Կարապետ Մոմջյան

(0 votes)
There is no translation available.

Կարապետ Մոմջյան

«Ողնաշարի ճողվածք» արտահայտությունը թերևս շատերին է ծանոթ. իհարկե, այն բավականին տհաճ երևույթ է, սակայն ամեն սուր ցավ չէ, որ կարող է խոսել դրա մասին, և ամեն ճողվածք չէ, որ վիրահատական միջամտության կարիք ունի: Պարզվում է՝ փոքր չափերի դեպքում վիրահատության անհրաժեշտություն անգամ չկա: Այլ հարց է մեծ չափերի ճողվածքը, որի դեպքում սպասելն անիմաստ է, առանց այն էլ ցավերն իրենց զգացնել են տալիս ամենասուր կերպով:

Սակայն ողնաշարի խնդիրները ճողվածքով չեն սահմանափակվում: Դրանք բազմաթիվ են, օրինակ՝ ոչ պակաս հայտնի հիվանդութուն է նաև սկոլիոզը: Ցավոք, հանրության շրջանում կա թյուր կարծիք, թե այն կարելի է բուժել մերսումներով, բուժական ֆիզկուլտուրայով և այլն, բայց, ավաղ, սկոլիոզը շատ ավելի լուրջ մոտեցման կարիք ունի:

Օրթոպեդ-վերտեբրոլոգ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի ողնաշարային ախտաբանության բաժանմունքի ղեկավար Կարապետ Մոմջյանն արդեն երկար տարիներ օգնում և բուժում է այսօրինակ խնդիրներով իրեն դիմած այցելուներին՝ բոլորին հորդորելով մասնագետի դիմել ոչ միայն բուժման նպատակով, այլև՝ կանխարգելման. պարզապես այցելել «Էրեբունի» ԲԿ՝ կանխարգելիչ ստուգումների, չէ՞ որ առողջությունն անգին է…

Իսկ բժիշկ Կարապետ Մոմջյանին կարող եք դիմել՝ զանգահարելով  +374 91 32 54 69, +374 94 17 85 85 համարներով կամ ուղղակի այցելելով Երևան, Տիտոգրադյան 14:

Additional Info

  • Address: Երևան, Տիտոգրադյան 14 «ԷՐԵԲՈՒՆԻ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ
  • Phone: +374 91 32 54 69, +374 94 17 85 85
Last modified on Friday, 04 June 2021 06:24

Բաժանորդագրում

Բաժանորդագրվեք եւ տեղեկացեք վերջին նորություններին

Հետադարձ կապ

  • Երեւան, Հայաստան
  • Գրեք մեզ
  • This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
  • +374 (96) 329135
  • +374 (77) 029091

Գտեք մեզ

Թեգեր