Մենք աշխատում ենք հայկական շուկայում 1997թ-ից, նախկինում ունենալով Մոսկվայում գործարարությամբ զբաղվելու 6 տարվա փորձ (1991-1997): ՀՀ-ում “Էսթինգ” ՍՊԸ-ն զբաղվում է եվրոպական երկրներից բարձորակ ապրանքների ներմուծմամբ և մեծածախ վաճառքով (կոսմետիկա, կենցաղային քիմիա և սննդամթերք):
Ներկայումս մեր կազմակերպությունում աշխատում են 80-ից ավել մարդ`ամենատարբեր մասնագիտություններով`սկսած վարորդ-առաքիչներից մինչև վաճառքի պատասխանատուներ և մենեջերներ: Մենք շարունակական աշխատանք ենք տանում նրանց մասնագիտական որակի բարձրացման ուղղությամբ:
Հայաստանում մեր ընկերությունը հանդիսանում է այնպիսի հայտնի համաշխարհային ֆիրմաների միակ պաշտոնական ներկայացուցիչը, ինչպիսիք են`
Մենք մշտապես հետևում ենք ներքին շուկայում տեղի ունեցող փոփոխություններին և համապատասխանաբար արձագանքում:
Կազմակերպության աշխատակիցները մշտապես մասնակցում են Եվրոպական երկրերում անցկացվող տարբեր միջազգային ցուցահանդեսների` համագործակցության համար նոր գործընկերներ որոնելու նպատակով:
Մենք կողմնակից ենք արդար, երկարատև և փոխշահավետ համագործակցության: