Երևանի հ.121 հիմնական դպրոցը, որը գտնվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի գողտրիկ մի անկյունում` Տիչինայի 2-րդ նրբանցքում, հիմնադրվել է 1961թ. `որպես հայկական միջնակարգ դպրոց։ Դպրոցի հիմնադիր տնօրեն է եղել Գրիգոր Սահակյանը։ 1979թ-ից մինչև 1990թ.գործել է որպես ռուսականդպրոց,իսկ 1990թ-ին դարձել է հայկական։ 1994 թ.-ից դպրոցը պատվով է կրում սփյուռքահայ գրող, մանկավարժ, հրապարակախոս Էդուարդ Բոյաջյանի անունը, որի կարգախոսն է եղել. <<Հող` եւ մարդիկ.հող` եւ հոգի.հող` եւ ամէ'ն բան…>>։ Դպրոցը հիմնադրման օրից աչքի է ընկել իր հմուտ մանկավարժներով և շրջանավարտներով, որոնք հետագայում դարձել են ճանաչված մասնագետներ գիտության և տնտեսության տարբեր ոլորտներում։