Print this page
ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

(0 votes)

Հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է

Այսօր ակնաբուժության մեջ արդի նորագույն բուժմոտեցումները հնարավորություն են տալիս վաղ հայտնաբերելու կանխարգելելու և բուժելու աչքի հիվանդությունները: 

Տեխնիկայի զարգացմանը զուգընթաց գնալով ավելանում է տեսողական ծանրաբեռնվածությունը: Մեր օրերում աչքի հիվանդությունները մեծ տարածում են ձեռք բերում:
Համակարգիչը, բջջային հեռախոսը բնության կողմից չնախատեսված լրացուցիչ ծանրաբեռնվածություն են ստեղծում: Արդյունքում` տեսողական խնդիրներն ավելացել են և սկսել են դրսևորվել ավելի վաղ տարիքից:

Արդի ակնաբուժության մեջ աչքերի բորբոքային հիվանդությունները շատ տարածված են, և դրանց ախտանշանները կարող են շատ նման լինել միմյանց, ուստի ոչ բոլորն են ի վիճակի լինում տարանջատել դրանք: Այս և այլ հարցերի շուրջ ծավալվեց http://bestgroup.am/ կայքի զրույցը Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունքի ակնաբույժ, բժշկական գիտությունների թեկնածու, Աչքի հյուսվածքների բանկի տնօրեն ԱՆԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ հետ, ով իր գործում պրոֆեսիոնալ, բարձր արժեքների կրող բժիշկ է:

 Մեծ է նրա առաքելությունը և անփոխարինելի, քանի որ գործ ունի մարդու այնպիսի կարեւոր օրգանի հետ, ինչպիսին աչքն է, որի բուժման մեկ աննշան շեղումը բավական է, որ այն ճակատագրական եւ անդառնալի լինի հիվանդի համար:

Ս․ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի «Աչքի  հյուսվածքների  բանկը»  զբաղվում է փոխպատվաստման համար բարձրորակ աչքի հյուսվածքի որոնմամբ, հավաքագրմամբ, պահածոյացմամբ և առաքմամբ: «Բանկ» սահմանումը ի հայտ է եկել կուտակման և պահեստավորման հետ կապված գործառնությունների անալոգիայով:

Աչքի հյուսվածքների պահպանման տեխնիկայի հիմնադիրը եղել է ուկրաինացի ակնաբույժ Վլադիմիր Ֆիլատովը, իսկ գաղափարն ինքնին մշակվել է դոկտոր Թոնվի Պատոնի կողմից, ով 1944 թվականին բացել է առաջին Աչքի  հյուսվածքների  բանկը ԱՄՆ-ում: Դա բանկ էր, որը բաղկացած էր մի սենյակից՝ սառնարանով, հեռախոսով և պարզ բժշկական սարքավորումներով։ Կարելի է ասել, որ Ֆիլատովը սկսել է եղջերաթաղանթի փոխպատվաստման նոր դարաշրջան՝ սահմանելով եղջերաթաղանթի պահպանման համար հստակ ջերմաստիճան:

Հայաստանում առաջի «Աչքի  հյուսվածքների  բանկը» ստեղծվել է 1979թ․( Հայաստանի ՍՍՀ-ի ԱՆ հրաման N 991 06.06 1979) Ս․Վ․ Մալայանի Ա․Կ-ում ( այդ պահին կոչվում էր «Աչքի Ռեսպուբլիկական Դիսպանսեռ» ), որը զբաղվել է էմբրիոնալ և մեծահակների եղջերեթաղանթի երկարատև պահածոյացմամբ։ Իսկ եզջերաթաղանթի առաջին փոխպատավաստումը (թափացող կերատոպլաստիկա) Հայաստանում կատարվել է նույն Ակնաբուժական Կենտրոնում  1986 թ․ մեծահասակ հիվանդի մոտ` Ալեքսանդր Մալայանի կողմից։   

 Այժմ՝ Ս․Վ․ Մալայանի  ակնաբուժական կենտրոնում տարեկան կատարվում է  մոտ 150-ից ավելի տարբեր տեսակի կերատոպլաստիկա վիրահատություն (թափանցող, շերտավոր)։ Սակայն, եթե լինի դոնորական եղջերաթազանթի տրանսպլանտատի հիմնական աղբյուր և չլինի դրա դեֆիցիտ,  կերատոպլաստիկա վիրահատության թիվը կաճի, քանի որ ունենք փոխպատավաստմանը սպասող մեծ թվով հիվանդներ։

Աչքի  հյուսվածքների  բանկը զբաղվել է նաև գիտական աշխատանքներով, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում պաշտպանվել է երկու թեզ։

 «Долгосрочная консервация эмбриональной роговицы» թեզում նկարագրված է եղջերենու երեք տեսակի երկարատև պահածոյացման  եղանակ՝ խորը սառեցում, պահածոյացում գամմա գլոբուլինով և լիոֆիլիզացիա։

Բժշկուհի՝ Անի Համբարձումյանի պաշտպանած թեզում /«Применение силиковысушенной амниотической мембран при лечебно-пластических операциях на глазном яблоке и веках». (2010г)/ նկարագրված է ամնիոտիկ (սաղմնապարկի) թաղանթի ներդրման սկբունքները, մշակման և պահածոյացման հիմունքները և նրա կիրառումը ակնաբուժական պրակտիկայում։  

2004թ Աչքի  հյուսվածքների  բանկը նաև մշակել է Ռացիոնալիզատորական առաջարկ «Եղջերեթաղանթի տրանսպլանտատի վերցման եղանակ», որտեղ նկարագրված է  դոնորական եղջերենու ճիշտ անջատելու ձևը, պահպանելով վերջինիս շերտերի ստրուկտուրան, որը պիտանի կլինի պոխպատվաստման համար։ 

1
2007թ․ առաջին անգամ Հայաստանում  ներդնելով ամնիոտիկ մեմբրանի մշակումը և կիռարումը՝ ձեռք է բերել

«Սաղմնապակի պահածոյացման գյուտի» ԱՐՏՈՆԱԳԻՐ,

որտեղ նկարագրված է ամնիոտիկ թաղանթի մշակման և պահպանման ձևը։

2087

3

4                                                                                                 

2022թ․ մարտին գտնելով ամնիոտիկ մեմբրանի էլ ավելի հեշտ և արդյունավետ մշակման մեթոդ՝

ձեռք ենք բերել ևս մեկ ԱՐՏՈՆԱԳԻՐ «Ամնիոտիկ թաղանթի պահածոյացման եղանակ» վերնագրով:

 

Պրակտիկ գործնեության նյութեր, Ս․Վ․Մալայանի Ա․Կ․-ում բուժված դեպքեր

Հիվանդ 1 

Նկ. 1. Եղջերենու տոտալ աբսցես հալեցումով

5                                                                                   

Նկ. 2. Եղջերենու բացակայություն հալեցման հետևանքով,

ոսպյակի մերկացում արտակման վտանգով

3. Արտանկված ոսպնյակ, աչքի մերկ մակերես, ապակենման մարմնի թելի

 6

նկ. 4. Աչքի մակերեսի ծածկում կոնյունկտիվալ լաթով` աչքը որպես օրգան փրկելու  նպատակով 

8

նկ. 5. Վիճակ կերատոպլաստիկա վիրահատությունից հետո, երբ ձեռք բերվեց

դոնորական եղջերաթաղանթ

9

Նկ. 6․  3  շաբաթ անց կերատոպլաստիկայից հետո, տեսողությունը 0.1 կորեկցիայով

(հիվանդը, բացի աչքի փրկվելուց, ունեցավ նաև տեսողություն)

10

 Հիվանդ 2

Եղջերաթաղանթի աշխարհագրական հերպետիկ խոց, էկտազիա 

( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)

   11                12                                                            

Հիվանդ 3. Եղջերենու խիստ բարակեցում՝ դեսցեմետոցելե,  թափածակման վտանգ

( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)

   13  14                                                         

Հիվանդ  4.  Եղջերենու ալկալային այրվածք (щелочной ожог роговицы)

( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)

16

 15

 Հիվանդ 5.  Եղջերենու թափածակում, ծիածանաթաղանթի արնկումով
( ամնիոտիկ մեմբրանի տրանսպլանտացիայից առաջ և հետո)  

     1718

 -Բժշկուհի, ի՞նչ է իրենից ներկայացնում կերատոպլաստիկան։

-Կերատոպլաստիկան՝ /փոխպատվաստում/ վիրահատություն է, որն իրենից ներկայացնում է հիվանդ եղջերաթաղանթի փոխարինումը դոնորից վերցված առողջ եղջերաթաղանթով: Գործողությունը հիմնականում ուղղված է տեսողության սրության վերականգնմանը, եւ երբեմն որպես տեսողական օրգան, ակնագնդի պահպանմանը:
Արդեն տասնյակ տարիներ է, ինչ Ս. Վ. Մալայանի անվ. ակնաբուժական կենտրոնում, մասնավորապես մեր՝ բորբոքային հիվանդությունների բաժանմունքում, կատարվում է եղջերաթաղանթի փոխպատվաստման վիրահատություններ-կերատոպլաստիկա: Ս.Վ.Մալայանի անվ. Ակնաբուժական Կենտրոնը սերտորեն համագործակցում է Ֆլորիդա նահանգի, Տամպա քաղաքի “LIONS EYE BANK” աչքի բանկի հետ, որտեղից էլ ձեռք է բերվում դոնորական եղջերաթաղանթը: 

Կերատոպլաստիկան իրականացվում է այնպիսի հիվանդությունների ժամանակ, ինչպիսիք են կերատոկոնուսը, եղջերաթաղանթի պելլյուսիդ մարգինալ դեգեներացիան, եղջերաթաղանթի սպիական փոփոխությունները, տարբեր տեսակի կերատոպաթիաները՝ բուլյլոզ և ժապավենաձև, եղջերաթաղանթի հետայրվածքային սպիերը, ինչպես նաև եղջերաթաղանթի խոցեր, որոնք չեն ենթարկվում դեղորայքային բուժման և պահանջում են հրատապ վիրաբուժական միջամտություն:

Տարբեր տեսակի փոխապատվատումներից հետո հետվիրահատական շրջանը գրեթե չի տարբերվում, բոլոր դեպքերում էլ պետք է հետևողական լինել: Պացիենտները հսկողության տակ են լինում ընդուպ մինչև մեկ տարուց ավել: Իսկ վերին շերտերի փոխպատվաստման դեպքում շատ ավեի քչանում է օտարման հավանականությունը: Ամբողջ շերտերը փոխելու դեպքում օտարման հավանականությունը ավեի մեծանում է, քանզի այս դեպքում ավելի շատ հյուսվածք է տալիս դեցիպիենտդին:

Աչքի եղջերաթաղանթի վիրահատությունների դեպքում հետվիրահատական, վերականգնման շրջանը, որպես կանոն, տևում է երկար : Սակայն, այս շրջանում պացիենտը պարտադիր պետք է լինի բժշկի վերահսկողության ներքո, այցելի պլանային հետազոտությունների՝ աչքի հատակը և տեսողության սրությունը ստուգելու համար:

-Կարո՞ղ ենք ասել, որ երիտասարդացել են աչքի հիվանդությունները:

-Բոլոր հիվանդություններն են երիտասարդանում, այդ թվում` աչքի հիվանդությունները` տեխնիկայի այս գլոբալ զարգացմանը զուգընթաց:
Այո, այսօր բավականին շատ են նկատվում  աչքի բոլոր հիվանդությունների երիտասարդացման միտում: 

-Ի՞նչ կասեք երիտասարդ կադրերի մասին, ապագայում մեր բժշկությունը ո՞ւմ ձեռքերում է։

-Ընդհանրապես բժշկագիտությունն այնպիսի մասնագիտություն է, որը պահանջում է անընդհատ զարգացում, նոր տեղեկատվություն, նոր մոտեցումներ, ու, եթե բժիշկը նույնիսկ մեկ օր չի զբաղվում իր մասնագիտությամբ, ինքնակրթությամբ, ապա որեւէ լուրջ հաջողության չի կարող հասնել: Իմ կարծիքով, մեծ նշանակություն ունեն նաեւ շրջապատը, հոգատար մարդկանց առկայությունը, որոնք կարող են սկզբնական շրջանում նպաստել բժշկի, մասնագետի կայացմանը:Ունենք բավականին խելացի, պրպտող, գտնող երիտասարդ կադրեր: Ինձ թվում է միակ դժվարությունը այն կլինի, որ իրենք իրենց պացինետը <<դյուրին գտնեն>>, վիրաբուժության մեջ մեծ փորձ ձեռք բերեն և ունենան իրենց ուրույն ձեռագիրը։

-Աչքի հիվանդություններն իրենց հերթին ի՞նչ խնդիրներ կարող են առաջացնել:

-Տեսողության միջոցով մարդը ստանում է արտաքին միջավայրի մասին ինֆորմացիայի 80 տոկոսից ավելին: Կարծում եմ` դրանով ամեն ինչ ասված է: Տեսողական խնդիրներն ազդում են նյարդային համակարգի, տրամադրության, հոգեբանության, տարածության մեջ կողմնորոշվելու, սոցիալական ադապտացիայի և շատ օղակների վրա` մեծապես իջեցնելով մարդու կյանքի որակը:

-Եվ որպես վերջաբան, ի՞նչ խորհուրդ կտաք մեր ընթերցողներին:

-Կցանկանամ, որ հասարակությունը լինի միշտ առողջ եւ ինքնաբավ, հասկանա, որ իր կյանքն իր ձեռքում է, սիրի իր եսը, լինի կամեցող: Իրականում շահում է նա, ով ավելի դիմացուն է ու կամեցող: Կցանկանամ  լինեն ավելի համբերատար, սիրեն իրենց եւ իրենց շրջապատող աշխարհը: Կցանկանամ, որ միշտ երջանիկ և առողջ լինեն, կանխարգելիչ նպատակով պարբերաբար այցելեն բժշկի: Վստահ եմ, որ հայ օջախի կայունությունն ու ամրությունը մեր հարատեւման ու հաղթանակների ամենամեծ գրավականն է:

Image Gallery