Lusine
Ստեփան Տիգրանի Գևորգյան
Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն
Ժամանակակից աշխարհի ռիթմն ու մրցակցությունը պահանջում են անընդհատ կատարելագործվել ու ընդլայնել արդեն ձեռք բերած կարողություններն ու մասնագիտական որակները: Բժշկության ոլորտում նեղ մասնագետների գործունեության դաշտերը երբեմն խաչվում են: Վիճել, թե որ մասնագետը կարող է ավելի մասնագիտական մոտեցում ցուցաբերել, կառուցողական չէ: Ինչքան որակավորումդ ավելի բարձր լինի, այնքան ավելի վստահելի կլինի կատարվող աշխատանքի արդյունքը:
Հայաստանում կան բավական բարձրորակ սարքավորումներ եւ լավ մասնագետներ, ինչը հնարավորություն է տալիս կազմակերպել արդյունավետ բուժօգնություն: Շենգավիթ բժշկական կենտրոնի բժիշկներն կարևորում են ազնվությունը՝ գիտակցելով, որ առաջին հերթին իրենք իրենց հանդեպ պետք է խստապահանջ լինեն, ինչը ապագայում կտա իր պտուղները, քանի որ ցանկացած հիվանդ գնահատում եւ զգում է բժշկի կողմից փոխանցվող ջերմությունն ու հոգատարությունը:
Բժշկական կենտրոնի ամենաժամանակակից սարքավորումներով հագեցվածությունը թույլ է տալիս իրականացնել գաստրոէնտերոլոգիկան միջամտությունների եւ վիրահատությունների ամբողջ ծավալը:
Կլինիկան մեծ կապեր ունի աշխարհի առաջատար հիվանդանոցների հետ, որտեղ պարբերաբար վերապատրաստվում են Շենգավիթ բժշկական կենտրոնի բժշիկները, բարձրացնում որակավորումը՝ յուրացնելով նորագույն մեթոդներ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիստ, գաստրոէնտերոլոգ ՍՏԵՓԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԸ՝ երիտասարդ բժիշկ, ով իր գործի նվիրյալներից է, ում անմիջական մասնակցությամբ բազմահազար մարդիկ վերականգնել են իրենց առողջությունը եւ բոլորովին այլ երանգներով են ընկալում աշխարհը:
- Պարո՛ն Գեւորգյան, խոսենք Ձեր բաժանմունքի գործառույթների մասին. ի՞նչ ծառայություններ են մատուցվում ձեր բաժանմունքում:
- Շենգավիթ բժշկական կենտրոնի էնդոսկոպիկ ծառայությունը դասվում է լավագույնների շարքին: Կենտրոնը հագեցած է «Օլիմպուս» ընկերության ամենավերջին սերնդի գերժամանակակից սարքով, որը Հայաստանում շատ քիչ տարածված է: Սարք բազմաթիվ հնարավորություններ է տալիս լիարաժեք աշխատելու թե՛ էնդոսկոպիկ, թե՛ լապարասկոպիկ միջամտությունների ժամանակ: Բայց, քանի որ իմ նեղ մասնագիտացմամբ ես գաստրոէնտերոլոգ եմ, իհարկե, հիմնական շեշտը դրված է գաստրոէնտերոլոգիական խնդիրների հայտնաբերման, հետազոտման, բուժման եւ կանխագելման վրա: Ամենավերջին սերնդի սարքով աշխատելը թույլ է տալիս հայտնաբերել եւ գնահատել լորձաթաղանթային եւ ենթալորձաթաղանթային մակարդակի ամենաաննշան փոփոխությունները, ինչի առկայության դեպքում մենք հնարավորություն ունենք վերցնել բիոպսիա, ուղարկել քննության եւ արդեն խնդրի վաղ փուլերում կանխարգելել հիվանդության զարգացումը թե՛ թերապեւտիկ բուժման եւ թե՛ վիրահատական միջամտության օգնությամբ: Սակայն պետք է նշեմ, որ կանխարգելիչ բուժման մեջ մեծ նշանակություն ունի նաեւ հիվանդների մոտեցումը, հարցի լրջության գիտակցումը, քանի որ բոլորս էլ լավ գիտենք, որ մեր հայ հասարակությունը սիրում է ամեն մի խնդիր հասցնել բարդացած վիճակի, նոր դիմել բժշկի օգնությանը, եւ քանի որ ուշացման շատ դեպքերում թերապեւտիկ բուժումը անզոր է, մենք հարկադրված դիմում ենք վիրաբուժական միջամտությանը: Պետք է մեր հասարակությունը գիտակցի, որ առաջին իսկ գանգատների դեպքում պետք է դիմել բժշկի, հատկապես եթե հիվանդն ունի գանգատներ, որոնք արտահայտվում են սրտխառնոցի, փսխումի տեսքով կամ որովայնի շրջանում ցավի, այրոցների եւ վքնածության զգացման դեպքում, ինչպես նաեւ փորլուծության, փորկապության, աղիների գործելու ժամանակ լորձ, արյուն նկատելու դեպքում: Դրանք նախանշաններ են, որոնք հուշում են, որ պետք է դիմել գաստրոէնտերոլոգի, ով, ամենայն հավանականությամբ, ուղղորդելու է էնդոսկոպիկ հետազոտության. սոնոգրաֆիա, թե՞ էնդոսկոպիա, դա արդեն կորոշվի՝ հիվանդի անամնեստիկ տվյալները հաշվի առնելով: Բայց ամեն դեպքում էնդոսկոպիան առանջնահերթ հետազոտության տարբերակ է՝ հիվանդի աղեստամոքսային տրակտը հետազոտելու համար: Հատկանշական է նաեւ այն, որը 45 տարեկանից հետո հաստ աղու քաղցկեղի առաջացման ռիսկը շատ բարձր է, եւ ցանկալի է տարին մեկ անգամ անցնել հետազոտություն, կատարել կոլոնոսկոպիա: Հիվանդը կարող է անցնել էնդոսկոպիկ հետազոտություն՝ հիմնվելով սեփական գանգատների վրա կամ կանխարգելիչ նպատակներով անցնել հետազոտություն: Եթե հիվանդի տարիքը 45-ից անց է, էնդոսկոպիկ ախտորոշումը պետք է անցկացվի որպես կանխարգելիչ միջոցառում: Շնորհիվ հենց այսպիսի հաճախակի հետազոտությունների՝ ճիշտ ժամանակին՝ վաղ շրջանում, հնարավոր է դառնում հայտնաբերել մարսողական ուղու չարորակ եւ բարորակ գոյացությունները, երբ դեռ հնարավոր է, պահպանելով օրգանը, կատարել ոչ միայն վիրաբուժական, այլեւ շատ ուռուցքների էնդոսկոպիկ հեռացում՝ ընդ որում ապաքինման հավանականությունը, բնականաբար, զգալիորեն ավելի բարձր է, քան բարձիթողի դեպքերի բուժման ժամանակ: Պետք է ուրախությամբ փաստեմ՝ դիմելության մշակույթի առումով հայ հասարակության մեջ փոփոխություն կա: Մարդիկ այսօր ավելի ուշադիր են դարձել իրենց առողջության նկատմամբ եւ, փառք Աստծո, արդի բժշկությունը բավականին մեծ քայլերով առաջ է ընթանում: Մեր ոլորտը նույնպես շատ արագ տեմպերով առաջընթաց է ապրում: Եթե նախկինում հայտնաբերելով խոց միայն վիրահատություն էր ցուցվում, ապա այսօր մեր բժշկությունը հնարավորություն է տալիս խոցը հայտաբերել ավելի վաղ փուլերում եւ բուժել կոնսերվատիվ եղանակներով:
Հելիկոբակտեր պիլորին առաջին անգամ հայտնաբերել են ավստրալիացի գիտնականներ Ռոբին Ուորենը եւ Բարրի Մարշալը, ինչի համար նրանք 2005 թվականին արժանացել են Նոբելյան մրցանակի: «Helicobacter pylori» բակտերիան ճանաչվել է քաղցկեղի առաջացման ռիսկի գործոն, իսկ նրա ժամանակին էռադիկացիան համարվում է ստամոքսի քաղցկեղի կանխարգելման արդյունավետ միջոց: Ելնելով վերը նշվածից՝ ասեմ, որ այս ինֆեկցիայի ախտորոշումը ստամոքսի խոցային հիվանդություններով տառապող հիվանդների մոտ պարտադիր է, որի հայտնաբերումից հետո իրականացվում է հակա-հելիկոբակտերային թերապիա:
-Բժի՛շկ, ըստ Ձեր աշխատանքային փորձի, ո՞ր հիվանդություններն են երիտասարդացում ապրում:
-Նույն խոցային հիվանդությունը երիտասարդացում է ապրում: Բայց, փառք Աստծո, այսօրվա տեխնոլոգիաները հնարավորություն են տալիս հեշտ ու արագ ախտորոշել խնդիրը, եւ դեպքերի մեծամասնությունում կոնսերվատիվ եղանակով հասցնել ցանկալի արդյունքի:
- Բժի՛շկ, Դուք ասոցացիայի անդա՞մ եք:
-Այո՛, ես հայկական գաստրոէնտերոլոգների ասոցացիայի անդամ եմ, կառույց, որը մեզ տալիս է գիտելիքների ընդլայնման հնարավորություններ, շատ հետեւողական է, ունի շատ լավ ղեկավարություն: Համընթաց քայլելով մեր ոլորտի եվրոպական եւ ամերիկյան վերջին նորարարությունների հետ՝ մշտապես մասնակցություն եմ ունենում կազմակերպված կոնֆերանսներին, ծանոթանում բուժման վերջին նորարարական տեխնիկաներին եւ դիագնոստիկ սխեմաններին: Մեր ասոցացիան բժիշկներիս հնարավորություն է տալիս մշտապես ձեռքներս պահել նորարարությունների զարկերակի վրա: Ցավոք սրտի, դեռ էնդոսկոպիստների ասոցացիա Հայաստանում չկա, բայց ես եվրոպական էնդոսկոպիստների ասոցացիայի անդամ եմ, եւ վերջերս Պրահայում մասնակցում էի ասոցացիայի ամենամյա կոնֆերանսին, որտեղ քննարկման առարկա էր ամենավերջին նորարարությունները, ներկայացված էր մեր առջեւ ծառացած խնդիրների լուծման մանրամասները, կատարվում էր փորձի փոխանակում:
Վերջերս Հայաստանում կազմակերպվեց կոնֆերանս Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանում, որտեղ քննարկվեցին մի շարք խնդիրներ: Առաջնահերթություն տրվեց հելիկոբակտեր պիլորիին (Helicobacterpylori), դրա բուժման ճիշտ սխեմային: Ներկայացվեց նաեւ, թե որ փուլերում ինչ մոտեցումներ պետք է ցուցաբերվեն:
- Պարո՛ն Գեւորգյան, Ձեր ընտանիքում կա՞ն բժիշկներ:
- Այո՛, շատ կան բժիշկներ. մայրս, տատիկս, մայրիկիս երկու եղբայրները: Անկեղծ ասած՝ մինչեւ 7-8-րդ դասարանը ես ցանկանում էի իրավաբան դառնալ, բայց մայրս մշտապես ինձ ուղղորդում էր դեպի բժշկություն, երեւի թե հաշվի առնելով իմ բնավորության գծերը, քանի որ ինքս շատ նվիրվող եմ, բոլոր հիվանդներիս նվիրվում եմ անմնացորդ: Բժշկությունն ինձ համար առաջին հերթին կոչում է, հետո միայն` մասնագիտություն:
- Ո՞ւմ եք համարում ձեր ուսուցիչը:
- Իմ կյանքում ծնողներս իմ ուսուցիչն են եղել եւ կան. նրանք մշտապես ինձ ուղղորդել են դեպի լավն ու կատարյալը, օգնել տարբերակել սեւը սպիտակից, իսկ իմ նեղ մասնագիտացման ընտրությունն ավելի որոշակիացավ իմ առողջական խնդրից հետո: Այդ տենդենցը միշտ առկա է եղել բժիշկների մի մասի մոտ, երբ իրենց առողջական խնդրից ելնելով են որեւէ ուղղվածություն ընտրում:
Իմ նեղ մասնագիտացման հիմքը՝ որպես գաստրոէնտերոլոգ, դրվեց իմ օրդինատուրայի ղեկավարը՝ Գագիկ Հակոբյանը, իսկ որպես էնդոսկոպիստ ՌԴ-ի իմ կոլեգան՝ Միխայիլ Մոնախովը:
- Եւ որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հանրությանը:
- Կհորդորեմ, որ հասարակությունը չվախենա բժշկությունից: Եթե ունեք գանգատներ, մի՛ թողեք խնդիրը մեծանա եւ խորանա: Առողջությունը դիմադրում է շատ բաների, բայց հասնում է մի կետի, երբ հանձնվում է, եւ սկսում է հիվանդությունը գլուխ բարձրացնել: Եթե ազգը առողջ լինի, երկրում էլ առողջ մթնոլորտ կլինի:
Ռոզա Մխիթարի Կարապետյան
Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի դժվար ճանապարհն անցնելիս
Բժշկությունը պահանջում է անընդհատ կատարելագործում, նոր շունչ…. Հայաստանում այսօր դիմածնոտային վիրաբուժության վիճակը մասնագետների խոսքերով բարձր դիրքերում է, զարգանում է նկատելիորեն արագ տեմպերով՝թե՛մասնագիտական տեսանկյունից եւ թե՛պատրաստվածության, որն իր մեջ ներառում է նաեւ արտերկրում վերապատրաստվելը: Այդ ակտիվությունը օրեցօր ավելանում է, բայց ինչպես ցանկացած ճյուղ բժշկության մեջ, այնպես էլ դիմածնոտային վիրաբուժությունը կարիք ունի անընդհատ թարմացվելու եւ կատարելագործվելու, այսինքն՝տեղում կանգնել ու սպասել ինչ-որ նորությունների՝չի կարելի, պետք է մշտապես աշխատել՝ նորանոր բարձունքների հասնելու համար:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոնի դիմածնոտային վիրաբույժ ՌՈԶԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց դիմածնոտային վիրաբուժության արդի մակարդակի վերաբերյալ:
-Բժշկուհի, այսօր բժշկությունը զարգանում է մեծ արագությամբ: Արդյոք ձեր կլինիկան հասցնո՞ւմ է քայլել ժամանակին համընթաց:
-Իմ կարծիքով ընդհանուր առմամբ դիմածնոտային վիրաբուժությանմակարդակը Հայաստանում բարձր մակարդակի է, կոնկրետ մեր բաժանմունքի պարագայում գործիքների հագեցվածության խնդիր կա. եթե այդ խնդիրը լուծվեր, կատարյալ կլիներ մեր կողմից իրականացվող բուժօգնության մակարդակը:
-Հիմնականում ի՞նչ գործառույթներեն իրականացվում ձեր բաժանմունքում:
-Մեր բաժանմունքում իրականացվում են դիմածնոտային պրոֆիլի բազմաթիվ վիրահատություններ, աշխատում ենք տարբեր տարիքային խմբերի հետ, բայց մեր հիմնական ուղղվածությունըկապված է մինչեւ 7 տարեկան երեխաների հետ, որոնց մոտ առկա են դիմածնոտային տարատեսակ խնդիրներ՝ տրավմաներ, ուռուցքներ, բնածին արատներ եւ այլ բնույթի խանգարումներ:
- Չնայած Ձեր երիտասարդ տարիքին, ընտրել եք շատ պատասխանատու մասնագիտություն: Ե՞րբ որոշեցիք նման քայլ կատարել:
-Որոշումս կայացրել եմ, երբ դեռ սովորում էի10-րդ դասարանում, մինչ այդ առհասարակ ինձ պատկերացնում էի իրավաբանության բնագավառում, բայց երբ ծանոթացա քույիկիսընտրած մասնագիտությանը, այնինձ շատ հրապուրեց, և ես որոշեցի գնալ նրահետքերով, ինքնըստինքյանքայլերս ուղղորդվեցին դեպի բժշկություն, դեպի դիմածնոտային վիրաբուժության հետաքրքիր աշխարհ:
-Բժշկուհի, հասցնում եք արդյո՞ք աշխատանքը համատեղել վերապատրաստումներին մասնակցելու հետ:
-Բնականաբար պարտավոր ենք հասցնել, քանզի եթե ցանկացած անձ իրեն կատարյալ է համարում, դա իր կողմից կատարած ամենամեծ սխալն է: Բժշկությունն այն բնագավառն է, որը երբեք չի դոփում տեղում, օր-օրի զարգանումէ, ուստի, մենք` բժիշկներս էլ, պետք է համընթաց քայլենք բժշկության նորարությունների հետ:
-Խոսենք դիմածնոտային արատների մասին:
-Առավել հաճախ հանդիպող դիմածնոտային արատները վերինշրթունքի ժողովրդական լեզվով ասած` նապաստակի շրթունք կամ քիմքի ճեղքվածքն է` գայլի երախը, որըկարող է առաջանալ տարբեր պատճառներից, որի առաջացման մեջ կարող է գերակշռել ժառանգականության հակվածությունը, ինչպես նաեւ կենսաբանական որոշակի գործոններ այն անձանց մոտ, ովքեր բնակվում են քիմիական գործարաններին կից տարածքներում, ռադիացիայով հարուստ տեղամասերում են: Ի դեպ, մեր ստատիստիկայով եթե գնահատենք, ապա առավել հաճախ այս արատները հանդիպում են այն դեպքերում, երբ մայրը հղիության առաջին եռամսյակի ընթացքում հիվանդանում է գրիպով:Ես կարող եմ վստահաբար ասել, որ մեր բժշկական կենտրոնում նման խնդրով դիմած երեխաները ստանում են բարձր որակավորմամբ վիրահատություն,հետագայում չունենալով հետվիրահատական բարդություններ:Վիրահատությունից մի քանի տարի անցնրանք կարող են դառնալ հասարակության լիիրավ անդամ:Իհարկե կան ծնողներ, ովքերարատի սկզբնական շրջանում ցանկանում են հրաժարվել երեխայից, որովհետեւ մտածում են, որ հետագայում կարող են բախվել եւ սոցիալ-հոգեբանական, եւ այլ խնդիրների հետ, բայց միանշանակ պետք է հավաստեմ, որ նման խնդիր ունեցող երեխաների առողջացման լուծումը կա:
-Ո՞րն եք համարում Ձեր հաջողության գրավականը:
-Կարծում եմ, իմ հաջողության միակ գրավականը միանշանակ իմ նվիրվածությունն է իմ սիրած աշխատանքին, սերը եւ աշխատասիրությունը. ես շատ շնորհակալ եմ իմ ներկայիս աշխատանքային փորձի համար, որի հիմքերը դրեցին իմ ուսուցիչները, հանձինս մեր բաժանմունքի ղեկավար` պարոն Ավագյանի եւմեր բաժանմունքի ավագ կոլեգաների, որոնցից շատ շնորհակալ եմ: Միաժամանակ ինձ համար ուսուցիչ եմ համարում իմ ղեկավարինեւ երբեք չեմ խուսափել ասել, որ եսայս հիվանդանոց եմ եկել, այսպես ասած,սկզբնական մակարդակով,եւայս ամենին հասել եմ նրանց շնորհիվ, որոնք,փառք Աստծո,ամեն հարցում,ամեն խնդրի դեպքում իմ թիկունքին կանգնած են եղել,քանի որ նրանց օգնությամբ ոչ միայն նեղ մասնագիտացում եմ ստացել, այլև գիտելիքներ եմ ձեռք բերելբժշկության այլ ուղղություններից:
-Բժշկուհի, ի՞նչ կասեք դիմելիության կուլտուրայի մասին:
-Մենք մեր ամենօրյա աշխատանքի ընթացքում շփվումենք տարբեր տիպի մարդկանց հետ, որոնք գտնվում են սոցիալական տարբեր աստիճաններում, եւ յուրաքանչյուրին յուրովի մոտեցում ենք ցուցաբերում:Կցանկանամ, որ մեր երկրում բարձրանաբժիշկների պաշտպանվածության մակարդակը, քանի որ հանդիպում ենք շատ դեպքերի, երբ մեզ դիմում են արդեն բարձիթողի վիճակներում, երբ ինչքան էլ որ ուժեր ներդնենք պրոֆեսիոնալ ամենաբարձր մակարդակով, միեւնույն է, լիրաժեք առողջացում չենք կարող ապահովել: Երբեմն ծնողներն այդ փաստը չգիտակցելով` չարանում են բժշկի հանդեպ, մտածելով, թե բժիշկը չէրցանկանում փրկել իրենց երեխայինտվյալ խնդրի առկայության դեպքում:
-Որպես կանխարգելիչ միջոցներ՝ ի՞նչ կառաջարկեք:
-Ցանկացած խնդրի առաջին իսկ նշաններին բախվելու դեպքումչպետք է զբաղվել ինքնաբուժությամբ, որովհետեւ իրականում շատ հաճախ ենք հանդիպում արդեն նման բարդացած իրավիճակներում հայտնված հիվանդների, ովքեր թե ծնողների եւ թե շրջապատի մադկանց անհիմն խորհուրդների արդյունքում հայտնվում են բարձիթողի վիճակներում: Խորհուրդս է՝ առաջինիսկ նշանների դեպքում դիմել համապատասխան բժշկի օգնությանը, որպեսզի թե հետագա բուժումը, եւ թե արդյունքներն ավելի դրական լինեն:
-Որպես վերջաբան՝ Ձեր մաղթանքը մեր հասարակությանը:
-Առաջին հերթին մեր հասարակությանը կմաղթեմքաջառողջություն, եւ հավատ. ցանկացած խնդրի առկայության դեպքում մեծ հավատով տոգորված լինենթե իրենց սեփական ուժերի, թե բուժող բժշկի հանդեպ, քանզի ցանկացած հիվանդության դեպքում առողջացման միակ գրավականը հավատն է դեպի իրենց բուժող բժիշկը: Ցանկացած բժիշկ իր հիվանդին երբեք միայնակ չի թողնի այդ դժվարին ճանապարհն անցնելիս: Շատ կցանկանայի, որ մեր հասարակությունը ավելի ուշադիր լինի իր առողջության նկատմամբ եւ տարվա կտրվածքով գոնե մեկ անգամ անցնի պրոֆիլակտիկ հետազոտություն։ Ժամանակին հետազոտվելը թույլ կտա խուսափել հիվանդությունների հետագա բարդություններից, քանի որ ճշգրիտ եւ ժամանակին արված ախտորոշումը արդյունավետ բուժման գրավականն է։
Անյուտա Օհանյան
Աշխատանքային փորձ
2000 թ. – այսօր բժիշկ-սոնոգրաֆիստ, <<Էրեբունի>> բժշկական կետրոն 2014 թ. – այսօր բժիշկ-սոնոգրաֆիստ, <<Նաիրի>>բժշկական կետրոն (համատեղությամբ)
1993- 1994 թթ. ք. Կապանի շրջանային կենտրոնական հիվանդանոց 1994-1998թթ. Կոտայքի մարզի շրջանաին պոլիկլինիկա
1998-2000թթ. Սյունիքի մարզի ք. Քաջարանի քաղաքային հիվանդանոց
1992-1993թթ. Երևանի << Էրեբունի>> բժշկական կենտրոնոմ մասնագիտացել է ինտերնատուրայում ընդհանուր պրակտիկայի բժիշկ
Կրթություն
1986 – 1992 թթ. Մ. Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարան Բուժական գործ մասնագիտությամբ
1998թ. Ուլտրաձայնային մասնագիտությամբ դասընթաց Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ (6 ամիս)
1999թ. Ուլտրաձայնային սկանավորում եւ գինեկոլոգիա մասնագիտությամբ դասընթաց Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ (1.5 ամիս)
2000թ. Անոթային դոպլեր մասնագիտությամբ դասընթաց Ս. Խ. Ավդալբեկյանի անվան Առողջապահության ազգային ինստիտուտ (4 շաբաթ)
2009թ. - Կատարելագործում` <<Գերձայնային ախտորոշման ժամանակակից հարցերը>> (2 շաբաթ)
2015թ. Մոսկվա, ՌԴ դասընթաց << Կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղի ուլտրաձայնային ախտորոշում >> թեմայով, Մ. Բլոխինի անվան ինստիտուտ (3 շաբաթ)
2016թ. դասընթաց «Անոթային Ուլտրաձայնային հետազոտություն» թեմայով (7 շաբաթ)
2004- 2007թթ. <<ՄՅՈՒԴ>> իրավաբանական ինստիտուտ (Իրավագիտություն)
Գիտաժողովներ և կոնֆերանսներ Մայիս 3-4
2006թ. Երևան - Հայաստանում Ռադիոլոգների 1-ին կոնֆերանս Սեպտեմբեր 19-20,
2009թ. - <<Ճառագայթային ախտարաշման գործնական հարցեր>> 2-րդ միջազգային գիտաժողով 2011, հուլիս, Երևան «Samsung-Madison» ընկերության կողմից ներկայացված ուլտրաձայնային ախտորոշման տեխնիկայի հեռանկարային զարգացման ուղղությունները Մարտի 17 – Ապրիլի 6
2016թ. Գուանջու, Չինաստան - Առողջապահության կառավարման սեմինար` կազմակերպված Հայաստանի համար Պատվոգրեր
2006թ. Պարգևատրվել է ՀՀ առողջապահության նախարարության կողմից մասնագիտական բազմամյա ծառայության, աշխատանքային գնահատելի հաջողությունների համար և կանանց տոնի կապակցութամբ
:Լեզուների իմացություն Հայերեն – մայրենի լեզու Ռուսերեն – գերազանց Անգլերեն – լավ Գերմաներեն – լավ
Հասմիկ Դավթյան
Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ
Հայաստանում մահացության գլխավոր պատճառներից մեկը՝ քաղցկեղ հիվանդությունն է: Բավականին եւ էականորեն աճել է քաղցկեղ ունեցողների թիվը` հայ հասարակությանն ու պետությանը կանգնեցնելով տնտեսական նոր մարտահրավերների առջեւ: Նման իրավիճակի պատճառը, թերեւս, ուշ ախտորոշումն է: Հայաստանում քաղցկեղի կառուցվածքը եւ ռիսկի գործոնները ցույց են տալիս, որ նախ` ազգային կարողությունները բավարար չեն քաղցկեղը կանխարգելելու եւ վերահսկելու առումով, երկրորդ` առկա է տեղեկացվածության պակաս հասարակության շրջանում մահվան ամենամեծ պատճառներից մեկի եւ դրա ռիսկի գործոնների վերաբերյալ:
Հայաստանում քաղցկեղից մահացության եւ հիվանդացության ցուցանիշը շարունակում է վերելք ապրել. առավել շատ են կրծքագեղձի քաղցկեղի դեպքերը: Ոլորտի մասնագետները դա կապում են հիվանդության վաղ շրջանում հայտնաբերման ցածր ցուցանիշների հետ: Քաղցկեղն այլեւս դատավճիռ չէ. այս կարգախոսով առողջապահության ոլորտի մասնագետները կոչ են անում ժամանակ գտնել՝ տարեկան գոնե մեկ անգամ հետազոտում անցնելու համար:
Քաղցկեղի հստակ պատճառները դեռեւս անհայտ են, սակայն կան գործոններ եւ վիճակներ, որոնք մեծացնում են հիվանդանալու հավանականությունն ապագայում: Կրծքագեղձի քաղցկեղի ռիսկը տարիքի հետ մեծանում է: 40 տարեկանից հետո կանայք յուրաքանչյուր տարի պետք է անցնեն մամոգրաֆիկ հետազոտություն:
Կրծքագեղձի քաղցկեղից մահացության դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում ցածր եւ միջին եկամուտ ունեցող երկրներին, որտեղ կանանց մեծ մասն ախտորոշվում է հիվանդության ուշ փուլերում` կանանց վատ իրազեկվածության պատճառով: Հայաստանում դիտվում է կրծքագեղձի քաղցկեղի նոր դեպքերի ցուցանիշի աճ: Քաղցկեղի վաղ հայտնաբերման մասին գիտությունը որեւէ ստույգ երաշխիք չունի, սակայն հստակ է, որ կանոնավոր ստուգումները կարող են դրական արդյունք արձանագրել, գոյացությունը հայտնաբերել վաղ փուլում եւ բուժել: Պարբերաբար այցելությունները բժշկին հնարավորություն է տալիս վաղ փուլում հայտնաբերել կրծքագեղձի ցանկացած նորագոյացություն` բուժման մեջ հաճախ հասնելով դրական արդյունքի` վերջնական ապաքինման: Այս թեմայի շուրջ http://bestgroup.am/ կայքի զրույցը ծավալվեց ԵՊԲՀ Ճառագայթային ախտորոշման ամբիոնի դոցենտ, բժշկական գիտությունների թեկնածու, Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի բժիշկ-մամոգրաֆիստ, մամոգրաֆիայի բաժանմունքի ղեկավար ՀԱՍՄԻԿ ԴԱՎԹՅԱՆԻ հետ, բժշկուհի, ով ունի բավականին պատկառելի ավանդ եւ ներդրում մեր բժշկագիտության զարգացման մեջ:
<<Ասեմ, որ բավականին փոքր տարիքում որոշեցի բժիշկ դառնալ, իսկ ինստիտուտում ուսանելու վերջին տարիներին վերջնական որոշում կայացրի` դառնալ ռենտգենոլոգ, իսկ երբ արդեն սկսեց զարգանալ մամոգրաֆիան, դա 22 տարի առաջ էր, որոշեցի նեղ մասնագիտացումս ուղղորդել դեպի մամոգրաֆիան` դառնալով բժիշկ-մամոգրաֆիստ: Մամոգրաֆիան առաջատար դեր ունի կրծքի հիվանդությունների ախտորոշման գործում: 2011թվականից սկսած՝ բեկումնային էր մամոգրաֆիկ հետազոտությունների առումով, քանի որ մամոգրաֆիան կատարվում էր տոմոսինթեզով /շերտերով/, այն մեծ հնարավորություններ տվեց, որ ավելի ճշգրիտ պատկերներ ստանանք: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում իրականացվում է կրծքագեղձի հետազոտություն՝ նոր՝ թվային մամոգրաֆիայով եւ տոմոսինթեզով՝ HOLOGIC Selenia Dimensions, Digital mammography system, Digital Tomosynthesis system։ Թվային մամոգրաֆիայի հիմնական առավելությունն այն է, որ ճառագայթման չափաբաժինը նվազագույնի է հասցվում, իսկ հետազոտության արդյունքներն ավելի հավաստի են լինում։ Տոմոսինթեզով թվային մամոգրաֆիայի հետազոտության առանձնահատկություններն են փոքր ուռուցքների հայտնաբերումը, գոյացությունների եզրերի, չափի, տեղակայման ավելի ստույգ որոշումը, ինչպես նաեւ քաղցկեղի բազմաօջախային աճի դեպքում բոլոր ուռուցքների հայտնաբերումը: Թվային մամոգրաֆիայի շնորհիվ մեծացել է հետազոտությունների արագությունը, ռենտգեն պատկերները ստացվում են համակարգչի էկրանին, կրճատվել է հետազոտության ժամանակը, հեշտացել կրծքագեղձի ռենտգեն պատկերների պահպանումը։ Այս մեթոդի եւս մեկ կարեւոր առավելությունն է ավելորդ բիոպսիաների կրճատումը։ Փոքր, չշոշափվող նորագոյացությունների հայտնաբերման դեպքում թվային մամոգրաֆիան թույլ է տալիս ասեղային ուղեցուցային տեղայնացում կատարել. կրծքագեղձի կասկածելի օջախի մեջ մտցվում է շատ բարակ ասեղ` լարով, ու այդ լարով վիրաբույժը վիրահատության ժամանակ գտնում է ուռուցքը։ Վիրաբույժը հեռացնում է կրծքագեղձի ամբողջ կասկածելի օջախը, որը նորից ուղարկվում է մամոգրաֆիստին` նախավիրահատական նկարների հետ համեմատության համար, որից հետո նյութն ուղարկվում է լաբորատորիա՝ հետազոտության։ Ասեմ, որ մամոգրաֆիան չի կարող տալ վերջնական 100 տոկոսանոց արդյունք, որի միջոցով կարողանանք պատկերացում կազմել չափի, տեղակայման, կառուցվածքի, բնույթի մասին: Ոչ բոլոր դեպքերում է, որ կարողանում ենք տեսնել ուռուցքը չարորակ է, թե բարորակ: 95 տոկոսի դեպքում տեսնում ենք, որ գոյացությունը չարորակի տպավորություն է թողնում, իսկ 5 տոկոսի դեպքում` բարորակի, որն էլ հետագայում ճշտվում է բիոպսիայի միջոցով: Արդյունքի ճշգրտության համար պետք է թիմային աշխատանք իրականացվի: Հասարակության մեջ շատ թյուր կարծիք կա, որ մամոգրաֆիան տալիս է 100 տոկոսանոց պատկերը, իրականում կարող են լինել դեպքեր, երբ կարող է լինել 100 տոկոսանոց արդյունք, բայց ոչ բոլոր դեպքերում. այն իրականում կախված չէ մասնագետից, ուղղակի կարող են լինել տարատեսակ եւ կասկածելի բնույթի օջախներ, այդ դեպքում պետք է կատարվի բիոպսիա, որից հետո նոր ստույգ պատկերը կստանանք: Մեր բժշկական կենտրոնում առկա տեխնիկան մեզ թույլ է տալիս գնահատել կրծքագեղձի իրական վիճակը: Ասեմ, որ բավականին շատացել են եւ երիտասարդացել կրծագեղձի հիվանդությունները: Ի գիտություն բոլորին` ասեմ, որ մամոգրաֆիան առողջ կանանց հետազոտություն է։ Պարտադիր չէ, որ կինը բողոքներ ունենա, գոյացություններ շոշափի, որ գնա մամոգրաֆիայի։ Միակ ցուցումն այստեղ տարիքն է, 25 տարեկանից սկսած հանդիպում են կրծքագեղձի քաղցկեղով տառապողներ, ինչը կարող է կապված լինել սթրեսների, վատ ապրելակերպի, ինչպես նաեւ բջջային հեռախոսների ճառագայթման հետ: Կրծքագեղձի վաղ ախտորոշման համար պետք է իրականացվեն սկրինինգային միջոցառումներ: 40 տարեկանից բարձր տարիքում կատարվում է մամոգրաֆա, իսկ մինչեւ 40-ը` սոնոգրաֆիա: Ռենտգեն մամոգրաֆիան առաջնային հետազոտման միջոց է, որին զուգակցում ենք սոնոգրաֆիան, որովհետեւ գոյացություններ կան, երբ կրծքագեղձերի մամոգրաֆիան չի տալիս հստակ պատկերը, գոյացությունների եզրերը, կառուցվածքը, չափերը. սոնոգրաֆիան այդ դեպքերում ցուցված է: Կրծքագեղձի ախտորոշման համար մեծ նշանակություն ունի նաեւ մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիան: Լինում են դեպքեր, երբ կինը գալիս է համակարգչային շերտագրում հետազոտություն անցած. համակարգչային շերտագրում հետազոտությունը կրծքագեղձի համար չի արվում, կրծքագեղձի համար մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա է արվում, սոնոգրաֆիա, մամոգրաֆիա: Ինձ համար շատ ցավալի փաստ է, որ թերեւս կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիայի լուրջ մասնագետ դեռեւս չկա: Մեր երկրում կա 4 կլինիկա, որտեղ իրականացնում են կրծքի մագնիսա-ռեզոնանսային տոմոգրաֆիա, բայց դրանց արդյունքներն ինձ չեն գոհացնում: Իրականում մեր հասարակությունը պետք է գիտակցի, որ առաջնային օղակներում էլ կան լավ մասնագետներ, ժամանակին իրենց էլ դիմեն: Ասեմ, որ բավականին մեծացել է սոցիալական փաթեթով դիմողների թիվը, ուրախալի փաստ է, որ գոյություն ունի մեխանիզմ, երբ սոցփաթեթի շահառուները շատ պարտաճանաչ այցելում են տարին մեկ կամ 6 ամիսը մեկ և դիմում հերթական հետազոտության, որից հետո բժիշկները ուղղորդում են ավելի մանրակրկիտ հետազոտությունների: Ցավոք սրտի, դիմելիության կուլտուրան միջին մակարդակի վրա է մեր երկրում, ինձ թվում է հիմնական խնդիրը միայն հասարակության վատ ֆինանսական պայմաններն են: Իսկ որպես վերջաբան՝ կհորդորեմ մեր հասարակությանը, որ ավելի զգոն լինեն կրծքագեղձի առողջության նկատմամբ: Հարկավոր է տարին մեկ անգամ անցնել պարտադիր հետազոտություն: Եթե կա ինչ-որ խնդիր, ուրեմն օրգանիզմը ահազանգ է տալիս, և այդ ահազանգը չպետք է անտեսել: Եղեք առողջ, սիրեցեք ինքներդ ձեզ>>:
ՍՈՆԱ ՍԵՐԳԵՅԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ԻՄՈՒՆՈԼՈԳ -ԱԼԵՐԳՈԼՈԳ, բ.գ.թ., դոցենտ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019 թ.- <<Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ>> կլինիկական իմունոլոգիայի և ալերգոլոգիայի կլինիկա
2012 թ. - Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ դասախոսների որակավորման բարձրացման բաժնի պետի տեղակալ՝ առաջատար մասնագետ
2003 թ. - Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնի դոցենտ
2003-2011թթ- Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ <<Հերացի>> թիվ1 հիվանդանոցային համալիրի կլինիկական իմունոլոգիա և ալերգոլոգիա կլինիկայի հերթապահ բժիշկ
2001-2012թթ. - Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի գիտական քարտուղար
2006-2008 թ.- Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ ընդհանուր բժշկության ֆակուլտետի փոխդեկան
1997-2003 թ. - Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնի ասիստենտ
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՈՒՄ
2003թ- ՀՀ ԲՈՀ-ի կողմից շնորհված դոցենտի գիտական կոչում <<բժշկագիտություն>> մասնագիտությամբ
1998թ- թեկնածուական ատենախոսության պաշտպանություն՝<< ներքին հիվանդություններ(ալերգոլոգիա և իմունոլոգիա)>> մասնագիտությամբ, <<Մարդու լիմֆոցիտներում Ca 2+- ից անկախ և Ca 2+- ից կախյալ K +/H + փոխանակումը նորմայում և ուռուցքային աճի ժամանակ>>
1994-1997թթ.- Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիա և իմունոլոգիա ամբիոնի ասպիրանտ
1988-1994թթ.- Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ բուժական ֆակուլտետի՝գերազանցության դիպլոմ
2016թ. – ,,Basic level of Molecular Allergy Diagnostic,, - Վիեննայի բժշկական համալսարան և INUNIMAI : Մոլեկուլյար ալերգոլոգիայի 1-ին միջազգային դպրոց
2015թ. – ,,Practical and Lecture Course: Prospective in Autoinflammation,,
2015թ.-,,International satellite Symposium on Medical Genetic,,
2013թ- ,,International Masterclass in Caucasus Region,,, Թբիլիսի, Վրաստան
2012թ.-V World Asthma and SOPD Forum and the XVII International Congress on Rehabilitation in Medicine and Immunorehabilitation-Նյու-Յորք, ԱՄՆ 2004թ.- ,,Ալերգոլոգիա և իմունոլոգիա,, որակավորման բարձրացում, Պավլովի անվ. թիվ 1Պետական Բժշկական համալսարան, Սանկտ-Պետերբուրգ, ՌԴ
ՊԱՐԳԵՎԱՏՐՈՒՄՆԵՐ
2010թ. - Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ <<Ոսկե մեդալ>>
2005թ.- Մ.Հերացու անվ.ԵՊԲՀ <<Արծաթե մեդալ>>
Տասնյակից ավել գիտական հոդվածների և թեզիսների հեղինակ միջազգային և տեղական մամուլում, ուսումնամեթոդական 1ձեռնարկի հեղինակ և մի քանիսի համահեղինակ կլինիկական ալերգոլոգիայի և իմունոլոգիայի ոլորտում:
Ամուսնացած է , ունի դուստր:
Չիվչյան Մարինե Ալեքսեյի
Սիրտ-անոթային հիվանդությունները ուռուցքաբանական հիվանդների մոտ
21-րդ դարի համաճարակ հանդիսացող հիվանդությունը` քաղցկեղը, մշտապես հաղթարշավի մեջ է՝ ընգրկելով մի շարք օրգան-համակարգեր, որոնց թվում է նաեւ սիրտ-անոթային համակարգը: Օր-օրի նկատվում են հիվանդությունների աճ եւ մահացության բարձր ցուցանիշներ, ընդ որում՝դրանց մեծ մասը հայտնաբերվում են արդեն հիվանդության զարգացման վերջին փուլերում, քանի որ հիվանդները բավականին բարդացվածվիճակներում են դիմում բժշկին:
Այսօր ուռուցքաբանությունը համարվում է ժամանակակից բժշկության ամենաբարդ եւ պահանջված ուղղություններից մեկը: Յուրաքանչյուր օրգան-համակարգ ունի հիվանդությունների կանխարգելման իր գործելակարգը: Մի շարք հիվանդություններ ընթանում են առանց որեւէ կլինիկական նախանշանի, իսկ երբ գալիս է ախտորոշման պահը, անհրաժեշտ է առավելագույն ճշգրտություն: Ուռուցքային հիվանդությունների ազդեցությունը սրտի վրա բավականին խնդրահարույց իրավիճակ է, որի համար պետք է ջանքեր չխնայել` բարեհաջող ելք գտնելու: Բժշկի մասնագիտությունն ինքնին պահանջում է ջանքերի եւ ուշադրության առավելագույն կենտրոնացում, քանի որ գործ ունես մարդկային կյանքեր փրկելու պատվավոր առաքելության հետ:
http://bestgroup.am/ կայքի զրուցակիցն է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի սրտաբան-էխոկարդիոգրաֆիստ ՄԱՐԻՆԵ ՉԻՎՉՅԱՆԸ, ում հետ զրույցը ծավալվեց` <<Սիրտ-անոթային հիվանդությունները ուռուցքաբանական հիվանդների մոտ, նման հիվանդների վարման մարտավարությունն ու ասպեկտները>>թեմայի շրջանակներում: Բժշկուհու խոսքերով. <<Ներկայումս ամբողջ աշխարհում ուռուցքաբանական հիվանդություններից մահացության պատճառների կեսը պայմանավորված են ուղեկցող սիրտ-անոթային հիվանդություններով: Մարտահրավերները, որոնց հետ առնչվում է ուռուցքաբանության ոլորտում աշխատող սրտաբանը, կարելի է բաժանել մի քանի խմբերի՝
- Նախկինում սիրտ-անոթային հիվանդություններով տառապող հիվանդների վարման մոտեցման մշակում,
- Քիմիա եւ ճառագայթային թերապիայի կարդիոտոքսիկության պրոֆիլակտիկան, ախտորոշումը եւ բուժումը,
- Բուժման ընթացքում սիրտ-անոթային բարդությունների պրոֆիլակտիկան:
Վերջին տարիների ընթացքում, շնորհիվ ՈւԱԿ-ի ադմինիստրացիայի եւ բուժող բժիշկների համատեղ ջանքերի, կատարվել են հսկայական փոփոխություններ ուռուցքներով հիվանդների հիվանդությունն ախտորոշելու եւ բուժումը վարելու մեջ: Գրեթե բոլոր հիվանդները քիմիա-ճառագայթային բուժումից առաջանցնում են համալիր ախտորոշում, որի մեջ պարտադիր ընդգրկվում են ԷՍԳ եւ էխոսրտագրությունը, ստորին վերջույթների անոթների դուպլեքս հետազոտությունը եւ այլն: Միայն դրանից հետո է որոշվում բուժման անհատական սխեման:
Ներկայումս օգտագործվող քիմիաթերապիայի պրեպարատներն ունեն կարդիոտոքսիկ ազդեցություն, որոշների մոտ ավելի արտահայտված, մյուսների մոտ` առավել քիչ: Առավելագույն կարդիոտոքսիկ ազդեցությունն ունենան տրացիկլինային պրեպարատները՝Դոքսորուբիցինը, Էպիրուբիցինը: Նշված խումբն ամբողջ աշխարհում պոլիքիմիաթերապիայի սխեմաների առաջին ընտրության խումբն է, սակայն եթե հետազոտությունների ընթացքում հայտնաբերվում են սիրտ-անոթային համակարգի ախտահարումներ, հնարավորինս փորձ է արվում խուսափել այս դեղորայքային խմբից:
Այդիսկ պատճառով հիմնական հիվանդության բուժման ընթացքում առաջանում են սիրտ-անոթային համակարգի բարդություններ, ընդհուպ մինչեւ ծանր սրտային անբավարարություն` նույնիսկ մահվան ելքով: Այդ բարդությունների կանխարգելումը եւ բուժումը բարդ կլինիկական խնդիրներ են: Այդ ամենում մեծ դեր ունի ուռուցքաբանի եւ սրտաբանի սերտ համագործակցությունը: Քիմիա-ճառագայթային թերապիա ստացող հիվանդներին անհրաժեշտ է երկարատեւ դինամիկ հսկողություն սիրտ-անոթային բարդությունների հնարավորինս վաղ ախտորոշման նպատակով: Հիվանդների կյանքի տեւողության աճի հետ զուգահեռ ավելանում են նաեւ հակաուռուցքային բուժման ուշացած բարդությունների հայտնաբերումը:
Վերջին տարիներին քրոնիկ սրտային անբավարարության պատճառներից են, բացի հիմնական հիվանդությունների ցանկից՝ սրտի իշեմիկ հիվանդություն, զարկերակային հիպերտենզիա, կարդիոմիոպաթիաներ եւ այլն, նաեւ ճառագայթումը եւ քիմիաթերապիան: Բարդությունները, որոնք հաճախակի դիտվում են հակաուռուցքային թերապիայից հետո, սրտի ռիթմի տարբեր խանգառումներն են, QT- ինտերվալի երկարացումը, արտամղման ֆրակցիայի իջեցումը, սուրմիոկարդիտը, պերիկարդիտը, սրտամկանի սուր ինֆարկտը եւ այլն:
Շնորհիվ հիմնական բուժող բժիշկների, դիագնոստների, անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգների եւ սրտաբանների սերտ համագործակցության, հաջողվել է զգալիորեն բարելավել հնարավոր բարդությունների կանխարգելումը, վաղ ախտորոշումը եւ լիարժեք բուժման կազմակերպումը, ինչը իր հերթին դրական է անդրադարձել կյանքի որակի եւ տեւողության վրա>>:
Այվազյան Լիլիթ Գրիշայի
բժիշկ- ռադիոլոգ (ռենտգեն, մամոգրաֆիա)
Ռենտգենոգրամաների, ֆլյուորոգրամաների և մամոգրամաների վերծանում, ռենտգենոսկոպիա, աշխատանք նորագույն ռենտգեն-ապարատների հետ (թվային և անալոգային), աշխատանք՝ համակարգչի հետ (համացանց), առցանց վերծանում
Կրթություն՝
1985-1993 թթ. ք. Կիրովականի N-11 միջնակարգ դպրոց
1993-1995 թթ. Կրասնոդարի շրջան, ք. Կրիմսկ, N-6 միջնակարգ դպրոց
1995-1998 թթ. ք. Վանաձորի Պետական բժշկական ուսումնարան,
մանկաբարձի մասնագիտությամբ (գերազանցության դիպլոմ)
1998-2004 թթ. Երևանի պետական բժշկական համալսարան
2004-2006 թթ. ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան «Հայաստանի Հանրապետության Առողջապահության ազգային ինստիտուտ»: Կլինիկական օրդինատուրա՝ ընդհանուր ռադիոլոգիա մասնագիտությամբ:
Մասնագիտական գործունեություն
2006-2012 թթ.- ք. Վանաձորի թ. 2 հիվանդանոց, ռենտգեն բաժանմունքի բաժնի վարիչ
2009-2011 թթ.- Լոռու մարզի գլխավոր ռենտգենոլոգ
2006-2012 թթ.- Համատեղությամբ բժիշկ ռենտգենոլոգ ք. Վանաձորի թ. 3 պոլիկլինիկայում և Լոռու մարզի ք. Վանաձորի հակատուբերկուլոզային դիսպանսերում:
2012-2016 թթ. բժիշկ ռադիոլոգ «Երևան» ԲԿ-ում
2014-2016 թթ. ռենտգեն բաժանմունքի վարիչ «Երևան» ԲԿ-ում
2006-2018 թթ. բազմաթիվ շնորհակալական գովասանագրեր և վկայականներ
2011 թ. Լոռու մարզի մարզպետի կողմից լավագույն բժիշկ ռենտգենոլոգի կոչում
2015-ից մինչև օրս բժիշկ ռադիոլոգ «Նորմեդ» ԲԿ-ում
2016-ից մինչև օրս Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի անդամ
2017-ից մինչև օրս բժիշկ ռադիոլոգ Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոն
Կատարելագործում
2007 թ. Կատարելագործման սեմինարներ «Ռենտգենոլոգիայի արդի հարցերը» ռենտգենոլոգների և ճառագայթային դիագնոստների համար, ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան «Հայաստանի Հանրապետության առողջապահության ազգային ինստիտուտ»
2010 թ. «Ճառագայթային անվտանգություն» թեմայով սեմինար, Հայպետատոմ հսկողություն, ԱՄՆ ատոմային կարգավորման հանձնաժողով, միջազգային ատոմային էներգիայի գործակալություն
ESR/ESOR կատարելագործման սեմինար, Պրահա
ESR Եվրոպական կոնֆերանս, Վիենա
2014 թ. Երևան Մամոգրաֆիա Հայ-Ամերիկյան ԲԿ-ում
2014 թ. Մ Հերացու անվան ԵՊԲՀ, Ճառագայթային դիագնոստիկայի մեթոդների համեմատական բնորոշում
2016 թ. Epilepsy days in Armenia, International conference, Yerevan, Armenia
2017/05/19-21 Ռադիոգրաֆիա, Երևան
2017թ. Միջազգային սեմինար Հայաստան-Լատվիա «Մելանոմայի և վիրոթերապիայի արդի խնդիրները»
2018 թ. Ռադիոգրաֆիա, Երևան
ՀԱՎԱՍՏԱԳՐԵՐ
- Ատոմային էներգիայի բնագավառոմ անվտանգության ապահովման տեսակետից կարևոր պաշտոններ զբաղեցնող ֆիզիկական անձանց որակավորման քննություն
Ռոզա Մխիթարի Կարապետյան
Կրթություն`
2014– 2012թթ.Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Կլինիկական օրդինատուրա
2012 – 2006թթ.Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան
Բժիշկ-ստոմատոլոգ
1996թ. - 2006 ք.Թալինի թիվ մեկ միջնակարգ դպրոց
1997թթ.-2003 ք.Թալինի երաժշտական դպրոց
Աշխատանքային
Փորձ`
2014թ. – առ այսօր Դիմածնոտային վիրաբույժ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ
Կոնֆերանսներ`
2018թ. Մանկական ստոմատոլոգիայի արդի խնդիրները
2018թ. Մանկական վիրաբուժության և նյարդավիրաբուժության միջազգային կոնֆերանս
2016թ. «Օստեոպորոզի կլինիկական դեպքերի կառավարում»
Լեզուների
Իմացություն` հայոց լեզու (գերազանց), անգլերեն (լավ), ռուսաց լեզու (լավ)
Համակարգչի
Իմացություն Microsoft Windows XP, Vista, MS Office (Word, Excel,
Access, PowerPoint,Outlook), Internet, 1C
Նախասիրություն` ընթերցանություն, երաժշտություն, ֆուտբոլ