Մենք չենք կերտում պարզապես հագուստ, մենք կերտում ենք ոճ և կերտում ենք ճաշակ:
«eLSi» նորաձևության տունը Հայաստանում առաջարկում է ինքնատիպ և նորաձև հագուստ անգամ ամենաքմահաճ հաճախորդի համար: Հիմնադրվելով 2006թ-ին «eLSi»-ն կարողացավ կարճ ժամանակահատվածում առաջատար դիրք գրավել նորաձևության շուկայում և նվաճել հաճախորդների սրտերը, որոնցից շատերը դարձան կազմակերպության ընկերները:
«eLSi»-ն համարվում է հանրապետության ներկայիս ամենահեղինակավոր նորաձևության տներից մեկը: Նրա հաճախորդների շարքում են գործարար աշխարհի և շոու-բիզնեսի ներկայացուցիչներ, ինչպես նաև հասարակական գործիչներ:
«eLSi» նորաձևության տունը ջերմորեն է ողջունում յուրաքանչյուր հաճախորդին: Մենք չենք քննադատում Ձեզ և Ձեր ոճային նախասիրությունները, այլ օգնում ենք գտնել Ձեր յուրօրինակ և չկրկնվող ոճը:
«eLSi»-ն կերտում է նորաձև հագուստ ցանկացած առիթի համապատասխան, որը հաճույք է պատճառում յուրաքանչյուր անգամ այն կրելիս: