Լազար Կարլենի Եսայան Featured
- Հեռ․: +374-94-422-222
- Էլ․ փոստ: Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
Ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան, թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր
Ծննդյան օր, ամիս, տարի, ծննդավայր
13 հուլիսի, 1969թ., ք.Երևան
Կրթություն
1976-1986թթ.- ք. Երևան, թիվ 139 անգլիական թեքումով դպրոց,
1987-1992թթ.- ք. Երևան, Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտ,
Աշխատանքային գործունեություն
1986-1987թթ.- ք. Երևան, 8-րդ բուժմիավորման ծննդաբերական բաժանմունք` սանիտար,
1992-1993թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ-ինտերն,
1993թ. հուլիս-նոյեմբեր- ք. Ջերմուկ, «Գլաձոր» առողջարան, բժիշկ ստոմատոլոգ
1993-1999թթ.- ք. Երևան, թիվ 2 ստոմատոլոգիական պոլիկլինիկա` բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,
1998-2004թթ.- ք. Երևան, թիվ 14 պոլիկլինիկա` բժիշկ ստոմատոլոգ-թերապևտ,
1999-2003թթ.- ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն` ասիստենտ,
2003-2006թթ.- ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն` դոցենտ,
2004-2006թթ.- ք. Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` բժիշկ- ստոմատոլոգ,
2004-2006թթ.- ք.Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական կլինիկա` ղեկավար և գլխավոր բժիշկ,
2006-2007թթ.- ք.Երևան, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկա` ստոմատոլոգիական բաժանմունքի վարիչ,
2006-2007թթ.- ք.Երևան, Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ,
2006-2010թթ.- ք. Երևան, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` ղեկավար,
2007-2010թթ. - ԵՊԲՀ-ի ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ,
2010թ. մարտ-օգոստոս- ք.Երևան, «Արզ-ստոմ կենտրոն»` փոխտնօրեն,
2010թ. - առ այսօր- ք. Երևան, «ԿԼԱՆՍԵ» բժշկական ստոմատոլոգիական կենտրոն` հիմնադիր և տնօրեն,
2010թ. - 2018 թ. – ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ստոմատոլոգ,
2011թ. մայիս-օգոստոս- Մ. Հերացու անվ. ԵՊԲՀ թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոն` ամբիոնի վարիչ, թիվ 1 համալսարանական ստոմատոլոգիական պոլիկլինիկա` ղեկավար,
2011թ.-2012թ. ԵՊԲՀ ստոմատոլոգիական մասնագիտությունների մեթոդական հանձնաժողով` նախագահ,
2011թ.-ի օգոստոսի 25-ից` ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան,
2014թ.-2015թ. – ԵՊԲՀ քոլեջ՝ տնօրեն,
2015թ.-թերապևտիկ և ընտանեկան ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ,
2018թ.- թերապևտիկ ստոմատոլոգիայի ամբիոնի վարիչ:
2024թ.- Ս.Ի.Աբակարովի խմբագրությամբ «Դիմածնոտային պրոթեզավորման հիմունքները» դասագրքի համահեղինակ:
Գիտական գործունեություն
2001թ. – բժշկական գիտությունների թեկնածուի ատենախոսության պաշտպանություն՝ «Պուլպիտների սկզբնական ձևերի և խորանիստ կարիեսի կենսաբանական բուժման մեթոդը օստեոգեն խթանիչների հիմքի վրա» թեմայով ԺԴ.00.12 ստոմատոլոգիա մասնագիտությամբ, ԵՊԲՀ, 2001 թ.:
2017թ.-ին՝ բժշկական գիտությունների դոկտորի ատենախոսության պաշտպանություն՝ «Բերանի խոռոչում թթվահիմնային հավասարակշռության տեղաշարժերի հիմնական օրինաչափությունները լորձաթաղանթի հիվանդությունների և ընդհանուր ախտաբանության որոշ դեպքերում» թեմայով ԺԴ.00.12 ստոմատոլոգիա մասնագիտությամբ, ԵՊԲՀ, 2017 թ.:
Պարգևատրումներ, կոչումներ, մեդալներ
2001թ. - բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան,
2005թ.-ին պարգևատրվել է «Մ.Հերացու անվան Ոսկե մեդալով»,
2008թ.-ին` ՀՀ առողջապահության նախարարի «Շնորհակալական պատվոգրով»,
2009թ.-ին՝ Ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի ակադեմիկոս,
2010թ.-ին` «Ստոմատոլոգիայի նվիրյալ» ոսկե մեդալով,
2012թ.-ին` «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» ոսկե մեդալով,
2014թ.-ին` «ՀՀ զինված ուժերի 20 ամյա» հոբելյանական մեդալով,
2015թ.-ին` ՀՀ զինված ուժերի «Ծովակալ Իսակով» մեդալով,
2015թ.-ին` ՀՀ պաշտպանության նախարարի պատվոգրով,
2015թ.-ին՝ դոցենտի կոչում ԲՈՀ-ի կողմից,
2015թ.-ին՝ խրախուսվել է ՀՀ վարչապետի շնորհակալագրով,
2016թ.-ին՝ ՀՀ ԱԺ նախագահի հուշամեդալով,
2017թ.-ին՝ քաղաքապետի ոսկե մեդալով,
2017թ.-ին՝ բժշկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան,
2017թ.-ին՝ ՀՀ ԵԿՄ հոբելյանական մեդալով,
2018թ.-ին՝ ՌԴ Բժշկա-տեխնիկական ակադեմիայի անդամ,
17.10.2018թ.-ին`ՌԴ Բժշկա-տեխնիկական ակադեմիայի ակադեմիական պարգև՝ «Звезда Чижевского»
22.07.2019թ.-ին՝ պրոֆեսորի կոչում ԲՈԿ-ի կողմից
Հասարակական գործունեություն, անդամակցություններ
1996թ.-ից - «Երևան-Քեմբրիջ քույր քաղաքների ասոցիացիա»՝ առողջապահության և պրոֆիլակտիկայի բաժնի ղեկավար,
1998թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»՝ անդամ,
2000թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»` վարչության անդամ, երիտասարդության հարցերով բաժնի ղեկավար,
2006թ.-ից - մեթոդական տարբեր հանձնաժողովների անդամ,
2001թ.-ից - պետական ավարտական քննությունների հանձնաժողովների անդամ և նախագահ,
2008թ.-ից - «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիա»` նախագահ,
2009թ.-ից - ստոմատոլոգների միջազգային ակադեմիայի լիիրավ անդամ,
2010թ.-ից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»՝ փոխնախագահ,
2017թ.-ի հոկտեմբերից - «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիա»՝ նախագահ,
2020թ.-ի օգոստոսից - «Պրոֆ: Հ.Ա.Քալամքարյանի անվան մաշկավեներաբանության և մաշկի օպտիկական ախտորոշման ասոցիացիա»՝ պատվավոր անդամ,
1998թ.-ից - մի շարք միջազգային համագումարների, գիտաժողովների, ինչպես նաև ձեռքի հմտության դասընթացների մասնակից,
2009թ. մայիսի 21-23-ը կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» առաջին միջազգային վեհաժողովը, որի շրջանակներում կազմակերպվեցին նաև ձեռքի հմտության դասընթացներ,
2012թ. մայիսի 24-26 Երևանում կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի երկրորդ միջազգային վեհաժողովը նվիրված ստոմատոլոգիական ֆակուլտետի հիմնադրման 50 ամյակին:
2013թ. մայիսի 22-23 Երևանում, իսկ մայիսիս 25-26-ին Թիֆլիսում կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» ստոմատոլոգների միջազգային երրորդ և հայ-վրացական առաջին վեհաջողովը:
2014թ. մայիսի 22-24 – կյանքի կոչեց «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն ասոցիացիայի» չորորդ միջազգային վեհաժողովը:
2016թ. մայիսի 19-21 Երևանում, իսկ մայիսիս 23-ին Ստեփանակերտում կյանքի կոչեց ստոմատոլոգների միջազգային առաջին հայ-սլավոնական և «Ստոմատոլոգիական կրթություն և գիտություն» ասոցիացիայի հինգերորդ միջազգային վեհաժողովը:
2018թ. մայիսի 24-26 Երևանում, իսկ մայիսիս 28-ին Ստեփանակերտում կյանքի կոչեց ստոմատոլոգների միջազգային առաջին հայ-ամերիկյան և «Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի» միջազգային վեհաժողովը:
2021թ. հոկտեմբերի 14-16 Երևանում, իսկ հոկտեմբերի 18-ին Ստեփանակերտում կյանքի կոչեց ստոմատոլոգների միջազգային վեհաժողով «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով՝ նվիրված ԵՐԵՎԱՆԻ Մ.ՀԵՐԱՑՈՒ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱԿԱՆ ՖԱԿՈՒԼՏԵՏԻ 60 ԱՄՅԱԿԻՆ, ինչպես նաև ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ԺՈՂՈՎԸ:
2022թ. մայիսի 14-ին Երևանում կյանքի կոչեց «Նորագույն տեխնոլոգիաները ստոմատոլոգիայում» խորագրով ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՅ-ՌՈՒՍԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԸ:
2023թ. հուլիսի 8-ին Երևանում, Հայ բժիշկների միջազգային կոնգրեսի շրջանակում կյանքի կոչեց «Արդի խնդիրները ստոմատոլոգիայում» խորգրով սատելիտային վեհաժողովը:
2024թ. մայիսի 2-4 Երևանում կյանքի կոչեց «Ստոմատոլոգիայի արդի խնդիրները» խորագրով ՍՏՈՄԱՏՈԼՈԳՆԵՐԻ ՀԱՅ-ԻՏԱԼԱԿԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԺՈՂՈՎԸ:
2025թ. հոկտեմբերի 16-18 Երևանում կյանքի կոչեց «Ստոմատոլոգիայի և դիմածնոտային վիրաբուժության արդի խնդիրները» խորագրով միջազգային համաժողով՝ նվիրված
Հայաստանի ստոմատոլոգների ասոցիացիայի 30 և պրոֆեսոր Վալերի Տատինցյանի 85 ամյակներին:
1995թ.-ից – ակտիվորեն զբաղվում է երիտասարդ մասնագետների պատրաստման և վերապատրաստման հարցերով, գիտական գործունեությամբ, բազմաթիվ նորարարական առաջարկների և պատենտների, ավելիքան 158 գիտական հոդվածների, 9 մեթոդական հանձնարարականների և 2 ուսումնական ձեռնարկի համահեղինակ և հեղինակ է: Մեկ թեկանծուական և մեկ դոկտորական ատենախոսության ղեկավար է:
1998թ.-ից – զանազան բարեգործական ակցիաների համահեղինակ և հեղինակ։
Ընտանեկան վիճակը՝ ամուսնացած, ունի 3 երեխա:
Image Gallery
https://www.bestgroup.am/%D5%A1%D5%BC%D5%B8%D5%B2%D5%BB%D5%A1%D5%BA%D5%A1%D5%B0%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6/%D5%A2%D5%AA%D5%AB%D5%B7%D5%AF%D5%B6%D5%A5%D6%80%C2%AD/1235-%D5%AC%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80-%D5%AF%D5%A1%D6%80%D5%AC%D5%A5%D5%B6%D5%AB-%D5%A5%D5%BD%D5%A1%D5%B5%D5%A1%D5%B6#sigProId2de654b89a