսիա/ սարքավորումով, որը հնարավորություն ունի վաղ շրջանում առանց բիոպսիայի ախտորոշել ցիրոզը:
Վիրաբուժական սպասարկումը «Նաիրի» բժշկական կենտրոնում նույնպես համապատասխանում է միջազգային չափանիշներին: Այսօր կլինիկայում վիրահատությունների հիմնական մասը իրականացվում են էնդոսկոպիկ մեթոդով, ինչը երաշխավորում է մինիմալ վտանգ պացիենտի համար և շուտափույթ վերականգնում: Նորագույն մեթոդների և տեխնոլոգիաների շնորհիվ իրականացվում են լապարասկոպիկ գինեկոէկտոմիա, կերակրափողի ճողվածքի լապարասկոպիկ վիրաբուժություն, բարիատրիկ վիրահատություններ` ճարպակալության բուժման ժամանակակից մեթոդներ, ստամոքսի լապարասկոպիկ կապում և այլն:
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ
- Առաջին բուժօգնություն
- Ամբուլատոր և ախտորոշիչ ծառայություններ
- Ինտեսիվ թերապիա
- Վիրաբուժություն
- Թերապիա
- Դիետոլոգիա և սնունդ
- Շտապօգնություն
- Ամբուլատոր ծառայություն
- Ախտորոշում
- Լաբորատոր ախտորոշում
- Ռենտգեն ախտորոշում
- Կոմպյուտերային ախտորոշում
- Մագնիսառեզոնանսային ախտորոշում
- Էնդոսկոպիա
- Սիրտ-անոթային համակարգի ախտորոշում
- Թերապիա
- Սրտաբանություն
- Նյարդաբանություն
- Պուլմոնոլոգիա
- Ալերգոլոգիա
- Աուդիոլոգիա
- Մանկաբուժություն
- Մաշկաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- Գաստրոէնտերոլոգիա
- Անգիոնևրոլոգիա
- Ռևմատոլոգիա
- Ֆիզիոթերապիա
- Նեֆրոլոգիա
- Ուռուցքաբանություն
- Քիթ-կոկորդ-ականջ
- Գինեկոլոգիա
- Պրոկտոլոգիա
- Ընդհանուր վիրաբուժություն
- էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժություն
- Վնասվածքաբանություն-օրթոպեդիա
- Կաթնագեղձի վիրաբուժություն
- Դիմածնոտային վիրաբուժություն
- Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Աչքի հիվանդությունների ախտորոշում
- Աչքի հիվանդությունների բուժում
- Հոդերի պրոթեզավորում - Կոքսա կլինիկա
- էնդոսկոպիկ նեյրովիրաբուժություն
- Ողնաշարի վիրաբուժություն
- Քիմիոթերապիա
- Ատամնաբուժություն
- Շտապ բժշկական օգնություն
- Վերակենդանացում և ինտենսիվ թերապիա
- Պոլիկլինիկ ծառայություն
Բաժիններ և կլինիկաներ
Պոլիկլինիկա
- Ալերգոլոգիա
- Աուդիոլոգիա
- Սրտաբանություն
- Մաշկաբանություն
- Էնդոկրինոլոգիա
- ՔԿԱ
- Գաստրոէնտերոլոգիա
- Ընդհանուր վիրաբուժություն
- Նեֆրոլոգիա
- Նյարդաբանություն
- Մանկաբարձություն-գինեկոլոգիա
- Ուռուցքաբանություն
- Օֆթալմոլոգիա
- Օրթոպեդիա
- Մանկաբուժություն
- Պրոկտոլոգիա
- Ռևմատոլոգիա
- Ողնաշարի պաթոլոգիա
- Թերապիա
- Վնասվածքաբանություն
- Ուրոլոգիա
Ախտորոշման կլինիկա
- Լաբորատոր ախտորոշման բաժանմունք
- Ռենտգեն-ախտորոշման բաժանմունք
- Կոմպյուտերային տոմոգրաֆիայի բաժանմունք
- Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի բաժանմունք
- Ուլտրաձայնային ախտորոշման բաժանմունք
- Էնդոսկոպիայի բաժանմունք
- Սիրտ-անոթային համակարգի ախտորոշման բաժանմունք
Թերապևտիկ կլինիկա
- Ալերգոլոգիայի բաժանմունք
- Կարդիոպուլմոնոլոգիայի բաժանմունք
- Կարդիովասկուլյար բաժանմունք
- Մաշկաբանության բաժանմունք
- Էնդոկրինոլոգիայի բաժանմունք
- Գաստրոէնտերոլոգիայի բաժանմունք
- Նեֆրոլոգիայի բաժանմունք
- Անգիոնևրոլոգիայի բաժանմունք
- Ֆիզիոթերապայի բաժանմունք
- Ռևմատոլոգիայի բաժանմունք
Վիրաբուժության կլինիկա
- N1 ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
- N2 ընդհանուր վիրաբուժության բաժանմունք
- Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժության բաժանմունք
- Էնդոկրին վիրաբուժության բաժանմունք
- Գինեկոլոգիայի բաժանմունք
- ՔԿԱ
- Վնասվածքաբանություն և օրթոպեդիայի բաժանմունք
- Կրծքագեղձի վիրաբուժության բաժանմունք
- Դիմածնոտային վիրաբուժության բաժանմունք
- Պլաստիկ և միկրովիրաբուժության բաժանմունք
- Ուրոլոգիայի բաժանմունք
- Անոթային վիրաբուժության բաժանմունք
Անհետաձգելի բժշկական օգնության կլինիկա
Ինտենսիվ թերապիայի և վերակենդանացման կլինիկա
Օֆթալմոլոգիական կլինիկա
Օրթոպեդիկ ուռուցքաբանության և ոսկրի պաթոլոգիայի կլինիկա
Կոքսակլինիկա
Օնկոգինեկոլոգիայի կլինիկա
Էնդոսկոպիկ կլինիկա
Նեյրովիրաբուժության և ողնաշարի պաթոլոգիայի կլինիկա
Քիմիոթերապիայի կլինիկա
Ատամնաբուժական կլինիկա
Վիրաբուժական ծառայություններ
- Ընդհանուր և կրծքային վիրաբուժություն
- էնդոսկոպիկ և լապարոսկոպիկ վիրաբուժություն
- Էնդոկրին վիրաբուժություն
- Քիթ-կոկորդ-ականջի վիրաբուժություն
- Անոթային վիրաբուժություն
- Օրթոպեդիկ և վնասվածքաբանական վիրաբուժություն
- Դիմածնոտային վիրաբուժություն
- Պլաստիկ վիրաբուժություն և միկրովիրաբուժություն
- Ուրոլոգիա
- Կոլոպրոկտոլոգիա
- Գինեկոլոգիա
- Օնկոգինեկոլգիա
- Օնկոտրամվատոլոգիա
- էնդոսկոպիկ նյարդավիրաբուժություն
- Ողնաշարի վիրաբուժություն
Թերապևտիկ ծառայություններ
- Սրտաբանություն
- Գաստրոէնտերոլոգիա
- Անգիոնևրոլոգիա
- Նյարդաբանություն
- Նեֆրոլոգիա
- Էնդոկրինոլոգիա
- Ալերգոլոգիա
- Ռևմատոլոգիա
- Ֆիզիոթերապիա
Ուռուցքաբանական ծառայություններ
- Օնկոգինեկոլոգիա
- Օնկոտրավմատոլոգիա
- Քիմիոթերապիա
- Ուռուցքաբանական մասնագիտացված խորհուրդ
Ակնաբուժական ծառայություններ
- Խորհրդատվական-ախտորոշման բաժանմունք
- Թերապևտիկ և վիրաբուժական ակնաբուժական բաժանմունք
- Աչքի միկրովիրաբուժության և երեխաների տեսողության պահպանման բաժանմունք
Ատամնաբուժական ծառայություններ
- Օրթոպեդիկ ատամնաբուժություն
- Կոսմետիկ ատամնաբուժություն
- Մանկական ատամնաբուժություն
- Կանխարգելիչ ատամնաբուժություն
Շնորհակալություն, որ ընտրել եք «Նաիրի» բժշկական կենտրոնը:
Մենք ցանկանում ենք, որ Ձեր ներկայությունը մեզ մոտ կարճատև լինի, իսկ առողջացումը՝ լիարժեք:
Media
Image Gallery
https://www.bestgroup.am/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/376-%D5%B6%D5%A1%D5%AB%D6%80%D5%AB-%D5%A2%D5%AA%D5%B7%D5%AF%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5%D5%B6%D5%BF%D6%80%D5%B8%D5%B6#sigProId06097f3457