Hertz Ամերիկյան ընկերությունը հանդիսանում է համաշխարհային ճանաչում ունեցող առաջատար ընկերություն ավտովարձույթի ոլորտում և ունի 8800 ներկայացուցչություններ աշխարհի 145 երկրներում: Ընկերությունը հիմնադրվել է Նյու Ջերսի նահանգի Պարկ Ռիդջ քաղաքում:
Hertz – ի պատմությունը սկսվել է 1918թ –ին Չիկագոյում, երբ Ջեկոբս Վոլտերը, գնելով տասնյակ օգտագործված << Ford >> մակնիշի մեքենաներ, առաջին անգամ առաջարկեց ավտովարձույթը բոլոր ցանկացողներին: Ամերիկացիները շատ արագ ընտելացան նոր ծառայությանը: 1923թ-ին Ջոհն Հերցը, գնելով ընկերությունը, նրան տվեց Hertz Drive – Ur – Self անվանումը և իր հայտնի դեղին և սև գույները: Տարիների ընթացքում կատարելագործելով և ընդլայնելով մատակարարվող ծառայությունների ցանկը` Hertz – ն այսօր դարձել է ոչ միայն ճանապարհորդողների անփոխարինելի ընկերն ամբողջ աշխարհում, այլև վստահելի գործընկեր գործարար ոլորտում:
2000թ-ին <<Տրևելեքս >> ՍՊԸ-ն հանդես եկավ որպես Hertz-ի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում:
Եթե տարիներ առաջ ավտովարձույթը դժվարամատչելի էր ցանկացողների համար, ապա այսօր Hertz – ի թիմը մշակել է առաջարկների մի ամբողջ փաթեթ, որը Ձեզ հնարավորություն կտա վայելելու Ձեր հանգիստը Հայաստանում: