«ՋՈՍ» ՌԵՍՏՈՐԱՆԱՅԻՆ ՀԱՄԱԼԻՐ

  • Տնօրեն: Վահրամ Քոչարյան
  • Հասցե: ՀՀ, ք. Երևան Խանջյան փող., 20 շենք
  • Հեռ․: ադմինիստրացիա (13:00-23:00)` +374-10-540020 • մարկետինգի բաժին` +374-91-540020 (բջջ.) • խոհարարության ուսուցման կենտրոն` +374-95-488031 (բջջ.)
  • Աշխ․ ժամեր: Երկուշաբթի-Կիրակի (11:30-01:30)

Ջոս ռեստորանային համալիրը, ինչպես միշտ, իր հյուրընկալ դռներն է բացում՝ առաջարկելով լիարժեք ժամանցի բոլոր պայմանները:

Էլվիս սրճարանում կարող եք վայելել ախորժելի ուտեստներ, որոնք, սկսած հացից, պատրաստվում են հենց տեղում: Այն հատկապես աչքի է ընկնում իր գնային ճկուն քաղաքականությամբ, ակցիաներով, իսկ մեծաքանակ պատվերների դեպքում մշտապես գործում են զեղչեր: Այս սրճարանը առաջարկում է լանչի լավագույն տարբերակը, որն իր մեջ ներառում է 1-ին, 2-րդ, 3-րդ ճաշատեսակներ ընդամենը 1800 դրամով: Հաճախորդները փաստում են նաև, որ այստեղ մատուցվում է քաղաքի լավագույն սուշին, ինչպես նաև լավագույն և էկոլոգիապես մաքուր սուրճը: Լանչի ժամին ավտոմեքենան կայանելու խնդիր ևս չի լինի, քանզի Ջոսն այն բացառիկ վայրերից է, որն  ունի անվճար ավտոկայանատեղի օրվա բոլոր ժամերին:

Իսկ ուրբաթ շաբաթ և կիրակի օրերին այստեղ կարող եք վայելել հետաքրքիր շոու ծրագրեր, լատինո պարեր և ակուստիկ համերգներ:

Ջոս ռեստորանը հատկապես հարմար է կորպորատիվ միջոցառումների, ծնունդների, ինչպես նաև հարսանիքների անցկացման համար, քանզի պարային կենդանի երաժշտությունը, որակյալ սնունդը և բարեհամբույր սպասարկումը անմոռանալի կդարձնեն Ձեր կյանքի ամենահիշարժան առիթները:

Ջոս ակումբում ամեն օր կազմակերպվում է շոու ծրագիր հայտնի աստղերի և պարային համույթների մասնակցությամբ: Ակումբը համալրված է լավագույնը հանդիսացող Funktion- one տեխնիկայով, որն էլ ապահովում է գերազանց ձայնային որակ:

 

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • Այս էլ-փոստի հասցեն ծածկագրված է թափոնափոստի բոթերից։ Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript։
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր